Շատերը կարծում են, որ կարգուկանոն հաստատելով՝ նրանք սահմանափակում են իրենց։ Իրականում այդպես չէ։ Պարզապես սրտի ուզածն անելու փոխարեն, պետք է շարժվել մտքի թելադրանքով։ Օրինակ՝ տանը հեռուստացույց դիտելու փոխարեն, պետք է գնալ մարզասրահ, առավոտյան շուտ արթնանալ, չուտել ոչ օգտակար սնունդ եւ այլն։ Հետեւաբար, պետք է կարգապահություն սահմանել եւ հետեւել դրան։ Իսկ ի՞նչը կարող է օգնել ձեզ այս հարցում։
1.Ինքնաճանաչում
Կարգապահ մարդիկ անում են այն, ինչ ճիշտ են համարում՝ առանց հաշվի առնելու իրենց զգացողությունները։ Հետեւաբար, սեփական կյանքում կարգուկանոն հաստատելու համար առաջին հերթին հարկավոր է ճանաչեք ձեզ։ Որոշեք, թե ինչպես եք դրսեւորելու ձեզ, ինչ արժեքներ պետք է կարեւորեք, ինչ քայլեր անեք եւ այլն։ Այս գործընթացն իրականացնելու համար պետք է ինքնավերլուծություն կատարել՝ այն էլ գրավոր։ Հարկավոր է գրել ձեր բոլոր նպատակները, երազանքներն ու սկզբունքները եւ հասկանաք, թե ինչպես կարող եք հասնել դրանց։
2. Գիտակցում
Կարգուկանոն հաստատելու գործընթացում էական նշանակություն ունի նաեւ կատարված քայլերը գիտակցելն ու ընդունելը։ Միայն խելամիտ մոտեցման դեպքում կարող եք արդյունքի հասնել եւ իրականացնել ձեր ցանկությունները։
3. Հետեւել կարգուկանոն
Նպատակների մասին միայն գրելը շատ քիչ է։ Դուք պետք է դրանք իրականացնելու պարտավորվածության զգացում ունենաք։ Օրինակ՝ եթե ցանկանում եք առավոտյան վաղ արթնանալ, զարթութիչը զնգում է, իսկ դուք անջատում ու շարունակում եք քնել, ուրեմն չեք հետեւում կարգուկանոնին եւ սկսված գործը անավարտ եք թողնում։ Եթե որոշել եք կարգապահություն հաստատել ձր կյանքում, ուրեմն պետք է ոչ միայն կարգուկանոն սահմանել, այլեւ հետեւել դրան։
4. Համառություն
Պետք չէ միանգամից շատ դժվար եւ ձեզ համար գրեթե անկատար նպատակներ դնեք ձեր առջեւ։ Տրամադրությունը, ցանկությունն ու ձգտումը շատ կարեւոր դեր ունեն այս պարագայում, քանի որ դրանք կարող են եւ խթանել, եւ խոչընդոտել այս գործընթացին։ Հետեւաբար, առաջին հերթին հարկավոր է ճիշտ նպատակներ դնել սեփական անձի առջեւ, եւ երկրորդ՝ լինել համառ եւ պայքարել բոլոր դժվարությունների դեմ։
5. Ներքին տրամադրվածություն
Սեփական անձի հետ խոսելը երբեմն կարող է մեծ օգուտ եւ դրական ազդեցություն ունենալ ձեզ վրա. իհարկե, եթե կարողանում եք վերահսկել այն։ Երբ փորձում եք կարգապահություն հաստատել ձեր կյանքում, պետք է նաեւ բարձրացնել ներքին տրամադրվածությունը։ Հարկավոր է հասկանալ սեփական անձի առջեւ դրված խնդիրը, հարկ եղած դեպքում հանգստացնել եւ գովասանքի խոսքեր ասել։ Մշտապես կարելի է կրկնել հետեւյալ արտահայտությունը՝ «Ափսոսանքի ցավն ավելին է, քան կարգապահության գինը»։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում