Դիտարկեք ու ընդունեք այն ամենը, ինչ տեղի է ունենում Ձեզ հետ։ Փոփոխությունների վախը սովորաբար վերհանում է ձեր ոչ լավագույն հատկանիշները։ Ընդ որում դուք կարող եք հակասական զգացմունքներ ունենալ ու ցանկություն՝ վերադառնալ նրան, ինչ եղել է նախկինում։ Կանգ մի առեք այդ փուլում, առաջ գնացեք։
Եղեք ազնիվ ինքներդ Ձեզ հետ ու Ձեր զուգընկերոջ հետ։ Երբեմն դա դժվար է, բայց հենց դրանում է թաքնված մեծ էներգիա՝ ապագա բացահայտումների ու փոփոխությունների համար։ Եղեք ազնիվ ՝ պատասխանելով այն հարցին «ինչո՞ւ եմ ես այստեղ»։ Դա Ձեզ կհուշի, թե դեպի ուր շարժվեք ու ինչի համար։
Եղեք նրբանկատ մյուսների հանդեպ։ Նրբանկատ լինելը նշանակում է տեղեկությունը չհանել այն պատերի սահմանից դուրս, որտեղ դուք այն ստացել եք, հարգել մյուսների արժեքներն ու ցանկությունները այնպես, ինչպես կցանկանայիք, որ նրանք Ձերը հարգեին։
Բաց եղեք ու սովորեք վստահել։ Պատրաստ եղեք վստահել նույնիսկ անծանոթներին։ Կարողացեք անկեղծորեն պատմել Ձեր ապրումների , դատողությունների մասին,այդ թվում հրապարակավ՝ սոցցանցերում․ դա ինքնաբացահայտման, հետեւաբար նաեւ ինքնազարգացման հզոր միջոց է։
Սովորեք ինքներդ Ձեզնից ու ուրիշներից։ Ոչ ոք իդեալական չէ ու հազվադեպ է մարդկանց առաջին անգամից ամեն ինչ հաջողվում։ Գուցե կարդալով ինչ-որ մեկի զեկույցը, հոդվածը, դուք կկարողանաք ճիշտ ուղղություն ընտրել Ձեր սեփական խնդիրների լուծման համար։ Կամ էլ հակառակը՝ Ձեր միտքը կամ փորձը կօգնի մեկ ուրիշին։
Դիմեք իմպրովիզացիաների։ Եթե ամենօրյա գործերը ձեզ ձանձրալի են թվում՝ այն վերածեք անձնական հետազոտության։ Այս մոտեցման դեպքում ամենաառօրեական գործերն ու հոգսերը նոր հետաքրքրություն ձեռք կբերեն։ Յուրաքանչյուր օրը մեր կյանքի մանրակերտն է։ Փոխելով մեր ամենօրյա կյանքը, մենք ավելի ճկուն ենք դառնում կյանքում ու այն նույնպես փոխում։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 հուլիսի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 4-ից 10-ը23:47, 2 հուլիսի
«ՍիրունաՎիրուսով ես ինձ վարակում»․ Գրիգոր Դանիելյանի եւ կնոջ ջերմ հոլովակը23:04, 2 հուլիսի
«Ամերիկան միակ վայրն է, որտեղ դա հնարավոր է». Little Big խմբի մենակատարը բացատրել է ԱՄՆ տեղափոխվելը22:32, 2 հուլիսի
Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Մարգարիտա Պոզոյանի լուսանկարը22:04, 2 հուլիսի
Marvel-ը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդուն21:46, 2 հուլիսի
«Գյումրի»․ Արեւիկ Արեւիկ Ուդումյանի Street style-ը21:12, 2 հուլիսի
Ձեր կանացիությունն ըստ կենդանակերպի նշանների20:41, 2 հուլիսի
«Ոճային ու էլեգանտ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանի նոր լուսանկարը20:09, 2 հուլիսի
Բրիտանիայում կրկին հարց է ծագել արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին կոչումներից զրկելու մասին19:43, 2 հուլիսի
Ոճային մայրիկ․ Արմինկայի նորաձեւ լուքը19:07, 2 հուլիսի
Սովապահությանը «նմանակող» դիետա18:36, 2 հուլիսի
«Վենետիկը նման է կտավի...»․ Անահիտ Կիրակոսյանի լուսանկարներն Իտալիայից