Orange Fitness-ի բացօթյա լողավազանի տարածքում մարզիչ Սեւան Շահմիրյանը համախմբել էր մարզասրահի հաճախորդներին, ընկերներին ու այլ հյուրերի, բայց այս անգամ՝ ոչ մարզման նպատակով։ Իրեն 50%-ով մարզիչ, մնացած 50-ը՝ երաժիշտ համարող Սեւանը հանդես եկավ իր երկրորդ խոշոր համերգային ծրագրով, որի շրջանակում հնչեցին նրա հեղինակային ստեղծագործությունները։
Սեւան Շահմիրյանը երաժշտական ուղին սկսել է ռոք երաժշտության մեջ՝ աստիճանաբար անցնելով էլեկտրոնայինի, սակայն ինչպես ինքն է նշում՝ իր ընկալումներում այս ոճը տարբերվում է շատերին ծանոթ բիթային տրամադրությունից․ Սեւանն իր երաժշտությամբ ցանկանում է մարդկանց մտածելու, խորհելու տեղիք տալ։ Հենց այդ նպատակով էլ մարզիչ-երաժիշտն, ընկերների աջակցությամբ, կազմակերպել էր իր հերթական համերգը․
«Պարզապես ուզում եմ, որ մարդիկ ավելի լավ ծանոթանան իմ երաժշտությանը։ Իմ ոճը փոքր-ինչ տարբերվում է այն էլեկտրոնային երաժշտությունից, որն, ընդհանրապես, շատերը լսում են, որովհետեւ այն ավելի դանդաղ է, եւ նպատակս է, որ ոչ միայն պարեն իմ երաժշտության ներքո, այլեւ մտածեն։ Ես, մոտավորապես, 14 տարի նվագել եմ ռոք խմբում, ռոքից միանգամից անցել եմ էլեկտրոնային ժանրին․ առհասարակ, այն երաժշտությունը, որն այս ոճում հնչում է, քիչ մեղեդի է պարունակում, ավելի շատ ռիթմ է ներառում, բայց իմ գործերի մեջ կա մեղեդի, կա խոսք, որը հնչում է աշխարհին հայտնի տարբեր մարդկանց ձայներով։ Ուզում եմ, որ այն լսելով ժողովուրդն ավելի շատ մտածի։ Ես շատ եմ գրում, բայց իմ ընդհանուր ասելիքն այն է, որ յուրաքանչյուրը լինի անկեղծ, աշխատի ու դառնա իր լավագույն տեսակը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նա։
Սեւանի հաճախորդներն արդեն ծանոթ են իրենց մարզչի տաղանդին, ամեն անգամ սիրով ներկայանում են նրա մասնակցությամբ համերգներին, հերթականը՝ բացառություն չէր։ Իր մարզումները եւս Սեւանը նախընտրում է անցկացնել երաժշտության ներքո։ Ասում է՝ երաժշտությունն ու սպորտը միմյանց օգնում են․ այն էներգիան, որը ստանում է, որպես մարզիչ, հետո ներդնում է իր ստեղծագործությունների մեջ։
Համերգին Սեւանը նվագեց ու կատարեց 18 ստեղծագործություն՝ ինչպես իր Fractals ալբոմից, այնպես էլ՝ նոր գործեր, որոնք հանդիսատեսն առայժմ հնարավորություն ունի լսելու միայն կենդանի կատարումներով։ Ինչպես նախապես ծրագրել էր՝ ստիպեց իրեն հետեւելով կտրվել առօրյայից ու մտորել, շարժվել, լսել ու հասկանալ․․․
Առանց երաժշտության իր կյանքը չպատկերացնող Սեւանը մեծ ցանկություն ունի, որ իրեն ճանաչեն ոչ միայն որպես մարզիչ, այլեւ՝ երաժիշտ։ Ճանապարհին դժվարությունները շատ են, բայց մարզիչ-երաժիշտը պատրաստ է հաղթահարել դրանք՝ կյանքի կոչելով իր նպատակները․
«Որպես երաժիշտ, ինչպես մյուսները, ես էլ՝ ուզում եմ, որ իմ երաժշտությունը լսեն։ Գիտեմ, որ պատանիները, գուցե, մեծ հետաքրքրություն չունենան այս ոճի հանդեպ, կարծում եմ՝ այն ավելի հոգեհարազատ է իմ հասակակիցներին, բայց ուզում եմ, որ երաժշտության միջոցով ասելիքս հասանելի լինի բոլորին»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ