Մի սպասիր. գործիր
Ցանկացած, նույնիսկ աննշան քայլն առաջ ավելի արդյունավետ է, քան անիմաստ սպասումները: Հարցազրույցից հետո չե՞ն զանգում: Ինքդ զանգիր եւ իմացիր, թե երբ որոշում կկայացնեն: Ընկերդ չի՞ կարողանում որոշել հանգստյան օրերին ինչով զբաղվել: Ինքդ պլանավորիր քո հանգիստը, նրանից անկախ: Երկար ժամանակ է` չե՞ս կարողանում պաշտոնի բարձրացում ստանալ: Այլ ընկերություններ դիտարկիր կամ էլ կից հաստիքներ: Ավելի լավ է բազմաթիվ տարբերակներ փորձել եւ չստանալ ցանկալին, քան ընդհանրապես ոչինչ չանել: Ոչ ոք քեզ համար ավելին չի անի, քան դու ինքդ:
Մի մտածիր, թե քեզ ինչպես են գնահատում: Ինքդ գնահատիր
Մեծ հաճույք չէ` սրճարանում նստել ժամադրությանը եւ ինքդ քեզ հարց տալ. «Ես նրան դուր գալի՞ս եմ»: Դու հավանաբար նկատել ես, որ տղամարդիկ հաճախ չեն դիտարկում այն հնարավորությունը, որ իրենք կարող են դուր չգալ: Այնպես որ, լիցքաթափվիր, հենվիր աթոռի թիկնակին եւ գնահատիր քո երկրպագուին բոլոր չափանիշներով: Միաժամանակ կորոշես` նա քեզ հետաքրքիր է, թե ոչ:
Ցանկալին իրականության տեղ մի անցկացրու
Պատկերացրու, թե ինչքան ժամանակ կարելի է խնայել, եթե այն չծախսես տղամարդու համակրանքի ազդանշանները վերծանելու վրա: Ի՞նչ տարբերություն, թե նա ինչպես է նայել եւ բութ մատն արդյոք դրել է տաբատի գոտուն, եթե մինչեւ հիմա չի զանգել եւ չի առաջարկել հանդիպել: Կանանց սերունդների կողմից ստուգված աքսիոմ է. կամ չի ուզում, կամ` մահացել է: Ամենալավ տրամադրվածությունը հանգիստ լավատեսությունն է եւ տրամադրության ցատկերի բացակայությունը ինչ-որ մեկի զանգերի կամ դրանց բացակայության պատճառով:
Կարողացիր բարձրացնել տրամադրությունդ
Քեզ թույլ մի տուր թթվել նրա համար, որ վերադասը դիտողություն է արել ուշացման համար, տարեց կինը տրանսպորտում անտաշություն է թույլ տվել, իսկ ընկերուհին քննադատել է նոր սանրվածքը: Այլ մարդիկ չպետք է բացասաբար ազդեն քո հուզական վիճակի վրա եւ խարխլեն քո ինքնագնահատականը: Տոնուսդ պահելու համար մտքումդ պահիր քեզ ուրախացնող բաների ծանրակշիռ ցուցակ. տաք լոգանք գրքով, մի բաժակ սուրճ օշարակով, այցելություն լողավազան կամ էլ ոտքի եղունգների հարդարում: Անհաջողությունները հաճույքով փոխհատուցիր:
Ինքդ քեզ մի զոհաբերիր
Ինքդ քո հանդեպ սերը քո կյանքում ցանկացած հարաբերությունների առաջին աստիճանն է: Մի սպասիր, թե ուրիշները քեզ ավելի շատ կսիրեն, քան դու ինքդ ես սիրում: Մարդու կյանքում ամենաթանկ հարաբերությունները ինքն իր հետ հարաբերություններն են: Կարեւոր է եւ այն, թե ինչ ես մտածում քո մասին: Չի կարելի առավոտյան քեզ հուզական առումով հարմարավետ զգալ, եթե անցած երեկոյան դու մինչ ուշ ժամ նստել ես աշխատասենյակում` ուրիշի աշխատանքն անելով: Երբ չես ուզում ինչ-որ բան անել, քաղաքավարի կերպով մերժիր եւ կզգաս, թե ինչ է նշանակում «ուսերից լեռ ընկնելը» եւ «հոգում թեթեւությունը»:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:12, 5 հուլիսի
Քիմ Քարդաշյանն 80-ականների ոճով ներկայացրել է իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն16:43, 5 հուլիսի
«Ես արդեն սարսափում եմ այն մտքից, որ ամառը վերջանում է»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)16:09, 5 հուլիսի
Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կանցկացվի Երեւանում15:42, 5 հուլիսի
«Նա միշտ այնքան սիրալիր ժպտում էր, որ ես ուզում էի վերցնել եւ տանել նրա ժպիտն ինձ հետ»․ Անուշիկ Առաքելյան (ֆոտո)15:12, 5 հուլիսի
«Մի նախատեք Օլյային». Միխայիլ Գալուստյանը պաշտպանել է Բուզովային14:45, 5 հուլիսի
Դասական ու ոճային․ Մերի Երեմյանի լուսանկարը14:12, 5 հուլիսի
Բռնաբարության համար Իտալիայում ձերբակալված ռեժիսոր Փոլ Հագիսն ազատ է արձակվել13:36, 5 հուլիսի
«Բարեւ 40»․ Լիլուի հումորային գրառումը13:08, 5 հուլիսի
Քվենտին Տարանտինոն եւ Դանիելա Պիկը երկրորդ անգամ ծնողներ են դարձել12:46, 5 հուլիսի
«Ժպտա կյանքին ու կյանքն էլ քեզ կժպտա»․ Քրիստինե Պեպելյան12:12, 5 հուլիսի
«Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Ռազինը Շատունովի մահվան մեջ մեղադրել է դատավորին11:41, 5 հուլիսի
«Սբ. Ղազանչեցոցից հետո միակը, որտեղ ես ինձ գտա»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը Վահանավանքից