Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Պլաստիկ վիրաբույժի հաճախորդների թիվը զգալիորեն ավելացել է. հարցազրույց

21:36, 23 հոկտեմբերի

Այսօր պլաստիկ վիրաբուժության միջազգային օրն է։ Ուղիղ 98 տարի առաջ այս օրը լոնդոնցի  վիրաբույժ Ջոժեֆ Կարպյուն Եվրոպայում առաջին պլաստիկ վիրահատությունն արեց։ Դարից էլ քիչ է անցել, բայց պլաստիկ վիրաբուժությունն իր արժանի տեղն է գրավել ժամանակակից բժշկության մեջ եւ չի պատրաստվում զիջել դիրքերը։

Հայկական պլաստիկ վիրաբուժությունն իհարկե, համաշխարհայինից երիտասարդ է, բայցեւայնպես, այն մեր հայրենակիցների արժանի հարգանքն ու համբավն է վայելում։ Եւ ոչ միայն նրանց. մեկ էլ տեսար՝ դեմքն ու մարմինը կարգավորելու համար Հայաստան կժամանեն  մերձավոր եւ հեռավոր արտասահմաններից։ «Նաիրի» կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի մասնագետ Աշոտ Զաքարյանն, օրինակ, NEWS.am STYLE-ին հայտնել է, որ իր մասնագիտական տոնը նշելու է թեկուզեւ սեղանի շուրջ, բայց՝ վիրաբուժական։ Այսօր նա երկու վիրահատություն ունի։

Ժամանակի ընթացքում ձեր աշխատանքի քանակն ավելանո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ սկսում են մտածել, որ բնական գեղեցկությունը թե՛ ավելի լավ, եւ թե՛ անվտանգ է։

Ստույգ թվեր ասելը դժվար է, բայց հաճախորդներիս թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե մարդիկ չեն հավանում իրենց քթի ձեւը եւ այն չեն համարում գրավիչ, նրանք չեն հաշտվի իրենց բնական «գեղեցկության» հետ։ Ավելին, ինձ մոտ մարդիկ գալիս են ոչ միայն նոր ու գեղեցիկ տեսքի համար։ Իմ հաճախորդները նաեւ մարդիկ են, ում պլատիկ վիրահատությունն օգնում է վերականգնել առողջությունը։

Իսկ ո՞ր տիպի հաճախորդներն են ավելի շատ՝ ովքեր ցանկանում են վերականգնել առողջությունը, թե՞ ավելի գեղեցիկ դառնալ։

Իմ պրոֆիլն ընդհանուր էսթեթիկական պլաստիկ վիրաբուժությունն է։ Հաճախորդներիս թվում ավելի շատ են գեղեցիկ դառնալ ցանկացողները։ Բնական է, որ այս ցանկութամբ ավելի հաճախ են «տառապում» կանայք։ Այդ իսկ պատճառով տղամարդկանց ավելի քիչ եմ վիրահատում։

Իսկ դուք զբաղվո՞ւմ եք ինտիմ վիրաբուժությամբ, մասնավորապես, կուսաթաղանթի վերականգման վիրահատությամբ։

Այդ կապակցությամբ, կարծում եմ, ավելի լավ է զրուցել գինեկոլոգների հետ, նրանք ավելի լավ կիմանան վիճակագրությունը։ Սակայն, մի փոքր բացելով փակագծերը, կասեմ, որ ես ընդհանուր պրոֆիլի վիրաբույժ եմ, եւ ինչ, որ կապված է մարմնի եւ դեմքի պլաստիկ վիրաբուժության հետ, իմ իրավասության շրջանակում է։

Միջինում որքա՞ն արժե պլաստիկ վիրահատությունը։

1.5-3 ժամվա աշխատանք պահանջող վիրահատական միջամտությունները միջինում մոտ 300 հազար դրամ են (մոտ $750)։ Դրանից բացի, վիրահատության գինը որոշում են նաեւ կլինիկան եւ վիրահատող բժիշկը։ Հստակ գին ասելը դժվար է՝ յուրաքանչյուրն իրենն ունի։

Կան այնպիսի հաճախորդներ, ում համոզում եք չվիրպշահատվել։

Ես համարյա բոլորրին եմ համոզում չվիրահատվել, եթե բավարար հիմքեր չկան դրա համար։ Ինքներդ դատեք, իմաստ ունի արդյո՞ք կոկիկ շուրթերի ուրվագծերը փոխել միայն այն պատճառով, որ կինն ուզում է նմանվել Անջելինա Ջոլիին։

Եվ վերջում՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթեցողին։

Առողջ եղեք եւ ուրիշներին դուր գալու համար հուսահատ քայլերի մի դիմեք։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել