«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գարնանային դիետա

20:14, 28 փետրվարի

Գարնանային դիետան ոչ թե նույնիսկ դիետա է, այլ սնվելու յուրատեսակ սկզբունք, որը կարելի է օգտագործել անսահմանափակ տեւողությամբ ու տարվա ցանկացած եղանակի: Բայցեւայնպես դրա համար առավել հարմար ժամանակը ձմռան վերջն ու գարնան սկզիբն է: Ըստ առաջադրված նպատակի՝ մթերքների ցանկը, ինչպես նաեւ չափաբաժինները կարող են փոխվել:

Հակացուցումներ գրեթե չկան, բացառությամբ աճող օրգանիզմի դեպքում, նաեւ հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում, երբ պահանջվում է ավելացնել ամենօրյա չափաբաժինները:

Սննդի մեջ խորհուրդ է տրվում ներառել բոլոր ամբողջական ու ոչ ռաֆինացված մթերքները՝ ցածր կամ միջին յուղայնության:

Սպիտակուցային մթերքները (ինչպես կենդանական, այդպես էլ բուսական ծագման). տավարի, խոզի միս (առանց ճարպի), հավի միս (ցանկալի է կրծքամիս), ենթամթերքներ (լյարդ, սիրտ եւ այլն), կաթ, կաթնաաշոռ, թթվասեր, կեֆիր, յոգուրտ, ոլոռազգիներ (ոսպ, ոլոռ, լոբի եւ այլն)։

Բարդ ածխաջրածինները՝ բոլոր մուգ գույնի ձավարեղենը (վարսակը՝ կոպիտ աղացած, գորշ բրինձը, հնդկաձավարը եւ այլն) հատիկավոր հացը ու կոպիտ աղացած ալյուրից հացը: Մակարոնն ու կարտոֆիլը (որպես ինքնուրույն կերակրատեսակ) փոքր քանակությամբ թույլատրելի են շաբաթական ընդամենը մեկ անգամ:

Բուսական բջջանյութ՝ թույլատրված են բոլոր բանջարեղենները, ոչ այդքան քաղցր մրգերն ու հատապտուղները (խաղողի գործածումը ավելի լավ է բացառել կամ կրճատել): Վիտամինների պակասի ժամանակաշրջանում պետք է ուշադրություն դարձնել սառեցված հատապտուղներին: Եթե սառեցման տեխնոլոգիան պահպանվել է, ապա դրանցում նույնքան օգտակար նյութեր կան, որքան թարմ հատապտուղներում:

Ճարպեր. Նախապատվությունը պետք է տալ բուսական յուղերին, ընդ որում դրանք պետք է հավելել արդեն պատրաստի կերակրատեսակներին: Կենդանական ճարպերի քանակը կտրուկ սահմանափակվում է (թույլատրվում է միայն մի քիչ սերուցքային կարագ շաբաթական երկու անգամ)։

Խմել կարելի է մաքուր (կարելի է նաեւ հանքային) ջուր առանց գազի, նաեւ կանաչ, սեւ թեյ, կոմպոտներ, խյուսներ, հյութեր ու այլ ըմպելիքներ (քաղցրի նվազագույն քանակությամբ)

Արգելված են թթխմորով կամ շետավոր խմորից հացաբուլկեղենը, թխվածքաբլիթները ու բոլոր քաղցր, յուղոտ, ապխտած, աղի ու մարինացված մթերքները:

Բոլոր կերակրատեսակները ցանկալի է պատրաստել շոգեխաշելով, եփելով՝ խուսափելով տապակելուց: Դիետայի ժամանակ ամբողջովին բացառված է ոգելից խմիչքի ու ծխախոտի գործածումը

Գարնանային դիետայի երեք օրվա ճաշացանկ

Առաջին օր

Նախաճաշ. Գոլորշու վրա պատրաստված կանաչիով համեմված ձվածեղ (150 գրամ), տարեկանի ալյուրից երկու կտոր հաց՝ բարակ կտոր պանիրով (40 գրամ), կանաչ թեյ (200 մլ):

Երկրորդ նախաճաշ . ոչ յուղոտ յոգուրտ՝ սառեցված հատապտուղներով հարած (250 մլ)

Ճաշ. Գազարով ու կանաչիով համեմված հավի արգանակ ( միջին չափի ափսեով ), տավարի մսից գոլորշու վրա պատրաստված կոտլետ (150 գրամ), բանջարեղենային աղցան (100 գրամ):

Հետճաշիկ . թարմ մրգեր (արքայախնձոր, խնձոր, տանձ) հանքային ջուր (250 մլ)

Ընթրիք . հնդկաձավարի շիլա (100 գրամ), ջեռոցում եփած խոզի միս ( 100 գրամ), 1 լոլիկ, տարեկանի ալյուրից հաց (1 կտոր)

Երկրորդ ընթրիք՝ բիոկեֆիր (250 մլ)

Երկրորդ օր

Նախաճաշ. Կաթով պատրաստված չրերով վարսակաշիլա (միջին ափսեով), 1 մանդարին, կանաչ թեյ (200 մլ)

Երկրորդ նաախաճաշ՝ երկու տոստ հատիկավոր հացից՝ ոչ յուղոտ ձկան մեկ կտորով, սամիթ, սեւ թեյ (200 մլ)

Ճաշ. Բորշչ (միջին չափի ափսեով), տարեկանի ալյուրով հաց (2 կտոր), 1 նեկտարին

Հետճաշիկ՝ ցածր յուղայնության կեֆիր (250 մլ) 2 փոքր դիետիկ կրեկեր

Ընթրիք՝ բանջարեղենից ու հավից ռագու (200 գ), հանքային ջուր ( 150 մլ )

Երկրորդ ընթրիք՝ մրգային աղցան (նարինջ, բանան, ելակ) 150 գրամ

 

Երրորդ օր

Նախաճաշ՝ երկու եփած ձու, թարմ սուրճ (200 մլ), 1 խնձոր

Երկրորդ նախաճաշ՝ կաթնաշոռով ու չամիչով թխվածք (200 գրամ), կանաչ թեյ (200 մլ)

Ճաշ՝ լոբիով ապուր (ստանդարտ չափի ափսեով ), երկու հացի տոստ՝ պանրի բարակ կտորով, 3 միջին չափի սալոր:

Հետճաշիկ՝ մրգային ժելե (ժելատին, թարմ կամ սառեցված հատապտուղներ ), սեւ թեյ ( 250 մլ)

Ընթրիք՝ ջեռոցում եփած ձուկ (150 գրամ), թարմ գազարից, խնձորից ու կաղամբից աղցան (150 գրամ), խնձորի հյութ (150 մլ)

Երկրորդ ընթրիք՝ ցածր յուղայնության թթվասեր (250 մլ)

Այս դիետան առողջարար է, օգնում է ամրացնել իմունիտետը ու օրգանիզմին ապահովել օգտակար նյութերով: Հավասարակշռված սննդակարգը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը, իսկ չափաբաժիների նվազեցումը ու սննդակարգի կալորիականությունը լավագույն ձեւով կանդրադառնա կազմվածքի վրա, քանի որ ուղեղը անընդհատ մշակում է կուտակված փորձը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել