Գեղեցկության սրահներում հաճախ կարելի է հանդիպել տարբեր արժողությամբ ու տեխնիկայով արվող ծառայությունների։ Դրանց թվին է պատկանում նաեւ եղունգի «չոր» եւ «թաց» մաքրումը։ Այս հարցում ընկերուիների կարծիքի վրա հիմնվելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դրա ընտրությունը բավականին անհատական գործ է, եւ այն ինչ լավ է ընկերուհու համար, ձեզ համար կարող է այնքան էլ լավ չլինել։ Թե ինչով է տարբերվում թաց մաքրումը չորից, եւ ինչպես ճիշտ ընտրություն կատարել, NEWS.am STYLE -ի թղթակցին պատմեց Maravilla գեղեցկության սրահի մատնահարդար Կարինե Մուրադյանը.
«Չոր մաքրումը հաճախ նաեւ եվրոպական են անվանում։ Այն արվում է եղունգի շուրջ մաշկի համար հատուկ գելով։ Այդպիսի մաքրումն ավելի մակերեսային է, քան թացը, սակայն հենց դրա շնորհիվ էլ եղունգի շուրջ մաշկն ու մազանոթները վնասելու հավանականությունը զրոյանում է։
Թաց մաքրումը դասական մատնահարդարում է։ Դրա ընթացքում կատարվում է խորը մաքրում, հանվում է եղունգի վրա աճող աչքի համար անտեսանելի շերտը, ինչի շնորհիվ այն սկսում է ավելի լավ շնչել ու ամրանում է։
Ընտրելով այս երկուսի միջեւ, պետք է երկու գործոն հաշվի առնել։
Առաջինը՝ վարպետի մասնագիտական աստիճանը։ Եթե վստահում եք նրան, խորհրուրդ կտայի թաց մաքրումն ընտրել, քանի որ այն ավելի ազդեցիկ է։ Հակառակ դեպքում մտածեք երկու անգամ, քանի որ եթե մասնագետն անհաջող է, կվնասի ձեզ։ Չէ՞ որ, չեք կարող իմանալ, թե մինչ ձեզ նա ում հետ է աշխատել այդ գործիքներով, վնասել է արդյո՞ք նրան էլ ու արդյո՞ք ախտահանել է գործիքները։
Երկրորդ գործոնը. մաշկի նրբության աստիճանը։ Եթե բաց կամ նուրբ ձեշքի մաշկ ունեք, խորը մաքրման կարիք չկա։ Նման ձեռքերի տեր աղջիկները հաճախ թաց մաքրում են ընտրում հենց ձմռանը։ Բանն այն է, որ ցրտերին մաշկը չորանում է, ու տպավորություն է ստեղծվում, թե եղունգի շուրջ մաշկը կոշտանում է։ Սակայն իրականում դա կոշտացած բայց «կենդանի» մաշկ է։ Այդ դեպքում ձեռքերին պարզապես սկրաբ քսեք ապա՝ քսուք։ Իսկ դրանից հետո արդեն զուտ գեղաեիտական նպատակով ընտրեք չոր մաքրումը»։
Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/NEWS.am STYLE
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը