Հայաստանում 3000-ամյա շենքի ավերակներում հայտնաբերված առեղծվածային սպիտակ փոշենման նյութը խոհարարական պատմաբանի երազանքն է՝ դա հնագույն ալյուրի մնացորդներ են։
Հայ եւ լեհ հնագետների խումբը հայտնագործությունն արել է անցյալ աշնանը՝ Արեւմտյան Հայաստանի Մեծամոր քաղաքի հնագիտական վայրում աշխատելիս: Ալյուրը հայտնաբերելուց եւ մի քանի ջեռոցներ պեղելուց հետո թիմը հասկացել է, որ հնագույն կառույցը ժամանակին ծառայել է որպես մեծ հացի փուռ: Հնագույն ալյուրի փոշին ցրվել է ցեխապատ ավերակներում, այդ թվում՝ մի քանի վառարանների վրա, գրում է Science in Poland-ը։
«Առաջին հայացքից այն մոխրի տեսք ուներ»,- Live Science-ին ասել է Վարշավայի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը, որը ղեկավարել է պեղումները: «Մենք գիտեինք, որ դա ինչ-որ օրգանական բան է, եւ հավաքեցինք չորս-հինգ պարկ նյութ»:
Քիմիական վերլուծության արդյունքում խումբը պարզել է, որ նյութը ցորենի ալյուրն է, որն օգտագործվում է հաց պատրաստելու համար: Հաշվել են, որ 25-ը 25-ի վրա բարձրությամբ շենքի ներսում ժամանակին մոտ 3,5 տոննա ալյուր է պահեստավորվել։ Հետազոտողները գնահատում են, որ հացատունը գործել է մ.թ.ա. 11-9-րդ դարերում՝ վաղ երկաթի դարում:
«Սա իր տեսակի մեջ Մեծամորի ամենահին հայտնի կառույցներից մեկն է»,- ասել է Յակուբյակը,-«Քանի որ հրդեհի ժամանակ շենքի տանիքը փլուզվել է, այն պաշտպանել է շուրջբոլորը, եւ, բարեբախտաբար, ալյուրը պահպանվել է։ Զարմանալի է՝ նորմալ պայմաններում ամեն ինչ պետք է այրվի եւ ամբողջությամբ անհետանա»։
Յակուբյակի խոսքով, նախքան շենքը հացի փուռ դառնալը, այն կարող էր «օգտագործվել արարողությունների կամ հանդիպումների համար, իսկ հետո վերածվել պահեստի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին