Ինչպե՞ս «հայտնաբերել» դավաճանին
Ամերիկյան համալսարաններից մեկի հետազոտության ընթացքում հարցում են անցկացրել իրենց զուգընկերներին դավաճանած, ինչպես նաեւ նրանց հավատարիմ մարդկանց շրջանում։ Այդ ընթացքում նրանց հետեւել է մարդկանց մի խումբ, որոնք անծանոթ են եղել հարցվողներին։ Նրանք գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ կարողացել են ասել՝ արդյո՞ք նրանք դավաճանել են։
Ուշադրություն դարձրեք ձեր 6-րդ զգայարանին
Շփման առաջին հինգ րոպեներն ամենակարեւորն են։ Եւ մարդու մասին ձեր առաջին տպավորությունն իսկապես շատ բանի մասին է խոսում։ Մի՞թե չեք հիշել այդ մասին, երբ արդեն հիասթափվել եք տվյալ մարդուց։ Հետո մտածել եք. «Իսկ ես միանգամից զգացի, որ ինչ-որ բան այն չէ»։
Մեր ինքնապաշտպանական բնազդն օգնում է մեզ վերլուծել եւ հասկանալ անազնվությունն ու այլ տագնապալի նախանշաններ։ Եթե շփման առաջին րոպեներին ինչ-որ բան ձեզ հուշում է, որ այդ մարդը ձեզ համար չէ, ուշադրություն դարձրեք դրան։
Բայց երբ գործի են անցնում սիրտն ու զգացմունքները, արդեն բարդ է սթափ գնահատել իրավիճակը։ Երբ սերը ձեզ կուրացրել է, մտածեք այն մասին, որ եթե դուք ինքներդ ձեզ փորձում եք համոզել, թե մարդը լավն է, ուրեմն դա ամենեւին էլ այդպես չէ։ Եթե դուք ստիպված եք նրանք արդարացնել, նշանակում է ինքներդ ձեզանից ցանկանում եք թաքցնել ճշմարտությունը։
Պարզապես մեկ քայլ հետ արեք, սթափվեք զգացմունքներից եւ ամեն ինչին այլ տեսանկյունից նայեք։ Այդ հարցում կարող են օգնել մտերիմ ընկերները կամ հարազատները՝ մարդու մասին նրանց առաջին տպավորությունը կարող է ձեզ ասել այն, ինչը դուք չեք նկատել։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար