1. Երկար, խճճված պատմություններ: Եթե դուք մարդուն խաբեության մեջ եք կասկածում, ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է պատմում իր պատմությունները: Սուտը մտապահելն ավելի բարդ է, որովհետեւ եթե նա մի քանի անգամ նույն բանը պատմի, դուք կկարողանաք փոքրիկ տարբերություններ եւ անհամապատասխանություններ հայտնաբերել մանրուքներում:
2. Չափից շատ են մանրամասները: Մեկ այլ ծայրահեղություն է, երբ մարդը փորձում է իր սուտն առավելագույնս ճշմարտանման դարձնել, դրան չափից ավելի մանրամասներ հավելելով: Եթե դա բնորոշ չէ մարդուն, բայց նա փորձում է ձեզ ողողել մանրուքներով, ամենայն հավանականությամբ փորձում է իրենից շեղել կասկածները եւ ձեզ համոզել նրանում, ինչ չի եղել:
3. Մարմնի լեզու. մարդը սկսում է նկատելիորեն նյարդայնանալ, ջղայնանալ, երբ դուք նրանից ինչ-որ բան եք ճշտում իր կասկածելի պատմության մասին: Եթե դուք նախկինում նրան արդեն բռնացրել եք ստի մեջ, կկարողանաք նկատել միանման պահվածքը:
4. Տեսողական շփում: Հետազոտությունների համաձայն, երբ մարդը խաբում է, նա հաճախ կողք է նայում, սովորաբար` վերեւ եւ աջ: Չնայած ոմանք ընդհակառակը գերադասում են նայել ուղիղ աչքերի մեջ, որ հավաստիանան, որ իր ստին հավատացել են:
5. «Սպիտակ սուտ» կամ սուտ հանուն ինչ-որ բանի: Մարդը, որը հակված է ստելու, նույնիսկ մանրուքներում, նույնիսկ` որ ձեզ համար ավելի լավ լինի, հանգիստ կխաբի նաեւ ավելի լուրջ ինչ-որ բանում:
6. Նրան ավելի շատ անձնական տարածք է պետք: Դուք գուցե իրոք ճնշում եք նրան, չափից շատ ժամանակ եք անցկացնում միասին եւ բացասաբար եք արձագանքում, երբ նա գնում է ընկերների հետ զբոսնելու: Այդ դեպքում մարդը կարող է սկսել խաբել, թե երկար է մնում աշխատավայրում, օրինակ` որպեսզի ուղղակի մենակ մնա կամ զբաղվի նրանով, ինչով ուզում է, եւ պարտադիր չէ, որ դա հանցավոր բան լինի: Ուղղակի նրան իրոք անձնական տարածք է պետք: Բայց եթե ձեր հարաբերություններում այնպիսի իրավիճակ է, որ նա հաճախ է ստիպված լինում խաբել, դա վտանգավոր ազդանշան է:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:04, 9 օգոստոսի
«Չեմ կարող երգել». Վալերիան չեղարկել է համերգները ձայնի հետ կապված խնդիրների պատճառով17:31, 9 օգոստոսի
«Միակ ափսոսանքս այն է, որ քեզ հետ բավարար ժամանակ չեմ անցկացրել»․ Հրուշ Աճեմյանը՝ տատիկի կորստի մասին17:01, 9 օգոստոսի
Մահացել է «Ձայնը 60+»-ի հաղթող Միխայիլ Սերեբրյակովը16:41, 9 օգոստոսի
«Չորս տարում մոռացնել տվեցին մի ամբողջ ժողովրդի արժեքային համակարգ»․ Անաիս Սարդարյան16:12, 9 օգոստոսի
Ռիտա Օրան եւ Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են15:36, 9 օգոստոսի
«Աշխահում ամենամեծ սերը ինքդ քեզ սիրել սովորելն է»․ Ուիթնի Հյուսթոնն այսօր կդառնար 59 տարեկան15:12, 9 օգոստոսի
Էզրա Միլլերը մեղադրվում է կողոպուտի մեջ14:42, 9 օգոստոսի
«Իմ հարստությունն իմ դուստրն է»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)14:12, 9 օգոստոսի
Մաքսիմ Գալկինը ծեծկռտուքի պատճառով դադարեցրել է ելույթը Յորմալայում13:49, 9 օգոստոսի
«Մարդ եղեք»․ Ալեքսանդր Բաբասյան (ֆոտո)13:12, 9 օգոստոսի
Քանյե Ուեսթի «հարձակումների» պատճառով Փիթ Դեւիդսոնը դիմել է հոգեբանի12:33, 9 օգոստոսի
«Ու հակառակ բոլոր դժվարություններին, թող նորաստեղծ ընտանիքները շատանան»․ Լիլիթ Մուրադյան