Ցանկացած կնոջ հարդարման պարագաների տուփի մեջ պետք է կարմիր շրթներկ լինի։ Չնայած կարմիր շրթներկը միշտ էլ արդիական է եղել, վերջին շրջանում այն կրկին լայն տարածում է գտել։ Երեւանում շատ աղջիկներ են սկսել հետեւել նորաձեւ այս միտումին եւ կարմիր շրթներկ օգտագործել։ Մի կողմից՝ սա գովելի է, բայց մյուս կողմից՝ չպետք է նաեւ մոռանալ մի քանի կանոնի մասին, որոնք կօգնեն ձեզ խուսափել գռեհիկ եւ վուլգար տեսք ունենալուց։ Կարմիր շրթներկը քսելն արվեստ է, որը հատուկ գիտելիքներ է պահանջում։ Այս հարցում էտալոն են համարվում Ռենետա Լիտվինովան եւ Դիտա ֆոն Տիզը։
Դիտա ֆոն Տիզ
Կարմիր շրթներկը կնոջ ամենահզոր զենքն է, որով նա գայթակղում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին։ Սակայն կա մի կարեւոր պայման՝ չափը չանցնել։ Կարմիր շրթներկը չի կարելի քսել օրվա ընթացքում եվ պետք է ընտրել ճիշտ, ձեր դեմքի գույնին համապատասխան երանգ. կարմիր շրթներկի 20 երանգ կա։
Ռենետա Լիտվինովա
Պետք է հիշել՝ որքան բաց երանգ ունի ձեր մաշկը, այնքան շրթներկի գույնը պետք է նուրբ ու մեղմ լինի։ Իսկ եթե թխամաշկ եք, ուրեմն կարելի է կարմիրի ավելի վառ երանգ ընտրել։ Եթե մաշկի գույնը շատ բաց է, կարելի է օգտագործել լոլիկի- կարմիր գույն ունեցող շրթներկ։
Բացի դրանից, կարմիր շրթներկը «պահանջում է» հարթ եւ կատարյալ մաշկ։ Կարմիր շրթներկ քսելու դեպքում ավելի նախընտրելի է nude ոճի դիմահարդարում, ոչ մի «smokey eyes», վառ սնգույր, առատ ստվերաներկ եւ այլն։ Nude ոճի դիմահարդարումը հնարավորություն է տալիս շեշտադրել շուրթերը։ Այս դեպքում պետք է օգտագործել միայն բեժ ստվերաներկ, բարակ, հազիվ նկատելի սլաքներ ու սեւաներկ եւ ծիրանագույն սնգույր։
«Smokey eyes»
Եթե խախեք այս կանոնները, դուք, միգուցե, թեթեւամիտ կնոջ տպավորություն թողնեք։ Այսպիսով, կարմիր շրթներկը ճիշտ քսելու համար հարկավոր է շուրթերին տոնային կրեմ կամ քողարկիչ քսել, այնուհետեւ ուրվագծել դրանք՝ հատկապես վերին շուրթի «սրտիկի» հատվածը. ուրվագծելու համար կարելի է օգտագործել կարմիր մատիտ։ Շրթներկը պետք է քսել կամ վրձնով, կամ մատներով։
Եթե դուք փարթամ շուրթեր ունեք, ուրեմն ձեզ հակացուցված է փայլ օգտագործել. այն «մեծացնում է» կնոջ բերանը։ Հետեւաբար, պետք է անփայլ տարբերակներ ընտրել։ Կանայք, ովքեր արտահայտված ստորին ծնոտ ունեն, պետք է շատ ուշադիր լինեն շրթներկի ընտրության հարցում։ Հնարավոր է նաեւ, որ կնոջ քիթն ավելի երկար թվա։ Դրանից խուսափելու համար պետք է քթի ծայրը «մգացնել» մուգ տոնային կրեմով։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը