Ֆիլմը 1996 թվականի «Սփեյս Ջեմի» անմիջական շարունակությունն է։ Մեր հերոսը կինոթատրոններ հասավ միայն հիմա ՝ ճանապարհին փոխելով ռեժիսորին և ունենալով 2 անգամ ավելի բյուջե , քան առաջին մասինն էր (մոտ 160 մլն դոլար)։
Որդուն փրկելու համար NBA-ի հայտնի չեմպիոնը մեկնում է հեքիաթային աշխարհ, որտեղ նա բասկետբոլի խաղահրապարակում ստիպված է պայքարել հայտնի բասկետբոլիստների թվային պատճենների դեմ՝ հանդես գալով մուլտֆիլմի թիմի կազմում:
Սյուժեն գրեթե նույնն է, ինչ առաջին մասինը, տարբերվում է միայն նրանով, որ այստեղ առկա է հայրերի եւ որդիների թեման։
Շարունակությունը գրեթե ամեն ինչում զիջում է բնօրինակին. սիկվելի միայն գրաֆիկան է ավելի լավ. դե պարզ է, անցել է 15 տարի, իսկ բյուջեն էլ ավելի մեծ է:
Եթե առաջին մասում կար լավ մթնոլորտ, կային մի քանի հիշարժան դրվագներ, հիանալի հեգնանք 90-ականների բասկետբոլի և Մայքլ Ջորդանի նկատմամբ, ինչպես նաև հնչում էր հիասքանչ «I believe i can fly» երգը, ապա շարունակությունը պարզապես հիպերկոմերցիայի անշունչ ապրանք է և բաղկացած է հղումներից` այն ամենից, ինչ կար Warner Bros-ի «պահեստներում»...
Հեղինակները տարբեր ժապավեններից այնքան կերպարներ են ներկայացրել, որ ավարտին պատկերը հիշեցնում է «Առաջին խաղացողին պատրաստվել» ֆիլմի դեմո տարբերակը։
Եթե դուք «Looney Tunes»-ի, բասկետբոլի եւ Լեբրոն Ջեյմսի երկրպագու չեք, ապա կարող եք հանգիստ բաց թողնել այս միջին ֆիլմը: Կինոն նախատեսված է մեկ անգամ դիտելու համար: Այն ամբողջովին կոմերցիա է և հանդիսանում է ոչ այնքան հաջող հայացք դեպի վաղուց մոռացված հինը:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում