Ձմռանն աղջիկները բախվում են շրթունքների մաշկի չորության հետ։ Երբեմն դրանք այնքան չորացած են, որ ճաքեր ու խորը վերքեր են առաջանում։ Հարկավոր է խնամել շուրթերը։ Elle-ը ներկայացրել է 10 պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ձմեռը հաղթահարել գեղեցիկ ու առողջ շուրթերով։
Լվացվելուց առաջ շուրթերի համար բալզամ օգտագործեք
Նախքան լվացվելը խոնավեցնող բալզամ օգտագործեք՝ շուրթերը չափից շատ չորացնելուց խուսափելու համար. մաքրող միջոցները կարող են սալիցիլաթոու պարունակել կամ բենզոիլի պերոքսիդ, որոնք ագրեսիվ են ազդում մաշկի վրա՝ խախտելով pH-ի նորմալ մակարդակը։
Նշի յուղ
Նշի յուղն առողջության համար կարեւոր ազատ ռադիկլաներ է պարունակում, A, E վիտամիններ, որոնք բջիջները պաշտպանում են արտաքին ազդեցությունից, ծերացումից ու ջրազրկումից։ Շուրթերի խնամքի համար միջոցներ փնտրեք, որոնց բաղադրության մեջ առկա է յուղը։
Օդը խոնավեցող սարք
Մեգապոլիսների բնակիչները հաճախ են այս սարքն օգտագործում տանը խոնավության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար։ Սենյակում չոր օդը լրջորեն չորացնում է դեմքի ու շուրթերի մաշկը։ Սովորություն դարձրեք ամբողջ գիշեր միացնել խոնավեցնող սարքը։
Վարունգով դիմակ
Եթե շուրթերը ճաքճքած են, փորձեք թարմ մրգերով դիմակ պատրաստել. մի քանի՝ բարակ շերտով կտրտած վարունգ դրեք վերքերի 10-15 րոպեով։ Դա կօգնի խոնավեցնել ու հանգստացնել շուրթերի մաշկը։
Սկրաբ շուրթերի համար
Ցանկալի է շաբաթվա ընթացքում մի անգամ սկրաբ օգտագործել՝ մաշկը կոշտացած հատվածներից ազատելու համար, որոնք խանգարում են թթվածնային փոխանակությանը։ Կարելի է պատրաստի սկրաբեր օգտագործել, կարելի է նաեւ անձամբ պատրաստել՝ օգտագործելով շաքար եւ մեղր՝ բաղադրիչները հավասար չափաբաժիններով խառնելով։
Մի լիզեք շրթունքները
Այս սովորությունը չորացնում է շուրթերը. թուքը, որը սննդի վերամշակման համար թթուներ է պարունակում, ընկնում է մաշկին, առաջացնում գրգռվածություն ու չորություն։ Բացի այդ՝ խոնավության գոլորշիացման ընթացքում մաշկը լրջորեն ջրազրկվում է։
Քթով շնչեք
Երբ բերանով ենք շնչում, շուրթերի մաշկն ակտիվորեն խոնավություն է կորցնում։ Հարկավոր չէ լրացուցիչ չորացնել այն։
Շատ ջուր խմեք
Այս դեպքում ամեն բան պարզ է։ Ջուրն «աշխատանքի է գցում» նյութափոխանակությանգործընթացները, արագացնում այն, մաքրում մաշկը։
SPF-ով միջոցներ օգտագործեք
Շուրթերը թեփոտվածությունից ու չորությունից պաշտպանելու համար SPF-ով միջոցներ օգտագործեք։ Սակայն եթե դրանք արդեն իսկ բորբոքված են, ավելի լավ է չօգտագործել նման միջոցներ՝ մաշկի լրացուցիչ գրգռումից խուսափելու համար։
Շիի յուղ եւ մեծ քանակով ճարպ պարունակող մթերք
Շիի յուղը սնուցում ու խոնավեցնում է մաշկը, շուրթերին փափկություն հաղորդում, թեթեւ փայլ ու հաճելի բույր։ Ձգտեք սննդակարգ ավելի շատ ճարպոտ մթերք ներառել՝ ձուկ, ավոկադո, ընդեղեն, յուղեր։ Դրանք օգտակար ճարպեր են պարունակում, որոնք չեն վնասում կառուցվածքին, փոխարենն ամրացնում են առողջությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը