Յուղոտ մազեր
Լվանալուց 15 րոպե առաջ յուղոտ մազերին պետք է կեֆիր քսել, իսկ լվանալու ընթացքում՝ վերջում, ջրին կիտրոնի հյութ ավելացնել: Լվացած մազերը պետք է փաթաթել սրբիչով եւ թողնել, որ ինքնուրույն չորանան: Եթե հնարավոր չէ առանց հարդարիչի, ապա ավելի լավ է օգտագործել չորացման ոչ տաք ռեժիմը: Մի մոռացեք շամպունները հերթով փոխելու մասին՝ նվազագույնը շաբաթվա մեջ 1 անգամ՝ օգտագործելով «սնուցող», «յուղոտ մազերի համար», «պաշտպանիչ» շամպուններ:
Չոր եւ փշրվող մազեր
Չոր եւ փշրվող մազերին նախապես պետք է ձվի դեղնուցից պատրաստված դիմակ դնել, որին մի քանի կաթիլ ձիթայուղ պետք է ավելացնել: Եթե մազերը չորացվում են հարդարիչով, ապա թերմոպաշտպանիչ սփրեյ պետք է օգտագործել: Դա կարող է պահպանել մազի վերին շերտը չորացումից:
Սանրվել պետք է կամ բնական նյութից պատրաստված, կամ փայտե խոշոր ատամներով սանրով: Սննդի մեջ ձվի, կարագի, գազարի, սերուցքի օգտագործումն օրգանիզմը հագեցնում է А վիտամինի պաշարով, որն ամրացնում է մազերը: Վնասված եւ թույլ մազերի համար պետք է օգտագործել պրոտեինի մեծ քանակություն պարունակող միջոցներ, որոնք չեն մաքրում մաշկը պաշտպանող բնական յուղը: Շամպունը քսելիս մազերը մի հավաքեք գագաթին. դա կարող է խճճել ու վնասել դրանք: Օգտագործեք դիմակներ, սփրեյներ, կոնդիցիոներներ, որոնք կօգնեն խնամել մազերը:
Թույլ եւ փշրվող մազերի խնամքի կանոնների մեջ է մտնում մաքրող եւ ամրացնող դիմակների օգտագործումը, որոնք կարելի է կիրառել շաբաթական 1-2 անգամ: Այն քսելով՝ պետք է սանրել մազերն ամբողջ երկարությամբ, ապա՝ լվանալ:
Խամրած մազեր
Խամրած մազերը շաբաթական մեկ անգամ պետք է ցայել խոտաբույսերի թուրմով. կարելի է օգտագործել երիցուկ, հազարաթերթիկ, եղեսպակ՝ հավասար չափաբաժիններով: Չպետք է չարաշահել քսուքներն ու սփրեյները. դրանց օպտիմալ օգտագործումը շաբաթական մեկ անգամ է:
Քնելուց 10 րոպե առաջ անհրաժեշտ է խնամքով սանրել մազերը բոլոր ուղղություններով, ինչն օգտակար է թե ամրացման, թե փայլի համար:
Թեփ
Այդ տհաճ խնդրից հնարավոր է ազատվել դեղատներում վաճառվող հատուկ շամպուններ օգտագործելու միջոցով: Լվանալուց հետո մազերը պետք է ցայել տնական բալզամով, որի բաղադրատոմսը հետեւյալն է՝ 4 թեյի գդալ ուրցը եռացնել 2 բաժակ ջրով եւ օգտագործել:
Փորձեք ոչ հաճախ սանրել մազերը, քանի որ դա գրգռում է գլխամաշկը: Պետք է օգտագործել այնպիսի սննդամթերք, որոնք պարունակում են А, В, С, Е վիտամիններ:
Մազաթափություն
Այս տհաճ երեւույթը կարելի է կանխել կամ նվազեցնել՝ օգտագործելով սնուցող բալզամներ եւ վերականգնող դիմակներ: 14 օրվա ընթացքում կարելի է գլխամաշկը շփել հազարտերեւի եփուկով, որը նպաստում է մազերի աճին:
Լվանալու ժամանակ թեթեւ մերսեք գլխամաշկը: Դա ամրացնում է մազարմատները:
Աղբյուրը՝ Elle.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը