Ասում են՝ աղջիկը կարող է ամուսնանալ երկու եւ նույնիսկ երեք անգամ: Իսկ ահա ավարտական երեկոն նրա կյանքում միայն մեկ անգամ է լինելու: Այդ պատճառով այդ անմոռանալի իրադարձությանը պետք է պատրաստվել հիմնավորապես եւ ամենայն լրջությամբ: Նորաձեւության փորձագետ Անժելիկա Մանուկյանն ու NEWS.am STYLE-ը ավարտական երեկոյի համար զգեստի ընտրության գաղափարներ են առաջարկում: Հույս ունենք, որ կօգնենք աղջիկների այդ բարդ գործում, եւ յուրաքանչյուրը կկարողանա դառնալ պարահանդեսի թագուհին: Նախորդ անգամ մենք անդրադարձանք հենց ձեզ հարմար ոճի եւ կերպարի ընտրության թեմային:
Յուրաքանչյուր աղջիկ կազմվածքի առավելություններ եւ թերություններ ունի, այդ պատճառով ավարտական երեկոյի զգեստ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել դրանք: Ընդգծել բարեմասնություններն ու թաքցնել թերությունները. այս սկզբունքին էլ անհրաժեշտ է հետեւել ավարտական պարահանդեսի կերպար ստեղծելիս:
Հայտնի է, որ պայմանականորեն կանացի կազմվածքը բաժանվում է 4 տեսակի.
Եվ այսպես, եթե ձեր կազմվածքը «տանձ» տիպի է, հարկավոր է խուսափել մարմինն ամբողջությամբ գրկող իրերից, ծնկներից լայնացող ձեւից, այլ նախապատվությունը տալ հոսող, ծավալները թաքցնող գործվածքներին, գոտկատեղի իջեցված գծով զգեստների փոխարեն օգտագործել բարձր գծով ձեւերը:
«Խնձոր»-ների համար ճիշտ ընտրություն կլինեն լայն գոտիներով կամ բավական լայն, ծավալուն կիսաշրջազգեստով հագուստները, իսկ ահա մարմինը չափազանց գրկող զգեստներից հարկավոր է խուսափել:
«Ավազե ժամացույցի» կառուցվածք ունեցող երջանիկները կարող են հագնել ցանկացած զգեստ, բայց, ամեն դեպքում, նրբագեղ գոտին կընդգծի կազմվածքի կանացիությունն ու նրբագեղությունը:
«Շրջված եռանկյուն» կազմվածքի պարագայում հարկավոր է հրաժարվել փարթամ թեւքերից եւ կլոր կտրվածքից, կատարյալը մեկ ուսակապն է: Իսկ ահա բարեկազմ եւ նեղ կոնքերը լավ կլինի շեշտադրել:
Ոճի եւ ձեւի ընտրության հարցում կողմնորոշվելուց հետո առաջ է գալիս զգեստը ձեռք բերելու հարցը: Պատրաստի զգեստ կարելի է գնել խանութում կամ պատվիրել առցանց, իսկ կարելի է, օրինակ, պատճենել որեւէ դիզայների՝ ձեզ դուր եկած մոդելը եւ կարել դերձակուհու մոտ:
Նրբություն. զգեստի գույնն ու երանգը պետք է ընդգծեն ձեր մաշկի երանգն եւ մազերի գույնը:
Ինչ ոճի ավարտական երեկոյի զգեստ էլ ընտրեք, բացի արտաքին գեղեցկությունից, այն պետք է նաեւ հարմարավետ լինի. ստիպված եք լինելու դրանով մի ամբողջ գիշեր անցկացնել: Լավ գաղափար կլինի զգեստի համար ճիշտ ընտրված բաճկոնակը, բալերոն կամ թիկնոցը: Նման իրով ծածկվելով՝ դուք լավ տեսք կունենաք նաեւ վկայագիրը ստանալու ժամանակ, իսկ արեւածագը դիմավորելիս չեք մրսի: Ի դեպ, այստեղ հնարավոր են տարբերակներ: Կարելի է տոնակատարության համար երկու զգեստ պատրաստել: Մեկը՝ դասական ոճով, պաշտոնական մասի համար: Իսկ զվարճալի ծրագրի համար օգտագործեք ավելի ազատ ոճի զգեստ եւ նույնիսկ նվազագույն երկարությամբ, որում ձեզ հարմար կլինի պարել:
Երիտասարդ աղջիկների մեծ մասն առօրյայում հագնում է ջինս եւ տաբատ, այդ պատճառով սովորում են լայն քայլքով քայլել, կանգնում եւ նստում են ազատ դիրքով, երբ ոտքերն ու ոտնաթաթերը լայն են դրված: Իսկ շրջազգեստը, հատկապես՝ երեկոյան, այլ մոտեցում է պահանջում: Ավարտական երեկոյից առաջ անպայման վարժվեք զգեստ հագնելուն, սովորեք մի քանի կանգնած եւ նստած դիրքեր, շարժվեք զգեստով, եւ հետո արդեն չեք ամաչի լուսանկարները դիտելիս:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը