«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

Կայացավ Kami Friends-ի, Արամ MP3-ի, Ֆելիքս Խաչատրյանի «Շնորհավոր» տեսահոլովակի շնորհանդեսը

Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Հաջողության հասնելու տասը քայլ

21:12, 7 դեկտեմբերի

1. Եղիր անհագ

Անհագ լինելը նշանակում է, որ քո մեջ կա մի բան, որը քո սրտով չէ: Ինչ-որ բան, որ հուշում է քեզ, որ դու կարող ես եւ արժանի ես շատ ավելիին, քան ունես այժմ: Եթե նույնիսկ շրջապատը քեզ համարում է շատ հաջողակ մարդ: Ունեցիր հստակ պատկերացում, թե ինչի ես ուզում հասնել, եւ ինչու ես ուզում իրակագործել հենց այդ նպատակը: Դա քեզ կմղի առաջ:

2. Ձեւավորիր աշխարհայացք

Ճիշտ աշխարհայացքը կարեւոր պայման է՝ հասնելու լուրջ հաջողության, ընդ որում՝ շատ ավելի, քան տեխնիկական կողմը՝ «Ինչպե՞ս դա անել»: Հաջողակ մարդկանց հատուկ է «ծառայելու» փիլիսոփայությունը: Դրա գաղտնիքն այն չէ, թե «ինչպե՞ս ստանամ ավելին», այլ «ինչպե՞ս տամ ավելին ինձ շրջապատող մարդկանց»: Միշտ ձգտիր մատուցել մեծ արժեքներ՝ ավանդական եղանակով մրցակցելու փոխարեն: Մի՛ փորձիր ինչ-որ բան ստանալ կեղծիքի միջոցով: Ինչ-որ տալիս ես աշխարհին, նույնը վերադառնում է քեզ: Երբեք մի՛ դադարիր սովորել: Դու պետք է լինես լավագույն աշակերտը, որը ամեն օր մարզում է ուղեղը եւ յուրացնում որակյալ ինֆորմացիա:

3. Ստեղծիր շրջապատ

Դու հենց այնպիսին ես, ինչպիսին քո շրջապատն է: Եթե քեզ շրջապատում են արծիվներ, ուրեմն դու ճախրում ես նրանց հետ: Եթե կրիաներ, դու եւս կսողաս, քանի դեռ քեզ չես շրջապատել արծիվներով. այդ դեպքում դու կարող ես նաեւ թռչել: Գտիր հաջողակ մարդկանց՝ քաղաքում, շրջանում, երկրում.. ուր պատահի... եւ հնար գտիր լինելու նրանց կողքին: Աշխատիր նրանց համար: Նույնիսկ անվաճար: Նույնիսկ եթե ինքդ ստիպված լինես վճարել դրա համար: Ամեն գնով սովորիր նրանցից: Գնա սեմիներների, ելույթի դեպքում՝ առաջարկիր քո օգնությունը: Հույս մի ունեցիր, թե քեզ անմիջապես կնկատեն: Պատրաստ եղիր կրկնելու փորձերն այնքան, որքան անհրաժեշտ կլինեն: Հաջողակ մարդն սայթաքել է ոչ պակաս, քան անհաջողակը... պարզապես նա ամեն անգամ կանգնել եւ շարունակել ճանապարհը:

4. Նմանվիր հաջողակին

Գտիր նրան, ով մեծ հաջողության է հասել այն ոլորտում, ուր դու մտադիր ես մուտք գործել: Եւ արա նույնը: մի փորձիր հայտնագործել հեծանիվ: Դա շատ ժամանակ կխլի: Իսկ ժամանակը չվերականգնվող ռեսուրսներից մեկն է:

5. Շատ կարդա

Ընթերցանությունը կօգնի քեզ՝ ձեւավորելու անհրաժեշտ փիլիսոփայւթյուն եւ հոգեբանություն: Լիոիլի տեղեկություններ կուտակիր այն ոլորտի մասին, որտեղ դու ուզում ես դառնալ Վարպետ: Դա աստիճանաբար կփոխի քո կյանքը: Զարգացրու քո ամենաթանկը գործիքը՝ ինտելեկտը: դու կարող ես զրկվել բոլոր նյութական բարիքներից, բայց այն, ինչ ականջներիդ մեջտեղում է, ոչ ոք եւ երբեք քեզնից չի խլի:

6. Մի փորձիր, արա

Դադարիր լինել այնպիսի մեկն, ով անդադար փորձում է ինչ-որ բան անել: Որոշե՞լ ես, ուրեմն գործի անցիր ու արա: Քեզ համար ձեւավորիր նպատակ. «Ես կանեմ սա… մինչեւ չդառնամ Վարպետ»: Նա ով միայն փորձում է, հաջողության չի հասնում: Վարպետները աշխատում են... աշխատում... եւ այո, դարձյալ աշխատում, մինչեւ չդառնան վարպետներ:

7. Ուսումնասիր հոգեբանությունը (այն ապահովում է 80 % հաջողությունը)

Որո՞նք են քո համոզմունքները, խաղի ի՞նչ կանոններով ես առաջնորդվում, ի՞նչն ես համրում հնարավոր եւ անհնարին, ես նա եմ, ով փորձու՞մ է, թե՞ նա, ով կդառնա Վարպետ: Այս համոզմունքները, կանոնները, սկզբունքներն են որոշում՝ կասնե՞ս հաջողության, թե՞ ոչ: Տեխնիկական հարցերը՝ «ինչպես» անել, անհամեմատ հեշտ են: Ամենաբարդը՝ ամեն պարագայում շարունակել ուղին եւ «չդավաճանել» ճիշտ հոգեբանությունը:

8. Ներմուծիր օգտակար ծեսեր

Դու պետք է դառնաս ֆանատն այն ծեսերի, որոնք նպաստում են քո հաջողությանը: Հետեւիր այդ ծեսերին օրը, շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: Որքան հաճախ եւ շատ անես, այնքան կմոտենաս հաջողությանը: Սա այն է, ինչ տարբերում է մարդու նրանից, ով «փորձում» է:

9. Բաց եղիր ամեն նորության առաջ

Նոր մարդիկ, տեղեր, գործողություններ, գիտելիք. այս ամենը քո գլխում կառաջացնի նոր գաղափարներ եւ մտքեր, որոնք քեզ մոտեցնում են հաջողությանը: Դա անընդհատ աճի միակ հնարավորությունն է:

10. Մի տանջվիր անհեթեթության պատճառով

Դեն նետիր հեռուստացույցը (կամ նվիրիր այն մի տհաճ հարեւանի), դադարեցրու համացանցում անիմաստ թափառումները: Կենտրոնացիր գործերի վրա, որոնք քեզ համար իսկապես կարեւոր են եւ արա այն պաբերաբար:

 

Աղբյուրը՝ Elle.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության