Երեւանցիներն իրենց մետրոն սիրում են, որը նրանց փրկեց 1990-ականների «մութ» տարիներին, երբ տրանսպորտը գրեթե չէր աշխատում: Իսկ հիմա փրկում է խցանումներից, երբ տրանսպորտը դժվարությամբ է առաջ ընթանում ավտոմեքենաների խիտ հոսքի միջով:
Ամեն ինչ սկսվեց Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի` 1971 թվականի օգոստոսի 4-ի №481 որոշումից՝ Երեւանում «Տրամվայի ցանցի վերակառուցում՝ քաղաքային տրանսպորտի ստորգետնյա արագընթաց տրամվայի երթեւեկությամբ» ծրագրի իրականացման մասին: Բայց բոլորն էլ հասկանում էին, որ խոսքը մետրոյի մասին է: Սակայն միայն վեց տարի հետո ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց մետրոպոլիտենի շինարարությունը սկսելու մասին: Առաջարկվում էր հինգ կայարաններով առաջին յոթ կիլոմետրանոց գիծը շահագործման հանձնել 1981 թվականին:
Ամբողջ վեց տարի ահռելի նախապատրաստական հետախուզական եւ նախագծային աշխատանք կատարվեց: Բազմիցս Երեւան են ժամանել «Կավգիպրոտրանսի» մասնագետները, կազմվում էր տեխնիկատնտեսական հիմնավորումը, մշակվում էր նախագծային փաստաթղթավորումը: «Հայգիպրոտրանս» ինստիտուտը թունելներն էր նախագծում, «Երեւաննախագիծ» ինստիտուտը՝ կայարանների սպասասրահները: Ամեն ինչ հաշվարկված էր ըստ մետրոյի չափերի եւ տեխնիկական պահանջների: Մայրաքաղաքի մետրոյի ընդհանուր գլխավոր սխեման նախատեսում էր քաղաքի տարբեր շրջանները միացնող երեք գծի շինարարություն, 32 կայարաններ, որոնցից երկուսը՝ գնացքը փոխելու համար:
Կասկածներ կային «Սարալանջ» («Մարշալ Բաղրամյան») կայարանի տեղի ընտրության հարցում, բայց այն որոշվել էր ՀԿԿ ԿԿ քարտուղար Անտոն Քոչինյանի պնդմամբ:
Կայարանների կառամատույցները նախագծվում էին հինգ վագոնից կազմված շարժակազմ ընդունելու հաշվարկով՝ 1,5 րոպե միջակայքով մեկ ժամում 40 գնացք բաց թողնելով: Մի քանի կայարաններ՝ «Երիտասարդական-Ուսանողական», «Հոկտեմբերյան» («Զորավար Անդրանիկ»), ըստ նախագծի երկու ելք ունեին:
1970-ական թվականների վերջի օգոստոսյան մի շոգ օր ես իջա «Ուսանողական-Երիտասարդական» կայարանի կառուցվող ստորգետնյա սպասասրահ: Այն, ինչ տեսա, տպավորիչ էր: Այն դեռեւս պատրաստ չէր եւ վիթխարի քարանձավի էր նման՝ եզակի լամպերով աղոտ լուսավորված: Շուրջս աշխատանքը եռում էր, հնչում էր հանքահատ մուրճերի զարկը, բանվորները ռելսերն էին տեղադրում: Վերեւից ստորգետնյա ջրերի անձրեւ էր թափվում, որի հետեւանքով ես վեր բարձրացա ոտքից գլուխ թրջված՝ հարուցելով անցորդների զարմանքը: Բայց ես համոզվեցի, որ Երեւանը մետրո կունենա:
Առաջին պայթյունը որոտաց «Բարեկամություն-1» կայարանում՝ Կիեւյան փողոցի հատվածում: Ինչո՞ւ «Բարեկամություն-1»: Որովհետեւ այն գնացքը փոխելու համար էր, այստեղ նախատեսված էր անցում շինարարության երկրորդ հերթի՝ «Բարեկամություն-2» կայարան: Սկզբում կայարանների անունները պայմանական էին:
«Բարեկամությունն» առաջարկվում էր «Արեւիկ» անվանել, «Զորավար Անդրանիկը»՝ «Հոկտեմբերյան»: Թունելները փորվում էին հարեւան կայարաններից հանդիպակաց երկու ուղղությամբ՝ 20-50 մետր խորությամբ, օրական 1-3 մետր արագությամբ: Եթե շինարարության սկզբում հարեւան հանրապետություններից հրավիրված շատ մասնագետներ կային, ապա շինարարության ավարտին շինարարների 80 տոկոսը տեղացիներ էին:
Ստորգետնյա թունելների անցկացման ուղղությունների հաշվարկը հեշտ գործ չէ: Հորիզոնական եւ ուղղաձիգ անկյունների որոշումը ոսկերչական ճշգրտություն է պահանջում: «Սարալանջի» («Մարշալ Բաղրամյան») եւ «Երիտասարդական» կայարանների միջեւ թունելների միացման ժամանակ առանցքների տարբերությունը ընդամենը 1,5 մմ էր կազմում: Սակայն «Երիտասարդական» կայարանից մինչեւ «Լենինի հրապարակ» («Հանրապետության հրապարակ») կայարան թունելն անցկացնելիս անկյունների սխալ հաշվարկի պատճառով տարբերությունը կազմեց 20 սմ: Ստիպված էին տյուբինգային երեսապատման 25 մետրը նորից անցկացնել:
Երեւանի մետրոպոլիտենի մասին մի քանի հետաքրքիր փաստ.
«Շենգավիթ» կայարանի կամարը նախագծային նիշից 35 սմ ցածր է, ինչի պատճառով դահլիճը փոքր-ինչ տափակացած է թվում...
«Մարշալ Բաղրամյան» կայարանի դրսի սպասասրահի ծածկը ջրատարներ չունի: Ծածկը միակտուր քարից է, եւ մթնոլորտային բոլոր տեղումները մնում են հարթ ծածկի վրա մինչեւ բնական ճանապարհով գոլորշիանում են։
Մեքենավարների համար մեկ «օղակը» 45 րոպե է, օրական կատարում են 10-12 «օղակ»։
«Մարշալ Բաղրամյան» կայարանի կառամատույցը 60 սմ-ով ընդարձակ է, քան համանման կայարաններինը՝ թունելների հորատանցման ժամանակ տարածաերկրաբանական չափումների սխալի պատճառով։
Գնացքների արագությունը կազմում է ժամում 40-ից մինչեւ 70 կմ: Սակայն թույլատրելի է նաեւ նախագծային արագությունը՝ ժամում 90 կմ։
Կառամատույցում ուղեւորները նկատում են, որ յուրաքանչյուր ժամը մեկ գնացքներից մեկը առաջ է սլանում առանց կանգնելու: Այն ուղեւորվում է դեպի պարտադիր տեխնիկական զննում անցնելու։
Մայրաքաղաքային մետրոյի այժմյան երկարությունը 12,1 կմ է։
Մետրոն օրական տեղափոխում է մոտ 50 հազար ուղեւորի: Առաջին տարիներին այս թիվը հինգ անգամ ավելի էր...
Այսօր Երեւանի մետրոն վերածվել է այն նույն երկվագոն ստորգետնյա տրամվային, ինչպես որ հայտարարվել էր նախնական փաստաթղթերում: Հույս կա՞, որ այն երբեւէ կհամապատասխանի իր անվանմանն ու կոչմանը...
Պավել Ջհանգիրով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են