Ամեն տարի այս շրջանում՝ Ամանորի նախաշեմին, բոլոր կանայք եւ աղջիկները ցանկանում են շատ արագ նիհարել եւ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Եվ քանի որ հաշված օրեր են մնացել տարվա ամենակարեւոր տոնի մեկնարկին, հետեւաբար պետք է հենց հիմա գործի անցնել։
Եթե արդեն մի շարք դիետաներ եք փորձել, բայց արդյունքի չեք հասել, ուրեմն առաջարկում ենք հետեւել մեր խորհուրդներին եւ կիրառել դրանք եւ մինչեւ Ամանոր, եւ դրանից հետո։
Այսպիսով, խորհուրդ №1.Առավոտյան եւ քնելուց առաջ պետք է խմել կախարդական ըմպելիքը։ Իսկ ո՞րն է այն. մեկ բաժակ եռացրած ջրի մեջ պետք է ավելացնել մեկ թեյի գդալ դարչին եւ նույնքան էլ մեղր։ Մեղրը լցնում եք ամենավերջում, երբ արդեն ցանկանում եք խմել։
Խորհուրդ №2. Ամեն առավոտ պետք է ձվածեղ կամ վարսակաշիլա ուտել, իսկ հետո մեկ բաժակ սուրճ խմել, բայց... սուրճի մեջ (ոչ լուծվող) պետք է մեկ պտղունց կարմիր չիլի պղպեղ, դարչին եւ վանիլին ավելացնել։ Այս համեմունքները նպաստում են նյութափոխանակության գործընթացների կարգավորմանը։
Խորհուրդ №3. Ամեն անգամ ուտելուց առաջ կես լիտր տաք ջուր խմեք։
Խորհուրդ №4. Կոնֆետների եւ բուտերբրոդների փոխարեն նարինջ կամ թուրինջ օգտագործեք։
Խորհուրդ №5. Երկար ծամեք։ Ամեն անգամ կերակուրը կուլ տալուց առաջ ավելի քան քսան անգամ այն ծամեք։ Այսպես դուք շատ ավելի շուտ կհագենաք եւ ավելի քիչ կուտեք։
Աղբյուրը՝ tele.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ