Վստահությունը
Ճիշտ այնպես, ինչպես կանանց են դուր գալիս ինքնավստահ տղամարդիկ, այդպես էլ տղամարդկանց են դուր գալիս ինքնավստահ կանայք։ Միայն թե՝ կանանց ու տղամարդկանց ինքնավստահությունը տարբեր բաներ են։ Տղամարդուց, անկասկած, ավելի շատ բան են ակնկալում, քան կնոջից, բայցեւայնպես․․․
Ինքնավստահ կինը չի վախենա տեսողական կապ հաստատել ու աչքերն անընդհատ չի թաքցնի։ Նա հեշտությամբ կգտնի իր տեղն անծանոթ մարդկանց շրջապատում։ Նրան պետք չէ ամենուրեք ուղեկցել ու լուծել նրա խնդիրները։ Նա մեծամիտ չէ, բայց գիտի իր արժեքը ու միշտ արժանապատիվ կեցվածք ունի։ Բնականաբար, կինը չպետք է փորձի նմանվել տղամարդուն ու պետք է ժամանակ առ ժամանակ իրեն թույլ տա թույլ լինել։ Սակայն եթե նրան անընդահատ պետք լինի տղամարդու օգնությունը՝ անգամ մանրուքներում, դա կարող է զայրացնել տղամարդուն։
Հումորի զգացում
Ծիծաղելու, հումորը ճիշտ ընկալելու, կատակելու կարողությունը տղամարդիկ բարձր են գնահատում կանանց մեջ։ Ոչ ոք չի ուզում կյանքն անցկացնել մռայլ անձնավորության կողքին։ Իրականում կանայք էլ տղամարդկանց մեջ նույն հատկանիշներն են գնահատում։ Բայցեւայնպես, կա մեկ փոքրիկ, բայց կարեւոր տարբերություն։ Բանն այն է, որ տղամարդիկ միմյանց միշտ ընկալում են որպես մրցակիցներ։ Նույնիսկ ամենամտերիմ ընկերները միշտ մրցակցում են՝ թեկուզ ենթագիտակցական մակարդակի վրա։ Դրա համար էլ նրանք միշտ կատակում են մեկը մյուսի մասին՝ երբեմն էլ չափն անցնում։ Եթե տղամարդն իր մեջ իմունիտետ չմշակի նման կատակների հանդեպ, անընդհատ վիրավորվի կամ վիճի՝ նա պարզապես մենակ կմնա։ Ավելին՝ տղամարդկանց մեծ մասը պատասխան պաշտպանական մեխանիզմ է մշակում ու կարող է ինքն իր վրա ծիծաղել, օրինակ, պատմելով դեպքեր, երբ ինքն անհեթեթ կամ ծիծաղելի վիճակում է հայտնվել։
Խնամվածություն
Միանգամից պարզաբանենք, որ խոսքը ո՛չ կոսմետիկայի, ո՛չ լավ շպարի, կամ օծանելիքի այլ հենց խնամվածության մասին է։ Քիչ տղամարդիկ կհանդուրժեն, որ իրենց կողքին գտնվող կինն անձնական հիգիենա չպահպանի։ Գեղեցիկ, բայց փնթի եւ պարզապես համակրելի, բայց կոկիկ կանանց միջեւ ընտրություն կատարելիս տղամարդկանց մեծ մասը երկրորդին նախապատվություն կտա։
Անկախություն
Սա էլ է գրավիչ հատկանիշ տղամարդկանց մեծ մասի համար։ Նրանց դուր են գալիս կանայք, որոնք սեփական կյանքն ունեն ու սեփական գործերը։ Կնոջ ուշադրությունը հաճելի է տղամարդուն, բայց թե այդ ուշադրությունը չափի մեջ է։ Անկասկած, տղամարդիկ ունեն ուշադրության ու հոգատարության կարիք, բայց նրանք ունեն նաեւ անձնական տարածքի ու ազատության կարիք, իսկ անընդհատ տղամարդու շուրջը պտտվող ու փոխադարձ ուշադրություն պահանջող կանայք երբեք նման ազատ տարածք չեն տրամադրի տղամարդուն։
Նյութերը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով