Ամանորին ավելի շատ պետք է ուրախանալ, զվարճանալ, քան անսահման քանակությամբ սնունդ ձեռք բերել եւ ուտել օրեր շարունակ: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական դիետոլոգիական ասոցիացիայի նախագահ, դիետոլոգ Գայանե Ղազարյանը: «Ամանորը մեր շատ սպասված եւ սիրված տոներից մեկն է` թե մեծերի, թե փոքրերի համար: Չէ՞ որ ասում են, ինչպես կդիմավորես Ամանորը, այնպես էլ կճանապարհես այն: Ուրեմն եկեք այնպես անենք, որ չփչացնենք այն»,- ասաց նա:
Դիետոլոգը առաջարկում է ձեռք բերել միայն 1-3 օրվա սնունդ, չչարաշահել սնունդն ու ոգելից խմիչքները, ուտել չափավոր. ամեն ինչից` քիչ-քիչ, յուրաքանչյուր ուտելաժամին ամբողջ ուտելիքը պետք է տեղավորվի միջին չափի մեկ ափսեի մեջ:
«Ուտել պետք է սկսել աղցաններից (մրգային կամ բանջարեղենային), որոնք պետք է լցոնված լինեն բուսական յուղով (գերադասելի է ձիթապտղի), լիմոնի հյութով, թթվասերով կամ յոգուրտով, այլ ոչ թե մայոնեզով, կետչուպով կամ այլ յուղալի սոուսներով: Այդ ամենը կօգնի ավելի լավ մարսել հաջորդ հիմնական սնունդը»,- ասաց Գայանե Ղազարյանը: Նա խորհուրդ է տալիս չօգտագործել շատ ճարպոտ սննունդ, իսկ մսեղենից գերադասելի են ձուկն ու հավի միսը: «Շատ կերեք կանաչեղեն, մի օգտագործեք ալկոհոլը դատարկ ստամոքսին, սահմանափակեք քաղցր, կիսաքաղցր ոգելից խմիչքները, ինչպես նաեւ քաղցր գազավորված ըմպելիքները, քանի որ նրանք նախ ավելորդ կալորիաների աղբյուր են, բացի այդ, ստամոքսում եւ աղիներում առաջացնում են խմորում, ինչը դժվարացնում է մարսողությունը»,- ասաց Գայանե Ղազարյանը` շեշտելով, որ պետք չէ ուտել այն սնունդը, որը չունի ոչ այնքան ախորժելի տեսք, գույն կամ հոտ, չխառնել տարբեր տեսակի սնունդները: Օրինակ, ցանկալի չէ սպիտակուցային սնունդն ուտել ածխաջրերով, կամ ածխաջրերը` մեծ քանակության ճարպով, անհամատեղելի են սունկը եւ կարմիր գինին (կարող է առաջանալ թունավորում):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար