Հալվեն (ալոէ) զարմանահրաշ հատկություններ ունի, որոնց մասին բացահայտվել են դեռեւս դարեր առաջ։ Անգամ Կլեոպատրան է այն օգտագործել քսուքներ եւ վաննաներ պատրաստելիս։ Սակայն հալվեն եղել է ոչ միայն Կլեոպատրայի գեղեցկության, այլեւ Հուլիոս Կեսարի երիտասարդության եւ հմայքի գաղտնիքը։
Հետեւաբար, եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է գրավիչ տեսք ունենալ հալվեով քսուքի միջոցով։ Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Թորած ջուր – 50 մլ.
Հալվեի փոշի – 6գր.
Վարդաջուր – 30մլ.
Մեղր – 15 գր.
Խոզի ճարպ – 120 գր.
Հալվեի հյութ – 3-5 կաթիլ
Քսուքի պատրաստման եղանակը.
Առաջին հերթին անհրաժեշտ է հալվեի փոշին լուծել ջրի մեջ՝ մի լավ խառնելով լուծույթը. գնդիկներ չպետք է առաջանան։
Հաջորդիվ պետք է ստացված միատարր զանգվածին ավելացնել վարդաջուրն ու թարմ մեղրը. ի դեպ, չի կարելի օգտագործել շաքարապատված մեղր, քանի որ քսուքի ազդեցությունն անմիջապես կկորչի։ Որպեսզի բոլոր բաղադրիչները լուծվեն, հարկավոր է տարան տաքացնել՝ առանց եռացնելու։
Հաջորդիվ պետք է ավելացնել խոզի ճարպը (իհարկե հալված վիճակում), որն էլ ապահովելու է քսուքի յուղալի մասը։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո քսուքը պատրաստ է։
Եթե ստացված քսուքի հոտը ձեզ դուր չի գալիս, ուրեմն կարելի է ավելացնել հալվեի հյութը, բայց ոչ այնքան շատ։
Ստացված քսուքն արդեն կարելի է քսել դեմքի եւ պարանոցի մաշկին։ Օրական մեկ անգամ կիրառելով այս քսուքը՝ մաշկը որոշ ժամանակ անց գեղեցիկ եւ խնամված տեսք կունենա։
Քսուքը պետք է պահել սառնարանում։
Աղբյուրը՝ Otvetin
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն