Ավանդույթի համաձայն հոկտեմբերի 20-ին նշվում է խոհարարի միջազգային օրը: Այն նշվում է արդեն 8 տարի անընդմեջ ու տարվա «ամենահամեղ » տոնն է: Այսօր շատ երկրներում անցկացվում են խոհարարների լավագույն ուտեստների դեգուստացիաներ, նրանց աշխատանքի դիտումներ:
Այս իրադարձության կապակցությամբ ու հայկական խոհանոցի մասին տեղեկություններ ստանալու ակընկալիքով, մենք հյուրընկալեցինք «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանման ու զարգացման » հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին:
«Հաաստանում ամենահայտնի ուտեստը խորովածն է: Հաճախ նույնիսկ վիրավորական է դառնում, չէ որ հակական խոհանոցը շատ հարուստ ու խայտաբղետ է: Սական խորովածը պետք է գնահատվի ըստ արժանվուն: Մենք ամեն տարի, սեպտեմբերին անցկացնում ենք խորովածի փառատոն ու յուրաքանչյուր տարի ավելի զարմանում այս ուտեստի բազմազանությամբ:
Խորովածի իմ բաղադրատոմսը պարզ է` աղ, պղպեղ, սպիտակ գինի եւ ուրց: Ի դեպ, խորովածի փառատոնի ընթացքում ես փորձեցի իմ հայրենի գյուղի` Խոխմելիի հավաքականի բաղադրատոմսով պատրաստված խորովածը: Այս ամենը բաղադրատոմսի մասին, իսկ թե ինչումն է խորովածի պատրաստման գաղտնիքը, կարելի է ասել այսպես`պատրաստեք սիրով:
Յուրաքանչյուրը,ով սիրում է պատրաստել ու ախորժակով ուտել, կարող է դառնալ առաջնակարգ խոհարար: Հայաստանում խորոված պատրաստում է յուրաքանչյուր երկրորդը ու իր բաղադրատոմսով:
Ցավոք, զբաղվածության պատճառով ինձ հաջողվում է խորոված ուտելու գնալ տարին 3-4 անգամ ու շնորհակալ եմ նաեւ այդ հնարավորության համար: Մեր կազմակերպությունը անցկացնում է դասընթացներ խոհարարների համար, կազմակերպում փառատոններ, հավաքում բաղադրատոմսեր Հայաստանի տարբեր շրջաններում, որպեսզի հայկական խոհարարական արվեստի մասին գիրք տպագրի:
Ի դեպ բաղադրատոմսերի մասին: Այժմ բավականին հարգի մոլեկուլյար խոհանոցի ամենահետաքրքրի բաղադրատոմսի մասին:Այս խոհանոցը ընդամենը վերջերս է զարգացել Իտալիայում ու Իսպանիայում , իսկ մեզ մոտ, պարզվում է, այդ բաղադրատոմսերը եղել են հազարավոր տարիներ առաջ: Բաղադրատոմսի անվանումն է կաթի սեր ու նման է կոնֆետի:Պատրաստում են այն հետեւյալ կերպ: Կաթը մարմանդ կրակի վրա 10 ժամ եռացնում են: Այն թանձրանում է, կաթը վերածվում շատ համեղ ու կալորիականությամբ հարուստ ուտելիքի: Հնում այն տալիս էին հայկական այրուձիի մարտիկներին:
Իսկ ամենահին հայկական ուտեստներից է խաշիլը: Հիշում եմ, որ այն իմ համար պատրաստում էր տատիկս: Ինչպես եմ ցանկանում դառնալ երեխա ու կրկին փորձել նրա պատրաստած համով խաշիլը…»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն