Ձմեռը տարվա հրաշալի եղանակ է. ոչ տոթ է, ոչ էլ՝ շոգ։ Ամանորն էլ մոտենում է, ձյուն, ուղեւորություն դեպի Ծաղկաձոր, ձնեմարդ… ամեն ինչ շատ ռոմանտիկ է։ Սակայն ձմեռային ուրախության հաճույքը կարող են փչացնել ձմռանն ի հայտ եկող մաշկի խնդիրները։ Թե ինչպես ցրտին առողջ մաշկ ունենալ, NEWS.am STYLE –ի թղթակցին պատմեց Maravilla գեղեցկության սրահի կոսմետոլոգ-էսթետիստ, դիմահարդար Մեսրոպյան Թերեզան։
«Ցրտի ժամանակ քայքայվում է մաշկի պաշտպանական շերտը, եւ եթե պատշաճ կերպով չխնամել մաշկը, այն շրջակա միջավայրի ագրեսիային չի դիմանա՝ կչորանա, կբորբոքվի ու կկարմրի։ Դրան նպաստում է նաեւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի անընդհատ տատանումը, քանի որ ձմռանը հաճախ ենք սառնամանիքից տաք տեղափոխվում եւ հակառակը։ Այսպիսի արտաքին ազդեցությունների հետեւանքով մաշկը կորցնում է դիմադրողականությունն ու առողջ տեսքը։
Ձմեռային սթրեսներին դիմակայելու համար մաշկը պետք է ակտիվորեն խնամել։ Շատ կարեւոր է ձմռանը մաշկի մաքրումը. լվացվեք տաք ջրով ու մաշկին համապատասխան միջոցներով՝ մաքրող նյութեր, փրփուր եւ այլն։
Երկրորդ, մաշկը պետք է ակտիվորեն սնել, քանի որ ցրտերի պատճառով այն չորանում ու թեփոտվում է։ Սնուցման միջոցները պետք է փափուկ լինեն, պարունակեն վիտամիններ ու անտիօքսիդանտներ։ Նույնիսկ յուղոտ մաշկին սնուցում է պետք, պարզապես՝ ավելի քիչ յուղոտ, քան մյուս տիպի մաշկերի սնուցումը։ Ուշադրություն դարձրեք ամանի «յուղոտ մաշկի համար» գրությանը։
Երրորդ, մաշկը պետք է խոնավեցնել։ Ձմռանն օդը շատ է չորանում, իսկ սառը քամին անխնա կերպով չորացնում է նաեւ մաշկը։ Սակայն չի կարելի մաշկին խոնավեցնող քսուք քսել անմիջապես դուրս գալուց առաջ։ Նման միջոցները մաշկին խոնավություն են հաղորդում, սակայն սառնամանիքին բորբոքում են։ Բայց խոնավեցնող միջոցի վրայից տոնային քսուք օգտագործելով, նույնպես կպաշտպանեք մաշկը։ Ընդհանրապես խորհուրդ կտայի ձմռանը տոնային քսուք օգտագործել անկախ մաշկի տեսակից. այն ձմռանը շատ անհրաժեշտ լրացուցիչ պաշտպանիչ շերտ է առաջացնում։
Իսկ 35 – ից 40 տարեկան կանանց խորհուրդ կտայի օգտագործել նաեւ մաշկի խնամքի գիշերային միջոցներ։ Դրանք ավելի կխոնավեցնեն, կսնուցեն ու կառոջացնեն ձեր մաշկը՝ պաշտպանելով ցրտի բացասական ազդեցությունից»։
Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել