Ամռան մոտենալուն զուգահեռ, ցանկանում ենք ավելի սլացիկ ու գրավիչ տեսք ունենալ: Կանայք կատարելության հասնելու ճանապարհին չեն ձանձրանում, երանելի 90-60-90-ին հասնելու համար երեւակայությունն ու հնարամտությունը սահման չունեն: Դիետոլոգները նիհարելու նորանոր միջոցներ են հնարում, որոնք կարճ ժամանակահատվածում բացառիկ արդյունքներ են խոստանում:
Նորաձեւության վերջին միտումները ենթադրում են ոչ միայն սննդի սահմանափակում, այլեւ սննդակարգի ընդունման փիլիսոփայություն: Առաջարկում ենք ծանոթանալ դիետոլոգիայի բնագավառի վերջին միտումներին:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ամերիկացի Էմմի Գրոսմանին ստիպեց խնայողության տեսանկյունից վերանայել իր սննդակարգը: Այդպիսով էլ առաջացավ «սպարտայական դիետան»:
Վերջինը հիմնված է սպարտայական ավանդույթների վրա, որոնք, ինչպես հայտնի է, աչքի էին ընկնում խիստ ասկետիզմով: Այդ վերաբերում էր ինչպես սննդին, այնպես էլ հագուստին ու հարմարություններին: Դրա հետ մեկտեղ, սպարտացիներն առանձնանում էին ամուր առողջությամբ եւ տոկունությամբ: Սպարտայական դիետայի կողմնակիցները վստահ են, որ սննդի չափից շատ օգտագործումը հանգեցնում է հոգեւոր ու մտավոր թերզարգացման:
Սպարտայական դիետան ենթադրում է պարզ ցածր սննդարարություն ունեցող մթերքների օգտագործում, որոնց ընդհանուր սննդարարությունը կազմում է օրական 1500 կալորիա: Այդ բավական է ինչպես ակտիվ կյանքի, այնպես էլ ավելորդ կիլոգրամներից ազատվելու եւ օրգանիզմի վիճակը բարելավելու համար:
Մակրոբիոտիկ դիետան ոչ միայն դիետա է, այլեւ փիլիսոփայական համակարգ, որի հիմքում արեւելյան մշակույթն է: Այս մեթոդի համաձայն, բոլոր մթերքներն ին եւ յան են: Ինը կանացի սկզբունք է, ներսից բխող էներգիա, որը թուլացնում է, սառնություն բերում, խոնավություն, բնորոշվում է պասիվ ու քաղցր համով։ Յանն իր հերթին տղամարդկային տարր է, ամրացնող ու ջերմացնող։ Ուտել թույլատրվում է բացառապես բուսական մթերք, դրա հետ մեկտեղ, կարեւոր է ինչպես ինի եւ յանի հարաբերակցությունն ուտեստների մեջ, այնպես էլ դրանք պատրաստելու մշակույթն ու ուտելու ընթացքում վարքագիծը։ Ուտեստների պատրաստումն ազդում է դրանց էներգիայի վրա, մթերքների երկար պատրաստումը մեծացնում է նրանց յանը։ Այն նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է դրանք գոլորշու վրա պատրաստել։ Ամեն ինչ պետք է փորձել հում ուտել։ Այս դիետային հետեւելիս պետք է հրաժարվել մսից, հավից, ձվից եւ կաթնամթերքից։ Կարելի է քիչ քանակությամբ ձուկ ուտել, խեցգետնազգիներ եւ մրգեր։ Կարելի է բարդ ածխաջրեր օգտագործել, օրինակ՝ շագանակագույն բրինձ, ցորեն, գարի, եգիպտացորեն, հնդկաձավար։
«5:2 դիետա». նիհարելու այս միջոցը շատերին է հարմար, քանի որ այն, ըստ էության, չի ենթադրում սննդի լուրջ սահմանափակումներ՝ բացառությամբ երկու շաբաթի։ Դիետայի էությունն այն է, որ շաբաթը 5 օր կարելի է սովորական սննդակարգով սնվել, իսկ 2 օր անհրաժեշտ է բեռնաթափվել։ Տղամարդկանց այդ օրերին թույլատրվում է 600 կկալ ընդունել, իսկ կանանց՝ մինչեւ 500 կկալ։ Մթերքների ընտրությունը դուք եք կատարում, կարելի է ուտել մեկ կալորիական ուտեստ կամ մի քանիսը՝ ցածր կալորիականությամբ:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին