Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Յոթ տարբերություն տղամարդկանց եւ կանանց միջեւ

21:12, 22 հոկտեմբերի

Տղամարդկանց եւ կանանց միջեւ խորքային տարբերություններ կան։ Ներկայացնենք դրանցից յոթը։

Ուղեղ

Գիտնական Բերթ Փակենբերգը պարզել է, որ տղամարդու ուղեղում չորս միլիոն բջիջ ավելի է, բայց կանանց ուղեղի թեստերի արդյունքը 3%-ով ավելի դրական է։ Տղամարդու ուղեղի երկու կիսագնդերի կապերն ու հանգույցները ավելի քիչ են, ուստի տղամարդը կարող է կենտրոնանալ եւ անել միայն մեկ գործողություն։ Իսկ կինը միաժամանակ կարող է կատարել մի քանի գործ՝ մաքրել տունը, ճաշ եփել, երեխաներին հետեւել եւ այլն։ Ի տարբերություն շատ տղամարդկանց՝ կանայք կարող են ավելի հեշտությամբ եւ մեքենա վարել, եւ հեռախոսով խոսել։

Խոսք

Տղամարդկանց մոտ խոսելու համար պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը, եւ եթե այն վնասվում է, տղամարդը կորցնում է խոսելու ունակությունը։ Կանանց մոտ այս կենտրոնը ձախ եւ աջ կիսագնդում է եւ պետք է երկու կիսագնդերն էլ լուրջ վնասվեն, որպեսզի կինը զրկվի այս ունակությունից։ Տղամարդիկ խոսելիս օգտագործում են իրենց հարուստ բառապաշարը, իսկ կանայք ավելի կարեւորում են զգացմունքներն ու խոսքի հնչերանգը։ Կինն օրական արտահայտում է 8000 բառ՝ օգտագործելով 3000 հնչյուն, 10000 ժեստ։ իսկ տղամարդը օրվա ընթացքում արտաբերում է 4000 բառ, մոտ 2000 հնչյուն, 3000 ժեստ։

Կողմնորոշում տեղանքում

Կանայք տեղանքում շատ դժվար են կողմնորոշվում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 92% հաջողությամբ են կողմնորոշվում անծանոթ միջավայրում, իսկ կանանց ցուցանիշը 8% է։ Կայանման հարցում նույնպես տղամարդիկ առաջատար են՝ 82%, 71%-ը առաջին փորձից։ Կանանց ցուցանիշը 22% է, առաջին փորձից՝ 2%-ը։

Տեսողություն

Կանանց բնորոշ է պերիֆերիկ (ծայրամասային) տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ զարգացած է թունելային տեսողությունը։ Կինը կարող է խոսել իր զրուցակցի հետ եւ միեւնույն ժամանակ հետեւել երեխային։ Իսկ տղամարդը տեսնում է միայն իր առջեւ եղած «թիրախը»։ Հենց այս է պատճառը, որը տղամարդիկ բացում են սառնարանը եւ չեն կարողանում գտնել, օրինակ, կարագը։ Բայց տղամադրիկ մթության մեջ ավելի լավ են տեսնում եւ ճանաչում հեռվում առկա իրերը։

Լսողություն

Կանայք ավելի լավ են տարբերակում ձայները։ Մեկ շաբաթական աղջիկ երեխան արդեն կարող է տարբերակել իր մայրիկի ձայնը։ Ավելին, նա անգամ լսում է մյուս նորածինների լացը։ Տղա երեխաներին սա բնորոշ չէ։ Կանայք ավելի լավ են ընկալում խոսքի ելեւէջները, ուստի նրանք հեշտությամբ են հասկանում, թե երբ են տղամարդիկ ստում։

Հպում

Կնոջ մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդունը։ Բայց մյուս կողմից տղամարդկանց մաշկն ավելի հաստ է եւ հենց այդ պատճառով տղամարդիկ ավելի քիչ կնճիռներ են ունենում։ Եթե տղամարդը զբաղված է իր սիրելի գործով, նրա մաշկը կորցնում է իր զգայունությունը եւ ընդհանրապես ցավ չի զգում։

Համ եւ հոտ

Տղամարդիկ ավելի լավ զգում են կծու, թունդ եւ աղի համերը։ Հենց այս է պատճառը, որ նրանք գարեջրի մեծ սիրահարներ են։ Կանայք ավելի զգայուն են քաղցրի նկատմամբ։ Կնոջ հոտառությունը ավելի զարգացած է, քան տղամարդունը։ Կինն անգամ կարող է անգիտակցաբար զգալ ֆերոմոնի հոտը։ Ավելին, կինը կարող է անգամ տղամարդու հոտից հասկանալ, թե որքանով է ամուր նրա իմունային համակարգը։ Իսկ եթե կնոջ իմունային համակարգն է թույլ, նա տղամարդուն սեքսուալ կհամարի։


Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության