Եթե աչքերը հոգու հայելին են, որի մեջ կարելի է տեսնել մարդու մտքերն ու մտադրությունները, ապա շուրթերը զուգընկերոջ հուզականության եւ զգայական ներուժի արտացոլումն են: Բացի այդ, գիտնականները պնդում են, որ համբուjրները ինտիմ հարաբերությունների յուրօրինակ չափիչ են, որը կարող է նշել մարդու բնավորության որոշ գծեր, սովորույթներ եւ գաղտնի ցանկություններ:
Եթե ձեր զուգընկերը բավականին կոպիտ է համբուրվում, լեզվի ռիթմիկ-միանման շարժումներով եւ բաց աչքերով, դա վկայում է կյանքի նկատմամբ նրա չափազանց լուրջ վերաբերմունքի մասին: Նա իրատես է, այդ պատճառով մարդկանց մեջ ավելի շատ գնահատում է չափավորությունը, կայունությունը եւ հույզերն ու զգացմունքները ժամանակին զսպելու կարողությունը: Նրա հետ հանգիստ կլինի եւ իրոք հուսալի: Սակայն նրանից երեւակայության հրավառություն մի սպասեք. իրատեսներն իրենց բնավորության բերումով դրան ի վիճակի չեն:
Տղամարդը (կամ կինը) համբուրվում է շատ նուրբ եւ զգայականորեն, փակ աչքերով եւ ձեզ այնպես գրկելով, ասես հին ծաղկամա՞ն եք: Ձեր առաջ ռոմանտիկ մարդ է: Այդպիսի մարդը համբուրվելիս մեկուսանում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչից, լիովին տրվելով սիրային երեւակայությանը: Ռոմանտիկը շատ ուշադիր, քնքուշ եւ հոգատար, բայց երբեմն մի քիչ անվճռական եւ անինքնավստահ զուգընկեր կլինի: Նա չի կարողանա կրքերի հրաբուխ նվիրել, բայց քնքշության ծով` հարյուր տոկոսով: Գլխավորը, երբեք մի հիասթափեցրեք նրան:
Համբուրվելիս ձեր զուգընկերն ամուր գրկո՞ւմ է ձեզ, ինչպես գիշատիչը զոհին: Նրա համբույրներն ակտիվ են, տիրական, կտրուկ եւ գրեթե միշտ հուսահատեցնո՞ւմ են ձեզ: Ուրեմն ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է: Նրան օդին նման անհրաժեշտ է քնքուշ հենարան եւ էլ ավելի հուսալի թիկունք, ինչպես նաեւ իր կրքի առարկային լիովին տիրապետելու զգացումը: Եթե դուք կարողանաք այդ ամենը երաշխավորել նրան (ցանկալի է` գրավոր), ամեն ինչ կստացվի:
Եթե ձեր զուգընկերոջն ակնհայտ հաճույք է պատճառում մարդկանց առաջ համբուրվելը, ընդ որում` մի քիչ չափազանցված եւ դերասանական կրքով, նա ցուցամոլ է: Նման մարդկանց համար շատ կարեւոր է զգալ, որ շրջապատում բոլորը նախանձում են իրենց. դա շոյում է նրանց հիվանդ ինքնասիրությունը եւ բուժում է բազմաթիվ բարդույթները: Սակայն երբեմն նման պահվածքը վկայում է ցուցամոլների ոչ այնքան վատ բնավորության, որքան ամաչկոտության եւ միայնության մասին, որից նրանք տառապել են անցյալում:
Յուրաքանչյուր համբույրից հետո ձեր զուգընկերը փախչում է բերանը ողողելու, ատամները լվանալու կամ ծամո՞ն է վերցնում: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից ավելի չեն տեւում եւ դժվա՞ր է դրանք հասուն համբույր կոչելը: Ձեզ չի կարելի նախանձել, որովհետեւ նա ձեւամոլ է: Նման մարդիկ պեդանտ են, զզվող եւ լիովին վստահ են, որ «սեր անելը» հակաէսթետիկական է: Սակայն իրականում մաքրամոլի դիմակի տակ ձեւամոլները սովորաբար թաքցնում են ուրիշի ապրումներն ընկալելու իրենց անկարողությունը եւ սեփական անձին չափազանցված վերաբերմունքը:
Իսկ եթե դուք ունիկումի հետ եք հանդիպում, որն ընդհանրապես չի սիրում համբուրվել եւ դա անում է ակնհայտ տհաճությամբ, ուրեմն անուղղելի ալարկոտի եք սիրահարվել: Նման մարդիկ սովոր չեն լարվել, այդ թվում` զգացմունքները դրսեւորելու առումով: Նրանք սիրում են կյանքը եւ նրա ուրախությունները ուրիշներից ոչ պակաս, բայց երազում են հաճույք ստանալ, առանց իրենց նեղություն տալու, ծանրաբեռնելու: Հրաշքներ իհարկե պատահում են եւ նույնիսկ ալարկոտները ինչ-որ պահի կարող են ինչ-որ բան անել, բայց մեր խորհուրդն է` փախեք:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին