Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Էդվարդ Մխիթարյան․ «մեր մարդը» Հոլիվուդում

11:02, 21 նոյեմբերի

Էդվարդ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ կինոյի եւ երաժշտական հոլովակների պրոդյուսեր է: Արդեն մի քանի տարի բնակվում ու աշխատում է Լոս Անջելեսում եւ աստիճանաբար դիրքեր է նվաճում ամերիկյան շոու բիզնեսում: Երեւի, սխալ կլիներ ասել, որ իրականացել է նրա ամերիկյան երազանքը, սակայն համաձայնեք, որ 33 տարեկանում քչերին է հաջողվում պարծենալ այդպիսի ծանրակշիռ պորտֆոլիոյով…

Էդվարդը ծնվել է Երեւանում, ստեղծագործական, թատերական ընտանիքում: Արտագաղթել է Ռուսաստան, այնուհետեւ՝ ԱՄՆ: Էդվարդը պրոդյուսերի մասնագիտությունը սովորել է Մոսկվայում ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայում, շոու բիզնեսի հիմքերը՝ UCLA-ում, իսկ ռեժիսորություն՝ New York Film Academy-ում: Հետխորհրդային տարածքի ռեժիսորների ու արտիստների եւ կինոարտադրության ամերիկյան ավանդույթների միջեւ կամուրջներ ստեղծելու ձգտումը հանգեցրեց մի քանի ուշագրավ համագործակցությունների, եւ հիմնվեց Wear a Hat Productions փրոդաքշըն քոմփանին: Էդվարդն Ամերիկայում եղել է արտիստներ Իվան Դորնի, Jah Khalib-ի, Նեգգանոյի, Դիմա Բիլանի եւ այլոց հոլովակների պրոդյուսերը: Ամենաաղմկահարույց նախագծերն են թերեւս Իվան Դորնի «Collaba»-ն եւ Jah Khalib-ի «Լեյլան»: Փրոդաքշըն ընկերությունը որպես պրոդյուսեր է հանդես գալիս նաեւ կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի համար, որոնց թվում է, օրինակ, Նուրլան Կոյանբաեւի՝ «Ղազախական բիզնես Ամերիկայում» ֆիլմը, որը 2018 թվականին Ղազախստանի վարձույթում առաջինն է: Ընթացքում են եւս երեք լիամետրաժ սցենարներ, վավերագրական ֆիլմ եւ մի քանի երաժշտական հոլովակներ: Էդվարդը հիմա Երեւանում է, աշխատում է մի շարք նախագծերի վրա, նա բազմաթիվ գաղափարներ ու սթարթափեր ունի...

Էդվարդ, Ձեր գործունեությունը առնչվում է հիմնականում ամերիկյան նախագծերին… Հավանաբար, շատերը նման կարիերա ուղղակի կերազեին: Ձեզ ի՞նչը բերեց այդ ոլորտ եւ ինչպե՞ս հայտնվեցիք ԱՄՆ-ում:

Ամեն ինչ հնարավոր է, եթե երազես ու տեղում նստած չմնաս: Ոլորտում հայտնվել եմ բնականորեն՝ ընտանիք եւ շրջապատ… Ամբողջ մանկությունս անցկացրել եմ թատրոնի պատերի մեջ, հետո առանց դրա՝ կյանքս չէի պատկերացնում, իսկ դպրոցից հետո ընդունվեցի Մոսկվայի ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա պրոդյուսերի մասնագիտությամբ. գնացի հորս հետքերով: Եվ հենց առաջին կուրսում պրակտիկայի ուղարկեցին գովազդային գործակալություն, ինչը  շատ հրապուրեց, եւ տեղափոխվեցի լրագրության ֆակուլտետ՝ գովազդի բաժին. ինձ անչափ հետաքրքրում էին կոնտենտի ստեղծման բիզնես ասպեկտները: Սկսել եմ Ռուսաստանում սթարթափով՝ լավ ներդրումներով, բայց այն կենսունակ պահելու համար մեկնեցի սովորելու ԱՄՆ: Ցանկանում էի զարգանալ, սեփական աչքերով տեսնել, թե նրանք այդ ինչ են անում ավելի լավ, քան մենք: Մտածում էի՝ կգնամ, կսովորեմ, միաժամանակ ամբողջ Ամերիկան կտեսնեմ: Բայց որ ես այդքան նախագծեր կունենայի եւ կկարողանայի դրանց համար ներդրումներ ներգրավել, միայն թաքուն էի երազում:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ում աշխատելն ու սովորելը հետաքրքիր է եւ հեռանկարային: Կոնկրետ ինչո՞վ:

Բացի հետաքրքիր կառուցվածքից՝ ԱՄՆ-ում ուսանելը «նեթվորքինգ» է: ԱՄՆ-ն կրթության արտահանման առաջնորդ է, ուստի տարբեր տարիք ու փորձ ունեցող մարդիկ այստեղ են ժամանում ամբողջ աշխարհից: Անկախ նրանից, թե որ ոլորտում են ուսանում, ուսանողները տուն են գնում՝ մայրցամաքների հեռավորությամբ իրենց ծանոթությունների շրջանակն ընդլայնած, գործնական հմտություններ ստանալով բարձրակարգ նախագծերում եւ իրենց հետ տուն են տանում մեծ թվով նոր գաղափարներ, որոնք ծնվել են այդ փոխգործակցությամբ: Իմ դեպքում մեծ բարեբախտություն էր նաեւ այն, որ իմ պրոֆեսորները ոչ միայն կինոինդուստրիայի վետերաններ էին, այլեւ Studio Executives-ի առաջատար մասնագետներ, որոնց համար նույնպես կարեւոր է նոր մարդկանց հանդիպելը, արդիական տեղեկատվություն փոխանցելը:

Ամենայն հավանականությամբ, կան նաեւ յուրատեսակ դժվարություններ: Ինչպիսի՞:

Այդ ժամանակ թվում էր, թե դժվար է ու անհասկանալի, հիմա հետահայաց ամեն ինչ հեշտ ու պարզ է թվում: Ասում են՝ Ամերիկան կա՛մ կոտրում է, կա՛մ մարդուն ոտքի է կանգնեցնում: Ամերիկայում ուշադիր են վերաբերվում նրանց, ովքեր աշխատելու եւ մշտապես սովորելու պատրաստակամություն են ցույց տալիս, եւ արդեն մարդուն կոտրելն այնքան էլ հեշտ չէ: Թերեւս ամենամեծ դժվարությունը լեզվի խոչընդոտն է: Ամերիկայում սիրում են առոգանությունները եւ տոլերանտ են վերաբերվում օտարահունչ անգլերենին, սակայն անխոչընդոտ աշխատելու համար միայն ակադեմիական գիտելիքները բավական չեն, անհրաժեշտ է տիրապետել խոսակցական ձեւերի բոլոր նրբություններին, որոնցով լեզուն անչափ հարուստ է: Լեզվի միջոցով է տեղի ունենում էմոցիոնալ «կանչը» եւ ամերիկացիների հետ փոխըմբռնումը:

Ռեզյումեում նախագծեր կան՝ կապված այնպիսի հետաքրքիր երաժիշտների հետ, ինչպիսիք են Jah Khalib-ը, Բաստան, Դորնը, Բիլանը, մոդել Էմիլի Ռատաժկովսկին… Պատմեք նրանց հետ աշխատանքի մասին:

- Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են, մեծ լրջությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին, փնտրում եւ մյուսների մեջ էլ նույնն են գտնում: Բոլորի հետ աշխատանքային գործընթացն անցել է շատ հեշտ եւ անկաշկանդ, եւ մի տեսակ բնականորեն վերածվել է ընկերական հարաբերությունների: Իսկ Վանյա Դորնը եւ ռեժիսոր Այսը մեզ վրա այնպիսի տպավորություն գործեցին, որ «Կոլլաբայից» հետո 5 ընկերներիս հետ (այդ թվում՝ նկարիչ Դավիթ Խոջամիրյանի) պատրաստվեցինք եւ նկարահանեցինք նաեւ երկրորդ՝ «OTD» հոլովակը:

Ինչո՞ւ են ռուսաստանցի աստղերը այդպես ձգտում ԱՄՆ-ում աշխատել թրեքների եւ հոլովակների վրա: Չէ՞ որ դա հաստատ էժան չէ…

Հոլիվուդը ոչ միայն գլամուր է, բլոքբասթերներ եւ այլեւայլ շքափայլ, այլեւ ամեն ինչի առջեւ բաց ու բոլորի համար հետազոտական լաբորատորիա: Արտիստների համար դա ե՛ւ ուսումնառություն է, ե՛ւ փորձ, ե՛ւ «նեթվորքինգ», ե՛ւ այլ բարձրակարգ մարդկանց հետ աշխատելու հնարավորություն, պարտադիր չէ համաշխարհային աստղերի հետ… Նրանք կարող են լինել օպերատորներ, լույսի, հանդերձավորման նկարիչներ կամ նույնիսկ հնչյունավորման մասնագետներ: Քանի որ այստեղ զվարճությունների ինդուստրիայի մարդկանց ամենամեծ կենտրոնացումն է՝ ստուդիական շատ մեծ ռեսուրսներով եւ աներեւակայելի լայն հնարավորություններով: Նաեւ այստեղ ներդաշնակ թիմեր են, ինչպիսին իմն է, որով ես ամենից շատ եմ հպարտանում:  

Դուք աշխատանքի փորձ ունեք նաեւ Ռուսաստանում, որտեղ, համաձայնեք, շոու բիզնեսը թողնում է փոքր-ինչ ճնշող տպավորություն: Այդ փորձն արդյոք օգտակա՞ր է եղել:

Ճնշո՞ղ: Ոչ, հակառակը: Հույս եւ միտումներ կան թե՛ երաժշտական ոլորտում, թե՛ հեղինակային կինոյում: Ի դեպ, այս տարի «Կինոտավրը» ուրախացրեց, իսկ Ռուսաստանում թատրոնները չեն դադարում զարմացնել: Այո, լուրջ պահանջներ կան արտադրական գործընթացին եւ ինքնին բիզնեսի կառույցին, սակայն սրանք արդեն աշխատանքային ասպեկտներ են…

Ինքնազարգացման համար կարեւոր է քննդատական մտածողությունը, բայց եթե միայն վատը տեսնեն, ապա կդադարեն լավը նկատել: Ռուսաստանում մեծ թվով ամեն տեսակի հետաքրքիր եւ պահանջարկ ունեցող բան է ստեղծվում: Եթե խոսելու լինենք բովանդակության մասին, ապա այն մշտապես կախված կլինի սոցիալական փոփոխություններից եւ արտաքին աշխարհի հետ մարդկանց կապից: Այնպես որ, փորձն, անկասկած, օգտակար է եղել: Ռուսաստանում բոլորը կոփվում են:

Հայրենիքում ինչպիսի՞ նախագծեր կցանկանայիք իրականացնել, եւ ի՞նչն է խանգարում: Ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք մեր մշակութային իրողությունների մասին: Կապ պահպանո՞ւմ եք: Իրադարձություններին հետեւո՞ւմ եք:

Կապը չեմ կորցրել: Հայաստանում մեծ թվով տաղանդավոր եւ ակտիվ ընկերներ ունեմ, որոնք հրավիրում են մասնակցելու շատ հետաքրքիր հասարակական-մշակութային նախագծերի: Ինձ հիմա ամենից շատ հետաքրքրում են այն նախագծերը, որոնց շրջանակում կստեղծվեն ոչ թե շաբլոնային մշակութային կենտրոններ, փառատոներ, այլ հայերին եւ արտասահմանյան լսարանին հետաքրքիր նախաձեռնություններ: Ես արդեն ասացի, որ սոցիալական փոփոխություններն ամենակարեւոր գործոնն են, եւ Հայաստանում հնարավոր աշխատանքի համար այս հարթակն արդեն կա: Նվազագույն ծրագիրն է՝ համարձակ, գործին նվիրված երիտասարդների թիմ հավաքել, որոնք չեն ամաչում մշտապես սովորելուց, փորձելուց, կարծրատիպերը կոտրելուց: Հաջորդ տարի ամռանը «ֆիլմեյքինգի» վարպետության դասեր եմ անցկացնելու. աշխատում եմ բովանդակության վրա, առայժմ հայտնի չէ՝ դրանք կանցկացվեն «Թումո» կենտրոնո՞ւմ, թե՞ էլի ինչ-որ տեղ: Կաշխատեմ Երեւանում ավելի հաճախակի լինել եւ առավել ակտիվ՝ ոչ միայն կինոյում եւ տեսաարտադրության մեջ: Անկեղծորեն, ես մի փոքր ապշահար էի, թե աշխատելիս մարդկանց միջեւ երբեմն ինչպիսի անհեթեթ խոչընդոտներ են առաջանում: Ապագայում պետք է գտնել նրանց համոզելու եղանակներ, որպեսզի  նախաձեռնություններում միմյանց ավելի շատ աջակցեն...

Եվ այնուամենայնիվ, ապագայում Ձեզ տեսնում եք արեւմտյա՞ն շուկայում: Եվ եթե այո՝ ինչո՞ւ:

Այո, ես ինձ Հոլիվուդում եմ տեսնում, որտեղ հիմա շատ նախագծեր են ընթացքի մեջ: ԱՄՆ-ում աշխատում են, այդ թվում, նաեւ միջազգային շուկան թիրախավորելով: Սա ընդլայնում է ինչպես ամերիկյան, այնպես էլ ցանկացած այլ շուկայի համար ինչ-որ իսկապես յուրահատուկ ու արժեքավոր բան ստեղծելու հնարավորությունները: Ինձ անչափ կարեւոր է թվում կամուրջների կառուցումը ամերիկյան կինոարտադրության եւ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի միջեւ: Սրա մեջ կա ահռելի ստեղծագործական եւ բիզնես պոտենցիալ, կան թարմ եւ յուրահատուկ պատմություններ, մշակվածք՝ այն, ինչին այնքան ծարավ է Հոլիվուդը: Օրինակ՝ ես շատ կցանկանայի մեծ ամերիկյան նախագիծը բերել Հայաստան նկարահանումների, բայց դրա համար, իհարկե, նախ անհրաժեշտ է հայրենիքում նկարահանման ռեսուրսներ նախապատրատել:

Աննա Սաթյան

Լուսանկար՝ Ալեքսանդր Տոպչեեւ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել