Տոների նախօրեին բոլորն էլ ուզում են դառնալ ավելի սլացիկ, նորաձեւ զգեստ հագնել, որպեսզի այն ընդգրկի մարմինը ու շեշտի կազմվածքի առավելությունները։ Ձմռանը բնությունն ինքն է մեզ ստիպում ընկնել անաբիոզի մեջ ու վարել կիսաքուն կենսակերպ։ Շատերը չեն ուզում ավելորդ շարժումներ կատարել ու դժկամությամբ են վեր կենում տաքուկ անկողիններից։ Նման իներտությանը գումարվում է առատ ու անզուսպ սնունդը, որով շատերը փորձում են լրացնել տաքության բացակայությունն ու արեւային լույսի պակասը։ Արդյունքում՝ կշեռքի սլաքները սկսում են վեր բարձրանալ, իսկ ինքնագնահատականը՝ նույն արագությամբ նվազել։ Եթե այս նկարագրության մեջ ճանաչեցիք ինքներդ ձեզ, ուրեմն ձեզ հաստատ դուր կգա այս ձմեռային սննդակարգը։ Այն այնպես է կազմված, որ դուք կկարողանաք ձմռանը քաղցած չմնալ ու միաժամանակ պահպանել կազմվածքը կամ էլ գուցե ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։
Եվ այսպես, շատ կարճատեւ ձմեռային սննդակարգ՝ ընդամենը երեք օրվա համար
Նախաճաշին մեզ համար պատրաստում ենք սենդվիչ, կարելի է ընդեղեն ուտել կամ էլ համեղ ու հյութեղ սթեյք պատրաստել տավարի մսից։ Որպես ըմպելիք՝ սուրճ, թեյ. որը կամենաք։ Ձգտեք չօգտագործել շաքար, ծայրահեղ դեպքում գործածեք միայն շագանակագույն շաքարավազ։
Լանչին կարելի է ուտել եփած բրինձ, առանց համեմունքների ու մսի։ Պարզապես եփած բրինձ, 200 գրամ։
Ճաշին ցանկալի է բանջարեղենային կերակրատեսակ։ Ավելի ճիշտ՝ պատրաստեք որեւէ աղցան բանջարեղենից, հետո կերեք 100-200 գրամ տապակած հավի կամ էլ ճագարի միս։ Խորհուրդ ենք տալիս շոգեխաշել բանջարեղենը՝ չմոռանալով սոխն ու սխտորը, որոնք շատ օգտակար են ձմռանը։ Ուտում ենք միայն վարսակի կամ տարեկանի ալյուրից թխված հաց։
Հետճաշիկ։ Պատրաստում ենք մրգային աղցան՝ խնձորից, նարինջից, բանանից, հավելում ենք մի քիչ սերուցքային պաղպաղակ։
Ընթրիքին՝ 100-200 գրամ եփած միս՝ տարեկանի ալյուրից թխված մեկ կտոր հացով։ Կարելի է ուտել նաեւ մեկ կտոր արքայախնձոր։
Աղբյուրը ՝ diets-10.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին