Ապուրային սննդակարգը, որը համարվում է ճարպի այրման ամենաարագ սննդակարգերից մեկը, իր ժողովրդականությամբ ռեկորդներ է սահմանում։ Դրա առանցքում անսահմանափակ քանակության կաղամբի ապուրն է, որը կազմում է սննդակարգի միակ կերակրատեսակը։
Ցուրտ ձմռան համար ապուրային սննդակարգն հրաշալի տարբերակ է, չէ՞ որ մյուս սննդակարգերի նկատմամբ դրա առավելություններն ակնհայտ են՝ սննդի ծավալի հետ կապված սահմանափակումների բացակայություն, հետեւաբար նաեւ քաղցի զգացողության նվազում, տաք ու հեղուկ կերակրատեսակ, որը հաճելիորեն տաքացնում է ցուրտ եղանակին։
Ավելորդ կիլոգրամներից ազատելուց բացի ( մեկ շաբաթում՝ մոտ 5-8 կգ) , ապուրային սննդակարգը կարգավորում է նաեւ մարսողականհամակարգի գործունեությունը։
Նիհարեցնող ապուրի բաղադրատոմսը.
Պահանջվում է․
Կաղամբ՝ 1 գլուխ
Չոր սոխ՝ 6 հատ
Լոլիկ՝ 2-3 հատ
Կանաչ տաքդեղ՝ 2 հատ
Կանաչ նեխուր՝ 1 փունջ
Ինչպե՞ս պատրաստել.
Պատրաստելուց առաջ բանջարեղենը պետք է լվանալ, կտրատել, եփել, իսկ եռալուց հետո հավելել պղպեղ, կոճապղպեղ ու դափնու տերեւ։ Ավելի լավ մարսելու համար ապուրը պետք է համեմել մի կաթիլ ձիթապտղի յուղով։
Սննդակարգի առաջին երկու օրերին պետք է միայն բանջարեղենային ապուր ուտել։ Երրորդ օրը հավելում են կանաչ բանջարեղեն, բացառությամբ ոլոռազգիների։
Չորրորդ օրը կարելի է հավելել ցանկացած բանջարեղեն ու միրգ, բացի կարտոֆիլից ու բանանից։ Հինգերորդ օրը սննդակարգին հավելեք մի բաժակ ոչ յուղոտ կաթ։ Վեցերորդ օրը թույլատրված է թարմ բանջարեղենով աղցանով եփած տավարի միս։ Սննդակարգն ավարտում են՝ հավելելով բանջարեղենով պատրաստված գորշ բրինձ ու մի բաժակ թուրինջի հյութ։
Ապուրային սննդակարգի ժամանակ անհրաժեշտ է խմել շատ հեղուկ՝ ոչ գազավորված հանքային ջուր, առանց շաքարի մորս ու բանջարեղենային հյութեր։
Սննդակարգհի հաջողությունը կախված է նրանից, որ ամբողջովին հրաժարվեք հացից, ոգելից ու գազավորված ըմպելիքներից։
Ապուրային սննդակարգի հակացուցումները՝ տվյալ մթերքների անհատական անմարսելիությունը։ Բացի դրանից, այդ սննդակարգը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր հիմնականում սպիտակուցային սնունդ են գործածում։
Աղբյուրը՝ passion.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում