NEWS.am STYLE-ը ներկայացնում է դետեկտիվ եւ քրեական դրամա ժանրում «Իսկական դետեկտիվ» սերիալը: Սերիալը ցուցադրվել է HBO ալիքով՝ 2014 թվականի հունվարից 2019 թվականի փետրվար եւ կազմված է 3 եթերաշրջանից (դեռեւս պաշտոնապես չի փակվել):
Նախագծի շոուրաներն է դարձել Նիկ Պիցոլատոն, իսկ գլխավոր դերերում հաստատվել են Մեթյու ՄըքՔոնահին եւ Վուդի Հարելսոնը:
«Իսկական դետեկտիվը» այնքան էլ ստանդարտ շոու չէ, սա սերիալ-ալմանախ է, յուրաքանչյուր եթերաշրջանը նոր պատմություն է նոր հերոսներով: Բայց հիմա մենք կխոսենք հիմնականում առաջին եթերաշրջանի մասին:
Գործողությունները ծավալվում են զուգահեռ երկու ժամանակային շրջանակում: 1995 թվական, երբ Լուիզիանայում կատարվեցին դաժան սպանություններ, որոնք ցնցեցին անգամ շատ բան տեսած փորձառու դետեկտիվներին, եւ 2012 թվական, երբ գործը վերաբացվում է, քանի որ պատմությունը կրկնվում է:
«Իսկական դետեկտիվն» ունի մռայլ, բայց սարսափելի գրավիչ մթնոլորտ: Մեզ սպասում է արագ չզարգացող, բայց լարված սյուժե, որը նոր խորհրդածությունների սնունդ է տալիս եւ առատ է սյուժետային քայլերով: Կարելի չանհանգստանալ նաեւ ինտրիգի համար. լավ է, որ սցենարիստը Նիկ Պիցոլատոն է, որը հանդիսատեսից շատերին շոկի մեջ կգցի անսպասելի հանգուցալուծմամբ: Գլխավոր դերերում առաջին մեծության աստղեր են, Մեթյու ՄըքՔոնահի եւ Վուդի Հարելսոն տանդեմը (որքան էլ դա տափակ հնչի) անզուգական է: Մարտին Հարթը (Հարելսոն) սիրող ամուսին է եւ երկու դուստրերի հոգատար հայր, ինչն, ի դեպ, չի խանգարում նրան աչքից հեռու ինտրիգ սկսել: Տանը նա օրինակելի ընտանիքատեր է, իսկ աշխատավայրում՝ լավ ոստիկան:
Ռասթ Քոուլը (ՄըքՔոնահի) միայնակ է, ապրում է աշխատանքով, որի ժամանակ չի կարողանում ընդհանուր լեզու գտնել գործընկերներից մեծամասնության հետ: Հնարավոր է, որ նա կարող էր նման լինել իր գործընկերոջը եւ դառնալ ծառայողական կատարյալ ցանկով եւ գեղեցկուհի կնոջով կոպ, բայց անձնական ողբերգությունը բացարձակապես այլ զարգացման է դրդում:
«Իսկական դետեկտիվը» վերջին շրջանի հոլիվուդյան սակավաթիվ սերիալներից մեկն է, որը հիմնված է օրիգինալ գաղափարի վրա եւ եվրոպական ստեղծագործության ամերիկյան ռեմեյք չէ: Առաջին եթերաշրջանի բոլոր սերիաները նկարահանել է մեկ ռեժիսոր՝ Քերի Ֆուկունագան:
Հեռուստատեսությունում եզակի դեպք է, որը HBO ալիքի արտադրանքը ավելի շատ կինոյի նման է դարձնում, քան սերիալի: Սերիալում, կարծես, մտածված է յուրաքանչյուր մանրուք ու մանրամասն, շատ բան ամփոփված է խորհրդանիշների եւ կերպարների մեջ, իսկ փորձառու դետեկտիվների երկար, ժամեր տեւող մենախոսությունները աստիճանաբար բացում են բարդագույն գործի պատկերը:
Ամեն ինչ լեցուն է ինտրիգով եւ հանելուկով, որը մեր հերոսները պետք է լուծեն: Հեղինակները լավ են աշխատել, որ հանդիսատեսին հասցնեն իրավիճակի ամբողջ բարդությունը: Ակներեւաբար զգացվում է Դեւիդ Ֆինչերի «Յոթ» նկարով ոգենշնչումը: Բայց ամենադյութականն ու գրավիչը երկխոսություններն ու մենախոսություններն են:
Կարեւոր չէ՝ դա Ռասթի եւ Հարթի միջեւ վեճ է թե զրույց, կամ Ռասթի մենախոսություն, կամ նրա ինքնափորփրում, կամ էլ նրա հարցաքննություն օրենքի պահապանների կողմից: Ակնհայտ է, որ սերիալի հեղինակները խնամքով են վերաբերվել երկխոսություններին ու մենախոսություններին:
Առանձին արժե նշել էկրանի սկզբնական կադրը, որը հոյակապ ընտրված սաունդթրեքի հետ ստեղծում է ինչ-որ անելանելիության թանձր մթնոլորտ, որն այնքան կարեւոր է նման սերիալների համար:
Երկրորդ եթերաշրջանը առաջինից ավելի թույլ է, որի պատմությունն այնքան էլ գրավիչ չէ եւ դեպի դեպրեսիվություն ուժեղ մղում կա: Եթե երկրորդ եթերաշրջանն առանձին սերիալ լիներ, ապա այն աջուձախ կգովաբանեին, բայց ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում՝ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում:
Երրորդ եթերաշրջանի մասին ոչինչ չեմ ասի, դիտեք, եւ ինքներդ կհասկանաք:
Արդյունքում՝ HBO հեռուստաալիքը իր արխիվում գրանցեց եւս մեկ հանճարեղ ստեղծագործություն... Այս սերիալն ունի այն ամենը, ինչը կարող է դուր գալ լավ դետեկտիվի երկրպագուներին՝ հետաքրքիր սյուժե, դերասանների արժանի խաղ, երաժշտական լավ ձեւավորում եւ ուղղակի դյութող մթնոլորտ:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին