Hand made ոլորտի հայ ճարտարները չեն դադարում զարմացնել սովորական մարդկանց։ Սակայն, եթե բիժուտերիայի ու ամեն տեսակ այլ աշխատանքների սովորել ենք համեմատաբար արագ, ապա Hand madeճյուղերից մեկը՝ օճառի պատրաստումը, մինչ օրս շատերի համար տարօրինակ է։ Ձեռագործ օճառն ավելի նախընտրելի պետք է լինի խանութից գնածից։ Ինչո՞ւ։ Ի՞նչ տարբերություն։ NEWS.am STYLE -ի թղթակցի այս հարեցրին պատասխանել է Օճառային ստուդիայի տնօրեն, գլխավոր օճառագործ ու վաճառող Մարիա Բաղդասարովան.
«Ձեռագործ օճառը միանգամայն տարբերվում է գործարանայինից։ Նախ՝ միայն զգացեք տարբերությունը՝ «ձեռքի աշխատանք» եւ «գործարանային արտադրանք»… Անմիջապես պարզ է, որ առաջինի մեջ վարպետը հոգի է դնում։ Իսկական օճառագործը միշտ իր ձեռքի ու սրտի ջերմության մասնիկն է թողնում իր պատրաստած օճառի կտորում։
Երկրորդ՝ կարող եք հավատալ գործարանային օճառի պիտակին գրվածին, սակայն, եթե թեկուզ հազվադեպ հեռուստացույց դիտում եք, պետք է իմանաք, որ պիտակին գրվածի կեսից ավելին սուտ է։ Իսկ ձեռագործ օճառը չի պարունակում սինթետիկ հավելումներ, նավթամթերք ու քիմիկատներ։ Եվ պահպանման ժամկետն էլ 3 ամսից 1 տարի է, ի տարբերություն գործարանայինի՝ համարյա հավերժական ժամկետի։ Գիտեք, որքան բնական է օճառը, այնքան ավելի կարճ է նրա պահպանման ժամկետը։ Ձեռագործ օճառը հիպոալերգեն է, հրաշալի հոտ ունի, լավ փրփրում է, օճառամանում ջրից չի հալվում եւ գեղեցիկ ու յուրօրինակ տեսք ունի։ Այն տրամադրություն է ստեղծում։ Բացի այդ, միշտ էլ կարող եք պատվիրել այն, ստեղծելով սեփական՝ միայն ձեզ բնորոշ բույրը»։
Եվ վերջում՝ մի բաղադրատոմս ձեռագործ օճառի վարպետ Մարիա Բաղդասարովայից.
Հակացելյուլիտային օճառ.
100 գ. օճառի հիմքին ավելացնում ենք կես թեյի գդալ ավոկադոյի յուղ, կես թեյի գդալ ավստրալիական ընկույզի (մակադամիա) յուղ, 2 թեյի գդալ սեւ սուրճ, մի պտղունց դարչին, 5 կաթիլ բերգամոտի ու թուրինջի եթերայուղ եւ բուսական սպունգ (լյուֆա)։
Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE
Լուսանկարը՝ Մարիա Բաղդասարովայի անձնական պահոցից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք