Այսօր պլաստիկ վիրաբուժության միջազգային օրն է։ Ուղիղ 98 տարի առաջ այս օրը լոնդոնցի վիրաբույժ Ջոժեֆ Կարպյուն Եվրոպայում առաջին պլաստիկ վիրահատությունն արեց։ Դարից էլ քիչ է անցել, բայց պլաստիկ վիրաբուժությունն իր արժանի տեղն է գրավել ժամանակակից բժշկության մեջ եւ չի պատրաստվում զիջել դիրքերը։
Հայկական պլաստիկ վիրաբուժությունն իհարկե, համաշխարհայինից երիտասարդ է, բայցեւայնպես, այն մեր հայրենակիցների արժանի հարգանքն ու համբավն է վայելում։ Եւ ոչ միայն նրանց. մեկ էլ տեսար՝ դեմքն ու մարմինը կարգավորելու համար Հայաստան կժամանեն մերձավոր եւ հեռավոր արտասահմաններից։ «Նաիրի» կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի մասնագետ Աշոտ Զաքարյանն, օրինակ, NEWS.am STYLE-ին հայտնել է, որ իր մասնագիտական տոնը նշելու է թեկուզեւ սեղանի շուրջ, բայց՝ վիրաբուժական։ Այսօր նա երկու վիրահատություն ունի։
Ժամանակի ընթացքում ձեր աշխատանքի քանակն ավելանո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ սկսում են մտածել, որ բնական գեղեցկությունը թե՛ ավելի լավ, եւ թե՛ անվտանգ է։
Ստույգ թվեր ասելը դժվար է, բայց հաճախորդներիս թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե մարդիկ չեն հավանում իրենց քթի ձեւը եւ այն չեն համարում գրավիչ, նրանք չեն հաշտվի իրենց բնական «գեղեցկության» հետ։ Ավելին, ինձ մոտ մարդիկ գալիս են ոչ միայն նոր ու գեղեցիկ տեսքի համար։ Իմ հաճախորդները նաեւ մարդիկ են, ում պլատիկ վիրահատությունն օգնում է վերականգնել առողջությունը։
Իսկ ո՞ր տիպի հաճախորդներն են ավելի շատ՝ ովքեր ցանկանում են վերականգնել առողջությունը, թե՞ ավելի գեղեցիկ դառնալ։
Իմ պրոֆիլն ընդհանուր էսթեթիկական պլաստիկ վիրաբուժությունն է։ Հաճախորդներիս թվում ավելի շատ են գեղեցիկ դառնալ ցանկացողները։ Բնական է, որ այս ցանկութամբ ավելի հաճախ են «տառապում» կանայք։ Այդ իսկ պատճառով տղամարդկանց ավելի քիչ եմ վիրահատում։
Իսկ դուք զբաղվո՞ւմ եք ինտիմ վիրաբուժությամբ, մասնավորապես, կուսաթաղանթի վերականգման վիրահատությամբ։
Այդ կապակցությամբ, կարծում եմ, ավելի լավ է զրուցել գինեկոլոգների հետ, նրանք ավելի լավ կիմանան վիճակագրությունը։ Սակայն, մի փոքր բացելով փակագծերը, կասեմ, որ ես ընդհանուր պրոֆիլի վիրաբույժ եմ, եւ ինչ, որ կապված է մարմնի եւ դեմքի պլաստիկ վիրաբուժության հետ, իմ իրավասության շրջանակում է։
Միջինում որքա՞ն արժե պլաստիկ վիրահատությունը։
1.5-3 ժամվա աշխատանք պահանջող վիրահատական միջամտությունները միջինում մոտ 300 հազար դրամ են (մոտ $750)։ Դրանից բացի, վիրահատության գինը որոշում են նաեւ կլինիկան եւ վիրահատող բժիշկը։ Հստակ գին ասելը դժվար է՝ յուրաքանչյուրն իրենն ունի։
Կան այնպիսի հաճախորդներ, ում համոզում եք չվիրպշահատվել։
Ես համարյա բոլորրին եմ համոզում չվիրահատվել, եթե բավարար հիմքեր չկան դրա համար։ Ինքներդ դատեք, իմաստ ունի արդյո՞ք կոկիկ շուրթերի ուրվագծերը փոխել միայն այն պատճառով, որ կինն ուզում է նմանվել Անջելինա Ջոլիին։
Եվ վերջում՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթեցողին։
Առողջ եղեք եւ ուրիշներին դուր գալու համար հուսահատ քայլերի մի դիմեք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է