Չոր մազերի (նաեւ՝ յուղոտ) համար դիմակները 1000 եւ ավելի դրամ արժեն: Սակայն կարելի՞ է գնված ապրանքները փոխարինել տնային բաղադրատոմսերով եւ արդյո՞ք արդյունքը նույնը կլինի: Այս հարցով NEWS.am STYLE-ը դիմեց վարսահարդար Հասմիկ Դավթյանին:
«Մազերի դիմակների դեպքում գինը նշանակություն չունի, քանի որ չոր մազերի խմանքի համար կարելի է հրաշալի օգնական գտնել ինչպես 1000, այնպես էլ 10.000 դրամով: Սակայն տնական միջոցները շատ ավելի արդյունավետ են, քանի որ ավելի պակաս քիմիա են պարունակում եւ, համապատասխանաբար, նպաստում են ավելորդ չորության արագ հեռացմանը եւ վարսերն ավելի փայլուն եւ ուժեղ են դարձնում:
Չոր մազերի դեպքում խորհուրդ եմ տալիս, այսպես կոչված, ձվային թերապիան: Գոյություն ունեն մի քանի բաղադրատոմսեր, որոնց օգնությամբ դիմակներ են պատրաստվում վնասված կամ այնպիսի մազերի համար, որոնք չոր են բնականից:
1. Ձվա-սխտորային դիմակը պատրաստվում է 1 դեղնուցի, 1 թեյի գդալ մեղրի, 1 ճաշի գդալ մայոնեզի եւ նախապես մանրացված 2 սխտորի պճեղի օգնությամբ: Դիմակը քսել մազերի ամբողջ երկարությամբ, ներառյալ՝ արմատները: Այնուհետեւ հագնել պոլիէթիլենից գլխարկ եւ գլուխը փաթաթել սրբիչով: Շուրջ կես ժամ անց մազերը խնամքով լվանալ շամպունով:
2. Կարելի է պատրաստել նաեւ ձվա-քացախային դիմակ, քանի որ հայտնի է, որ քացախը հիանալիորեն փափկացնում է մազերը եւ դրանց փայլ հաղորդում: Այս դիմակի արդյունավետության մեջ համոզվելու համար հարկավոր է 1 ձուն խառնել 1 թեյի գդալ քացախի եւ 1 թեյի գդալ գլիցերինի հետ: Ստացված զանգվածին ավելացնել 2 ճաշի գդալ գերչակի յուղ: Նախորդ դիմակի նման, քսել մազերի ամբողջ երկարությամբ: Կես ժամ անց շամպունով լվանալ:
3. Մեղրա-կոնյակային դիմակ չոր մազերի համար: Կոնյակը նաեւ փայլ է հաղորդում մազերին, իսկ դիմակի մյուս բաղադրիչները բառացիորեն կենդանացնում են մազերը եւ դրանք արտաքնապես ավելի հրապուրիչ դարձնում: Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 դեղնուց, 1 թեյի գդալ կոնյակ, նույնքան մեղր եւ 1 ճաշի գդալ զեյթունի ձեթ: Զանգվածը քսել մազերի ամբողջ երկարությամբ եւ պոլիէթիլենի գլխարկի եւ սրբիչի օգնությամբ շոգեբաղնիքի արդյունք ստացեք: 2.5 ժամ անց դիմակը լվանալ, ինչից հետո մազերը շամպունով լվանալ:
2-3 նման գործողությունից հետո դուք կնկատեք փոփոխությունը դեպի լավը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:16, 23 մարտի
Նիկոլաս Քեյջը «Ռենֆիլդ» սարսափ կատակերգությունում կմարմնավորի կոմս Դրակուլային11:20, 23 մարտի
Hermès-ը թողարկել է Apple-ի ապրանքների բարձրորակ կաշվե աքսեսուարների նոր հավաքածու10:45, 23 մարտի
Ջենիֆեր Լոպեսը մարզվում է ամեն օր առավոտյան ժամը 5-ից10:19, 23 մարտի
«Ես միայն երկու տղամարդու եմ սիրել»․ Շերի խոստովանությունը09:00, 23 մարտի
ՄԱՐՏԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:21, 22 մարտի
Ինչ ուտել. Արկտիկայի մայրաքաղաքի անսովոր ուտեստներ՝ եղնիկի մսից մինչեւ հյուսիսային եղջերուների մամուռ22:22, 22 մարտի
Հայտնի է, թե որ համարի ներքո է Բրյունետը ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլում22:12, 22 մարտի
Brunette vs Իրու Խեչանովա․ բարձրաձայն չի նշանակում լավ, լուռ՝ չի նշանակում կանխատեսելի21:17, 22 մարտի
STYLE Beauty. խնամքի գաղտնիքներ՝ դերասանուհի Քրիստինա Կարապետյանից (ֆոտո)20:22, 22 մարտի
Wish-list. 3 ցանկալի պայուսակ հայկական բրենդներից19:47, 22 մարտի
«Աշխարհի ամենակրակոտ տատիկը» լքել է OnlyFans պորտալը. այն «չափազանց կեղտոտ» է դարձել18:20, 22 մարտի
Լոնդոնաբնակ ինֆլուենսերը Քիմ Քարդաշյանի նման ապրելու համար ծախսել է ավելի քան 1 միլիոն ֆունտ