«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ են ուզում տղամարդիկ

21:12, 27 օգոստոսի

Պաշտպանություն. Տղամարդկանց բնածին ցանկությունն է՝ պաշտպանել իրենց սրտի տիրուհուն։ Անկախ այն բանից, նա ձեզ կպաշտպանի անձրեւից, լոգարան սողոսկած սարդից, թե՞ բակի հարբեցողից, եթե դուք նրան թույլ տաք անել դա, նա կզգա, որ կատարում է իր առաքելությունը, ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր տղամարդու համար։

Արկածներ. Տղամարդն ուզում է կնոջ հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Նա ուզում է իր կողքին տեսնել ոչ միայն սիրուհու, այլեւ ընկերոջ։ Մասնակցեք նրա անմեղ նախասիրություններին, վազեք միասին կամ դահուկ քշեք, դա կօգնի ձեզ մտերմանալ։  

Աջակցություն. Գովեք նրան, երբեք մի քննադատեք ուրիշների ներկայությամբ, ցույց տվեք, որ հպարտանում եք նրանով ու նրա կողքին կլինեք թե՛ լավ, թե՛ վատ օրերին։ Ցույց տվեք, որ նա կարեւոր է ձեզ համար, որ նա աշխարհի ամենագեղեցիկ ու ցանկալի տղամարդն է։ 

Տարածություն. Նրան ազատություն տվեք ու մի վրդովվեք, եթե նա ցանկանա զբաղվել որեւէ բանով, օրինակ՝ նոր մարզաձեւով կամ նոր ընկերոջ հետ զրուցելով։ Վստահեք նրան, թող անի՝ ինչ իրեն դուր է գալիս։

Սեքս. Մեծամասնոթյան համար սեքսը հարաբերությունների ամենակարեւոր բաղադրիչներից է։ Տղամարդիկ, ինչպես եւ կանայք, պետք է իրենց ցանկալի զգան, իմանան, որ գրավում են ձեզ՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Շատ տղամարդկանց համար սեքսը հաճելի է, եթե նրանք դրանով զբաղվում են այն կնոջ հետ, ում սիրում են եւ ով սիրում է իրենց։ Եվ նրանք ուզում են ոչ միայն հաճույք ստանալ, այլեւ հաճույք պարգեւել։ Նրանց համար կարեւոր է իմանալ, որ դուք էլ եք ուզում սեքսով զբաղվել։ Գտեք նոր միջոցներ հարաբերություններում թարմությունն ու սերը պահպանելու համար. սեքսուալ ներքնազգեստ, նոր դիրքեր, հանդուգն հաղորդագրություններ, այն ամենը, ինչը կստիպի նրան մտածել ձեր մասին ամբողջ օրը։

Ինքնասիրություն. Տղամարդիկ սիրում են վստահ, երջանիկ ու անկախ կանանց։ Ձեզ երջանիկ դարձնելը ոչ թե տղամարդու, այլ ձեր սեփական խնդիրն է։  Հարաբերությունները պետք է համալրեն ու բարելավեն կյանքը։ Երբ դուք երջանիկ եք, նաեւ ցանկալի եք։ Սիրեք ինքներդ ձեզ, գնահատեք, պաշտեք, ու այդ զգացմունքները հարյուրապատիկ կվերադառնան ձեզ։ Տղամարդու համար մեծագույն աֆրոդիզիակներից մեկն է ինքնավստահ, զգայուն կնոջ կողքին գտնվելը։

Գաղտնիք. Պահպանեք խորհրդավորությունը, բայց չափի մեջ։ Եղեք խորհրդավոր նրբագույն հնարքների միջոցով, ժամանակ առ ժամանակ զարմացրեք նրան, շարունակեք սովորել, ունեցեք սեփական հետաքրքրություններ։ Նրան մի բացահայտեք ձեր ամբողջ էությունը։ Մի շտապեցրեք սերը, սեքսը կամ կյանքը, նվիրվեք նրան՝ բայց ոչ միանգամից։

Սնունդ. Նրան կերակրեք զգայական ձեւով։ Մոմեր վառեք, համեղ կերակուր պատրաստեք, գնեք նրա սիրելի ըմպելիքը։ Այդ ամենը մատուցեք գեղեցիկ, կերեք դանդաղ, խոսեք, միացրեք հաճելի երաժշտություն, ռոմանտիկ միջավայր ստեղծեք։

Սիրախաղ. Հաղորդագրությունները, հեռախոսազրույցները, սոցցանցերում հպանցիկ արտահայտությունները կպահպանեն սեքսուալ հետաքրքրությունը ու կբորբոքեն ցանկությունը։ Նրան հասկացրեք, թե ինչ եք զգում նրա բառերից ու ինչ է զգում ձեր մարմինը՝ այդ հուզիչ սպասումներից։ Սիրախաղը հաճելի է։

Ծիծաղ. Ծիծաղը վարակիչ է, այն նաեւ նպաստում է էնդորֆինների արտադրությանը, որոնք ստիպում են ձեզ շատ լավ զգալ։ Բացի այդ՝ այն մերձեցնում է մարդկանց։

 

Աղբյուրը՝ soulpost.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել