Այս սննդակարգը նախատեսում է սննդի վեց ընդունում, ինչը թույլ կտա դիմանալ նրանց, ովքեր սիրում են փոքր ընդմիջումներով մի բան ուտել: Եթե քաղցի զգացում է առաջանում, կանաչ բանջարեղեն կերեք, վրան կիտրոնի հյութ քամեք, կանաչի ավելացրեք: Կարելի է մի քիչ աղ եւ պղպեղ լցնել: Կանաչ բանջարեղենը գործնականում կալորիաներ չի պարունակում` ոչ սպիտակուց, ոչ ճարպեր: Բոլոր դիետոլոգները խորհուրդ են տալիս դրանք ավելի հաճախակի օգտագործել, որովհետեւ դրանց կազմի մեջ մտնող բջջանյութը մաքրում է աղիները եւ նպաստում քաշի նվազմանը:
Բացի այդ, ավելի շատ ջուր խմեք. դա թույլ կտա «խաբել» ստամոքսին` հագեցվածության զգացում առաջացնելով: Ջուրը մաքրում է օրգանիզմը եւ կանխում է այտուցների առաջացումը:
Շաբաթ
Նախաճաշ. ձու եւ 25 գ խոշոր աղացած հաց:
Ժամը 10-ին. Սուրճ, մեկ բաժակ ոչ յուղալի կաթ, խնձոր:
Ճաշ. 75 գ թյունաձուկ, մի կտոր հաց, 25 գ պանիր կամ 50 գ խոզապուխտ, լոլիկ, մեկ բաժակ մածուն կամ նարինջ:
Ժամը 15-ին. 2 տոստ սեւ հացից եւ 50 գ ոչ ճարպոտ պանիր:
Ժամը 17-ին. 25 գ հաց եւ 75 գ խաշած լոբի:
Ընթրիք. 75 գ ոչ ճարպոտ միս բանջարեղենային արգանակով պատրաստված սոոուսով, 75 գ տապակած կարտոֆիլ, կանաչ բանջարեղեն:
Կիրակի
Նախաճաշ. Մի կտոր առանց յուղի տապակած տավարի միս, 2 կտոր սեւ հաց:
Ժամը 10-ին. Նեխուրի երկու ցողուն, 75 գ պանիր:
Ճաշ. 100 գ հավի աղցան, 50 գ կաղամբով աղցան:
Ժամը 15-ին . Մի բաժակ մածուն:
Ժամը 17-ին. Մի ափսե ցանկացած ոչ յուղոտ սուպ, սեւ հացից տոստ:
Ընթրիք. Տավարի մսից լանգետ բանջարեղենի արգանակով պատրաստված սոուսով, 100 գ կարտոֆիլի պյուրե (առանց յուղի), կանաչ բանջարեղեն:
Աղբյուր` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն