Կառլ Լագերֆելդը Vogue ամսագրի մայիսյան շապիկի աստղն է։ Նորաձեւության հրատարակությունը հարգանքի տուրք մատուցեց Լագերֆելդի ժառանգությանը մի թողարկումով, որտեղ ներկայացված են 10 մոդելներ, որոնց «ամենից շատ էր սիրում» հանգուցյալ դիզայները, այդ թվում՝ Անոկ Յայը, Շալոմ Հարլոուն, Քենդալ Ջենները, Լյու Վենը, Ադուտ Ակեչը, Նատալյա Վոդյանովան, Նաոմի Քեմփբելը, Էմբեր Վալետտան, Ջիջի Հադիդը եւ Դեվոն Աոկին։ Ֆոտոշարքին մասնակցել է նաեւ Լագերֆելդի սիրելի կատուն՝ Շուպետը։
Տասը դիզայներներ՝ Պերպաոլո Պիչչոլին Valentino-յից, Թոմ Բրաունը, Դոնաթելլա Վերսաչեն, Ջուն Տակախաշին Undercover-ից, Քրիտֆեր Ջոն Ռոջերս, Ջոն Գալյանոն Maison Margiela-յից, Օլիվյե Ռուստենը Balmain-ից, Չիտոսե Աբեն Sacai-յից, Gucci եւ Սիմոնա Ռոշան հարգանքի տուրք են մատուցել դիզայներին։
Vogue-ի շապիկի վերջին նկարահանումները տեղի են ունեցել Փարիզի Grand Palais-ում՝ 2023 թվականի Met Gala-ին ընդառաջ: Նորաձեւության այս տարվա ամենամեծ երեկոյի թեման է «Կառլի պատվին»։
Գերմանական ծագմամբ կուտյուրեն միեւնույն ժամանակ ծառայել է որպես բազմաթիվ նորաձեւության տների, այդ թվում՝ Chanel-ի, Fendi-ի եւ Chloé-ի ստեղծագործական տնօրեն տասնամյակներ շարունակ, ինչպես նաեւ ղեկավարել է իր համանուն միջազգային նորաձեւության լեյբլը։ Նա մահացել է 2019 թվականին՝ 85 տարեկանում։
Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն ասել է, որ թեեւ Լագերֆելդը «հայտարարել է, որ նորաձեւությունը տեղ չունի թանգարանում, այն պետք է առաջ նայի եւ չդավաճանի պատմությանը», ուստի ուրախ է հերքել նրա փիլիսոփայությունը, «որովհետեւ ես գիտեմ, որ նա սիրում էր ճանաչված լինել, եւ ավելի արժանավոր չկա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին