Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել 2000 կնոջ մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչ կանայք սեքսուալ ինքնավստահության գագաթնակետին են հասնում 34 տարեկանում։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատմել են, որ 30 տարեկանից հետո իրենց զգալիորեն ավելի գրավիչ են զգում, քան կյանքի ցանկացած այլ շրջանում։
Հարցման մասնակիցների 64 տոկոսը հայտարարել է, որ 30 տարեկանից հետո իրենց շատ ինքնավստահ են զգում տարիքի պատճառով, որը թույլ է տալիս իմաստություն ձեռք բերել ու կարիերայում հաջողությունների հասնել։ Հարցման մասնակիցների 34 տոկոսն այդ ինքնավստահությունը համարում է զուգընկերոջ հետ ձեւավորված կայուն հարաբերությունների արդյունք։ Եվս 26 տոկոսն իրենց առավելագույնս վստահ են զգում անկողնում, իսկ 10 տոկոսը պնդում է, թե հենց 30-ից հետո է սեռական ցանկությունը հասել առավելագույնի։
Գիտնականները պարզել են, թե ինչը գրգռող ազդեցություն կարող է ունենալ կանանց վրա։ Առաջին տեղում (52 տոկոս) այն գիտակցությունն է, որ ինչ-որ մեկը քեզ գրավիչ է համարում։ Երկրորդ տեղում են (46 տոկոս) զուգընկերոջ հաճոյախոսությունները։ Երրորդ տեղում է (38% տոկոս) նոր հագուստ կրելը, չորրորդում (30 տոկոս)՝ նոր սեքսուալ ներքնազգեստ գնելը։
Ընդհանուր առմամբ, կանանց 52 տոկոսը պնդում է, որ իրենց սեքսուալ են զգում ժամանակ առ ժամանակ, իսկ 3 տոկոսը վստահաբար ասել են, որ մշտապես զգում են իրենց սեքսուալությունը։
75 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունն ավելի շատ վերաբերում է իր կյանքը վերահսկողության ներքո պահել կարողանալուն եւ ոչ թե արտաքին տեսքին։ Իսկ 84 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունը հայելու մեջ քո արտացոլանքից երջանկության զգացումն է՝ անկախ այն բանից, թե որքան է այդ արտացոլանքը համապատասխանում գեղեցկության կանոններին։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են