Կաննի 76-րդ կինոփառատոնում ցուցադրվել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմի վերականգնված տարբերակը։
Ֆիլմը պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին։
Դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ով լավ ճանաչում էր հայ ռեժիսորին, բացատրում է, թե ինչու այս գեղարվեստական ֆիլմը շրջադարձային եղավ հայ կինոյի պատմության մեջ։
Նրա խոսքով՝ ֆիլմն ամբողջությամբ մետաֆիզիկական է. Հայաստանում այն ժամանակվա կինոարտադրության մեծ մասը նվիրված էր բավականին դասական պատմական ֆիլմերին կամ կատակերգություններին։ Ինչպես ֆրանսիական «նոր ալիքի» ռեժիսորները, այնպես էլ Ֆրունզե Դովլաթյանը, վստահություն պնդելու փոխարեն, սկսեց հարցեր տալ. Նա անդրադարձավ մարդու խորը ինքնությանը, հատկապես իր գլխավոր հերոսի եւ սեփական ինքնության միջոցով: Նա միշտ մտածում էր համաշխարհային գործերում մարդու պատասխանատվության մասին։
Ֆրունզե Դովլաթյանն օգտագործել է անհավանական կադրեր, որոնք ժամանակին համարձակ էին համարվում. «Հայֆիլմ» ստուդիայի համար «Բարեւ, ես եմ» ֆիլմը մեծ շրջադարձ է, քանի որ գեղարվեստական այս ժապավենն ընտրվել է Կաննի մրցույթի համար՝ 1966 թվականին: Այդ ժամանակից ի վեր նման այլ ֆիլմեր չեն եղել։
Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927 թվականին Հայաստանում։ 1959 թվականին նա փայլուն ավարտել է ՎԳԻԿ-ը, ապա երկու տարի՝ մինչեւ 1961 թվականը, աշխատել Մաքսիմ Գորկու կինոստուդիայում։ 1965 թվականին նա որոշում է վերադառնալ Հայաստան եւ աշխատել «Հայֆիլմ» պետական կինոստուդիայում։ «Բարեւ, ես եմ»-ը դարձավ առաջին ֆիլմը, որը նա հետագայում նկարահանեց: Նա համոզեց հայտնի երկու ռուս դերասաններ Նատալյա Ֆատեեւային, որն այն ժամանակ խոստումնալից երիտասարդ դերասանուհի էր, եւ Ռոլանդ Բիկովին միանալ իր նախագծին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը