Այս ցածր կալորիական դիետան ձեզ թույլ կտա մեկ շաբաթում 4-6 կգ-ով նիհարել: Ընտրեք նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի առաջարկված տարբերակներից մեկը եւ վայելեք: Սննդի երեք ընդունումից բացի, թույլատրված է նաեւ մեկ միջանկյալ ընդունում օրվա ցանկացած ժամի: Սննդի ընդհանուր կալորիականությունը կկազմի 1100 կկալ:
Նախաճաշ (250 կալորիա)
1) 30գ վարակի փաթիլներ կաթով,
2) հացից տոստ թեփուկներով, խորոված լոլիկ, մեկ ճաշի գդալ տնական պանիր,
3) բուտերբրոդ խոշոր աղացած ալրից 2 կտոր հացով, կտրատված բանանով, մեկ ճաշի գդալ մեղրով եւ մեկ ճաշի գդալ յոգուրտով կամ փափուկ պանրով,
4) տոստ թեփուկներով հացով, որի վրա մարգարին է քսած, թերխաշ ձու, կես բաժակ նարնջի հյութ:
Ճաշ (250 կալորիա)
1) մեկ մեծ չափաբաժին աղցան, խնձոր կամ նարինջ, սենդվիչ հետեւյալ բաղադրիչներից մեկով. 50 գ հավի ֆիլե, մեկ թեյի գդալ մարինացված վարունգ, 25 գ քերած պանիր, մեկ ճաշի գդալ ցածր կալորիական մայոնեզ, 75 գ տնական պանիր, մանր կտրատված կանաչ սոխ եւ վարունգ:
2) 200 գ կճեպով եփված կարտոֆիլ, մեծ բաժին բանջարեղենի աղցան, մեկ բաժակ դիետիկ յոգուրտ, 125 գ խաշած լոբի կամ 25 գ քերած պանիր:
Ընթրիք (400 կալորիա)
1) ցանկացած պատրաստի ցածր կալորիական ուտեստ, մեծ բաժին աղցան ցանկացած բանջարեղենից,
2) 150 գ հավի կամ հնդկահավի միս, մի քիչ սոուս, 75 գ տապակած կարտոֆիլ կամ 125 գ կճեպով եփած կարտոֆիլ, ցանկացած օսլա չպարունակող բանջարեղեն,
3) 75 գ սպագետտի հետեւյալ սոուսներից մեկով. պահածոյացված լոլիկը եւ 75 գ ծովային խեցգետինը կամ 100 գ խաշած հավը խառնել փոքր քանակությամբ հավի արգանակի հետ, կամ 75 գ ոչ ճարպոտ խոզապուխտը կտրատել եւ խառնել մեկ բաժակ յոգուրտի եւ համեմունքների հետ, բանջարեղենով կամ մրգային աղցան:
Սննդի միջանկյալ ընդունում (200 կալորիա)
1) երկու բաժակ չոր գինի, դեղձ,
2) նեկտարիններ մրգային փափուկ պանրի հետ, երկու մեծ չոր բիսկվիտ:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ