Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Դեմքի մաշկի ձմեռային խնամք

16:20, 19 դեկտեմբերի

Ձմեռը տարվա հրաշալի եղանակ է. ոչ տոթ է, ոչ էլ՝ շոգ։ Ամանորն էլ մոտենում է, ձյուն, ուղեւորություն դեպի Ծաղկաձոր, ձնեմարդ… ամեն ինչ շատ ռոմանտիկ է։ Սակայն ձմեռային ուրախության հաճույքը կարող են փչացնել ձմռանն ի հայտ եկող մաշկի խնդիրները։ Թե ինչպես ցրտին առողջ մաշկ ունենալ,  NEWS.am STYLE –ի թղթակցին պատմեց Maravilla գեղեցկության սրահի կոսմետոլոգ-էսթետիստ, դիմահարդար Մեսրոպյան Թերեզան։

«Ցրտի ժամանակ քայքայվում է մաշկի պաշտպանական շերտը, եւ եթե պատշաճ կերպով չխնամել մաշկը, այն շրջակա միջավայրի ագրեսիային չի դիմանա՝ կչորանա, կբորբոքվի ու կկարմրի։ Դրան նպաստում է նաեւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի անընդհատ տատանումը, քանի որ ձմռանը հաճախ ենք սառնամանիքից տաք տեղափոխվում եւ հակառակը։ Այսպիսի արտաքին ազդեցությունների հետեւանքով մաշկը կորցնում է դիմադրողականությունն ու առողջ տեսքը։

Ձմեռային սթրեսներին դիմակայելու համար մաշկը պետք է ակտիվորեն խնամել։ Շատ կարեւոր է ձմռանը մաշկի մաքրումը. լվացվեք տաք ջրով ու մաշկին համապատասխան միջոցներով՝ մաքրող նյութեր, փրփուր եւ այլն։

Երկրորդ, մաշկը պետք է ակտիվորեն սնել, քանի որ ցրտերի պատճառով այն չորանում ու թեփոտվում է։ Սնուցման միջոցները պետք է փափուկ լինեն, պարունակեն վիտամիններ ու անտիօքսիդանտներ։ Նույնիսկ յուղոտ մաշկին սնուցում է պետք, պարզապես՝ ավելի քիչ յուղոտ, քան մյուս տիպի մաշկերի սնուցումը։ Ուշադրություն դարձրեք ամանի «յուղոտ մաշկի համար» գրությանը։

Երրորդ, մաշկը պետք է խոնավեցնել։ Ձմռանն օդը շատ է չորանում, իսկ սառը քամին անխնա կերպով չորացնում է նաեւ մաշկը։ Սակայն չի կարելի մաշկին խոնավեցնող քսուք քսել անմիջապես դուրս գալուց առաջ։ Նման միջոցները մաշկին խոնավություն են հաղորդում, սակայն սառնամանիքին բորբոքում են։ Բայց խոնավեցնող միջոցի վրայից տոնային քսուք օգտագործելով, նույնպես կպաշտպանեք մաշկը։ Ընդհանրապես խորհուրդ կտայի ձմռանը տոնային քսուք օգտագործել անկախ մաշկի տեսակից. այն ձմռանը շատ անհրաժեշտ լրացուցիչ պաշտպանիչ շերտ է առաջացնում։

Իսկ 35 – ից 40 տարեկան կանանց խորհուրդ կտայի օգտագործել նաեւ մաշկի խնամքի գիշերային միջոցներ։ Դրանք ավելի կխոնավեցնեն, կսնուցեն ու կառոջացնեն ձեր մաշկը՝ պաշտպանելով ցրտի բացասական ազդեցությունից»։

Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել