1. Չափից ավելի ինքնավստահ եք եւ անվախ
Շատ մարդիկ դեպրեսիայի դեմ պայքարում են` անելով ճիշտ հակառակը այն ամենի, ինչ զգում են: Գրավել մրցակից ընկերությո՞ւնը: Աշխատանքից ազատվել եւ ռեստորա՞ն բացել: Խիզախ արարքները մարդկանց ստիպում են իրենց անհաղթ զգալ: Բայց այդ միջոցը խենթություն է: Դեպրեսիան ծնվում է ինքն իր նկատմամբ անվերահսկելիությունից եւ անօգնականությունից (որոշ դեպքերում մեղավորը կենսաքիմիական դիսբալանսն է): Նպատակասլաց մարդիկ ատում են այդ զգացումները եւ փորձում են ելք գտնել գործողություններում, ակտիվության մեջ: Բայց ի վերջո նրանց համար ավելի վատ է լինում:
2. Ճաշին մի բաժակից երեքին են անցել
«Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս դիմանալ կյանք կոչվող վիրահատությանը», -ասել է Ջորջ Բեռնարդ Շոուն: Դիտարկումը մինչ օրս էլ այժմեական է: Խմիչքը հուզական վերքերը բուժելու ամենատարածված մարտավարությունն է: Թերությունն այն է, որ երբ դուք վերջապես ընդունում եք դեպրեսիան, ստիպվածն եք բուժել ոչ միայն գլուխը, այլեւ լյարդը:
3. Չափազանց տարված եք անկողնում հաջողություններով
Լիբիդոն փոթորկել է: Եթե նկատել եք, որ մոնոգամիան փոխարինել եք շարժվող ամեն ինչ գայթակղելով, դա հավաստի նշան է, որ դուք փորձում եք դեպրեսիան թաքցնել սավանի ծալքերի տակ:
4. Հակամարտությունից արագ անցնում եք կռվի
Անօգնականության զգացումը բթացնելու հաճախակի եւ առավել հիմար միջոց է ցույց տալ, որ դուք անպաշտպան տղա չեք, որին կարող են ծեծել: Ճանապարհին նեղացրե՞լ են: Հասնել եւ դաս տալ սրիկաներին: Մերժե՞լ են ուղեղային գրոհի գաղափարը: Գրասենյակից դուրս հանդիպել ինքնավստահ ապուշին եւ տեղը դնել: Եթե բախտը բերի, կապտուկներով կխլացնեն հուզական ցավը:
5. Ոչինչ չեք զգում
Չտխրելու համար շատ մարդիկ ընդհանրապես հրաժարվում են զգացմունքներից: Արդյունքում մարդը մնում է «չեզոք» հույզերում` իրեն դատապարտելով նորանոր ցավերի: Իսկ ամենավատն այն է, որ զոմբի միջոցը լարված իրավիճակ է ստեղծում շուրջը եւ վանում է նրանց, ովքեր հոգ են տանում մեզ:
6. Չեք կարող պոկվել հասարակությունից
Շփման մեջ ընկղմվելը առաջին հայացքից առողջ միտք է: Շատերին դա օգնում է: Սակայն եթե դա ընդամենը հոգին կեղեքող մտքերն ու զգացմունքները պաշտպանելու փորձ է, ում հետ ասես հանդիպելը չի օգնի: Դուք միեւնույն է ուրախ ուղեկից չեք լինի: Դա բորսայական խաղի նման է. որպեսզի սկսեք նորից ներդրումներ անել, պետք է նախ ազատվեք թունավոր ակտիվներից:
7. Չեք կարողանում կենտրոնանալ
Բոլորի մտքերն էլ խճճվում են: Բայց ինչպես սխալ արարքներից խպուսափեն նրանք, ովքեր սեփական դեպրեսիան հաղթահարելու ուժ չունեն: Պետք է առողջ մտքերն առանձնացնել պոտենցիալ վտանգ ներկայացնողներից: Ինչպե՞ս: Առողջները իրենց հետ փոփոխություններ են բերում, դրանք հնարավոր է կյանքի կոչել մի քանի փուլով: Անառողջները խոստանում են ձեզ սովորական մարդուց միանգամից վերածել կիոնաստղի:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:00, 16 օգոստոսի
«Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան20:56, 16 օգոստոսի
Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը չեղարկել են իրենց համերգը20:19, 16 օգոստոսի
Մահացել է Grim Reaper խմբի վոկալիստը19:12, 16 օգոստոսի
Ալեք Բոլդուինի փաստաբանը պատասխանել է ՀԴԲ-ի մեղադրանքներին. «Զենքը կրակել է միայն մեկ անգամ»18:17, 16 օգոստոսի
«Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին»․ Hayat Project-ը չեղարկել է օգոստոսի 19-ի համերգը17:12, 16 օգոստոսի
«Օսկար»-ի սկանդալից հետո կինոակադեմիան ներողություն է խնդրել բնիկ ամերիկուհուց16:18, 16 օգոստոսի
HBO-ի «Գահերի խաղի» պրիքվելը կցուցադրվի Լոնդոնում եւ Ամստերդամում15:18, 16 օգոստոսի
Nemra խումբը չեղարկել է համերգները14:07, 16 օգոստոսի
Անջելինա Ջոլին դատական հայց է ներկայացրել հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ՝ Փիթի հետ իր վիճաբանության գործը փակելու համար13:33, 16 օգոստոսի
Ռեփեր A$AP Rocky-ին սպառնում է մինչեւ 9 տարվա ազատազրկում12:14, 16 օգոստոսի
«Հույս է արթնանում, որ կործանված չենք»․ Հրաչ Մուրադյանը՝ կամավորների մասին11:22, 16 օգոստոսի
«Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան