Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

22-ամյա Սամվել Ազատյանը՝ Ռուսաստանի «Ձայնը» նախագծում հաջորդ փուլ անցնելու ու Գրադսկու անսպասելի ընտրության մասին (վիդեո)

14:25, 17 նոյեմբերի

Ռուսական «Голос»/«Ձայնը» նախագծի 10-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլի՝ օրեր առաջ կայացած թողարկման շրջանակում մրցույթի հաջորդ փուլ անցավ նաեւ հայազգի Սամվել Ազատյանը: 22-ամյա մասնակիցը կատարեց Մայքլ Ջեքսոնի Black or White հայտնի երգը եւ «ստիպեց» Ալեքսանդր Գրադսկուն շրջվել իր ելույթի ընթացքում, թեեւ ինչպես ժյուրիի մյուս անդամների՝ Դիմա Բիլանի, Պելագեայի ու Լեոնիդ Ագուտինի, այնպես էլ՝ Գրադսկու թիմն արդեն համալրված էր: NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայ մասնակիցը նշեց, որ ինքն էլ անակնկալի էր եկել Գրադսկու որոշումից: Նա նաեւ կիսվեց մրցույթից ստացած իր մյուս տպավորություններով:

Սամվելը հավելեց, որ մրցույթին մասնակցելու հայտը ներկայացրել էր հայրիկի խորհրդով:

«Հայտս ուղարկելուց հետո անցել էր որոշ ժամանակ, ու արդեն մոռացել էի տվյալ մրցույթի մասին, որովհետեւ ես, առհասարակ, տարբեր տեղեր հայտեր եմ ուղարկում: Չէի էլ սպասում, որ ինձ կհիշեն, բայց հրավիրեցին Մոսկվա մասնակցելու նախընտրական փուլին»,-ոգեւորությամբ հիշեց նա՝ խոստովանելով, որ նախապես չէր պատկերացնում, թե ում թիմում կարող էր հայտնվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ ժյուրիի բոլոր անդամներն արդեն կազմել էին իրենց թիմերը.

«Չէի մտածում՝ ում թիմից կլինեմ, բայց հաստատ գիտեի, որ ուզում էի երգել փոփ կամ R&B ժանրում: Շատ ուրախ եմ, որ ընտրեցինք Մայքլ Ջեքսոնի Black or White երգը, որն  իմ սիրելիներից է: Այդ երգը փոքրուց եմ լսել, եւ այն կյանքիս ցանկացած փուլում արդիական է եղել: Մտածում էի, որ այդ կատարումով ես ավելի շուտ Բիլանի թիմում կհայտնվեմ, սակայն նրա թիմն արդեն համալրված էր, ու հենց Գրադսկին շրջվեց իմ ելույթի ժամանակ: Կարող եմ, միանշանակ, ասել, որ ինձ համար դա անսպասելի ընտրություն էր, բայց շատ հպարտ եմ, որ նման մեծ երաժիշտն ինձ ընտրեց»:

Հայ մասնակցի խոսքով՝ երկրորդ փուլին էլ մեծ եռանդով է պատրաստվում.

«Կատարելու եմ մի երգ, որը նոր է ինձ համար, այն նախկինում երբեք չեմ երգել, բայց փորձել եմ ամբողջությամբ իմ ներսով անցկացնել»:

Սամվելը բնակվում է Երեւանում, պատմում է, որ երգում է 4 տարեկանից: Հաճախել է երաժշտական տարբեր խմբակների, ավարտել է Երգի պետական թատրոնն ու Երեւանի ջազային եւ էստրադային պետական քոլեջը: Նվագում է դաշնամուր եւ կիթառ, փոքր տարիքում զբաղվել է պարով: Երիտասարդ երգիչը նաեւ երգեր է հեղինակում, եւ ցանկանում է հենց իր հեղինակային երգերով ներկայանալ հանրությանը: «Փոքրուց կյանքս նվիրել եմ երաժշտությանը, ու ուզում եմ, որ այդպես էլ շարունակվի»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը տրամադրել է Սամվել Ազատյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ