Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Ինչպե՞ս սնվել Ամանորին. Խորհուրդներ մասնագետից

20:14, 29 դեկտեմբերի

Ամանորին ավելի շատ պետք է ուրախանալ, զվարճանալ, քան անսահման քանակությամբ սնունդ ձեռք բերել եւ ուտել օրեր շարունակ: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական դիետոլոգիական ասոցիացիայի նախագահ, դիետոլոգ Գայանե Ղազարյանը: «Ամանորը մեր շատ սպասված եւ սիրված տոներից մեկն է` թե մեծերի, թե փոքրերի համար: Չէ՞ որ ասում են, ինչպես կդիմավորես Ամանորը, այնպես էլ կճանապարհես այն: Ուրեմն եկեք այնպես անենք, որ չփչացնենք այն»,- ասաց նա:

Դիետոլոգը առաջարկում է  ձեռք բերել միայն 1-3 օրվա սնունդ, չչարաշահել սնունդն ու ոգելից խմիչքները, ուտել չափավոր. ամեն ինչից` քիչ-քիչ, յուրաքանչյուր ուտելաժամին ամբողջ ուտելիքը պետք է տեղավորվի միջին չափի մեկ ափսեի մեջ:

«Ուտել պետք է սկսել աղցաններից (մրգային կամ բանջարեղենային), որոնք պետք է լցոնված լինեն բուսական յուղով (գերադասելի է ձիթապտղի), լիմոնի հյութով, թթվասերով կամ յոգուրտով, այլ ոչ թե մայոնեզով, կետչուպով կամ այլ յուղալի սոուսներով: Այդ ամենը կօգնի ավելի լավ մարսել հաջորդ հիմնական սնունդը»,- ասաց Գայանե Ղազարյանը: Նա խորհուրդ է տալիս  չօգտագործել շատ ճարպոտ սննունդ, իսկ մսեղենից գերադասելի են ձուկն ու հավի միսը: «Շատ կերեք կանաչեղեն, մի օգտագործեք ալկոհոլը դատարկ ստամոքսին, սահմանափակեք քաղցր, կիսաքաղցր ոգելից խմիչքները, ինչպես նաեւ քաղցր գազավորված ըմպելիքները, քանի որ նրանք նախ ավելորդ կալորիաների աղբյուր են, բացի այդ, ստամոքսում եւ աղիներում առաջացնում են խմորում, ինչը դժվարացնում է մարսողությունը»,- ասաց Գայանե Ղազարյանը` շեշտելով, որ պետք չէ ուտել այն սնունդը, որը չունի ոչ այնքան ախորժելի տեսք, գույն կամ հոտ, չխառնել տարբեր տեսակի սնունդները: Օրինակ, ցանկալի չէ սպիտակուցային սնունդն ուտել ածխաջրերով, կամ ածխաջրերը` մեծ քանակության ճարպով, անհամատեղելի են սունկը եւ կարմիր գինին (կարող է առաջանալ թունավորում):


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search