«Լուցկի» դիետան բուսական սննդակարգի բավականին հավասարակշռված տարբերակ է: Ճաշացանկը կշտացնող է եւ արագ ես նիհարում: Սակայն չարժե այն կիրառել շաբաթը 1 անգամից ավելի:
Ճաշացանկ 1 օրվա համար
Նախաճաշ
Վարսակի կամ որեւէ այլ շիլա պատրաստեք (սպիտակաձավարից բացի) թեփուկներով: Դրա համար վերցրեք ցորենի մաղած թեփուկներ եւ փակ ամանում եռացրեք կաթի մեջ 20-25 րոպե, հետո սպիտակաձավար ավելացրեք եւ մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Խառնեք եւ թույլ կրակի վրա եփեք 30 րոպե: Շիլայից հետո հոտավետ բուսական թեյ խմեք՝ անանուխով եւ դաղձով: Շաքար մի ավելացրեք ոչ շիլային, ոչ էլ ըմպելիքին:
Ճաշ
Բանջարեղենի ապուր պատրաստեք. ջրի մեջ լուծված հավի արգանակի մեջ ավելացրեք խորանարդաձեւ կտրատած ցանկացած բանջարեղեն (բազուկ, կարտոֆիլ, գազար, կաղամբ եւ այլն): 20-25 րոպե եփեք դանդաղ կրակի վրա: Դրանից հետո կարելի է խնձոր ուտել կամ մեկ բաժակ առանց շաքարի մածուն խմել:
Ընթրիք
Բանջարեղենի վինեգրետ կամ այլ աղցան՝ բանջարեղենով եւ մրգերով: Օրինակ` գազարը եւ խնձորը տաշեղանման կտրատեք, խառնեք փոքր քանակությամբ մեղրի հետ եւ վրան հունական ընկույզ լցրեք: Եթե միայն աղցանը քիչ թվա, մեկ բաժակ մածուն խմեք եւ ոչ յուղալի յոգուրտ:
Գիշերը.
Մեկ բաժակ ցանկացած մրգահյութ:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում