Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

«Ավրորայի լուսաբացը» ընդգրկվել է 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի վարկանիշում՝ ըստ MovieWeb-ի

12:15, 29 դեկտեմբերի

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը MovieWeb-ի վարկածով ընդգրկվել է 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի վարկանիշում։

«Անիմացիան ունի զգալի առավելություն գեղարվեստական ​​ֆիլմերի ստեղծման մեջ այն առումով, որ կարող է վերացական գաղափարներ փոխանցել այնպես, որ դրանք եւ՛ տեսողական, եւ՛ տարածական իմաստ ունենան: Թեեւ Արեւմուտքում անիմացիայի շուրջ կարծրատիպ կա՝ ոմանք այն համեմատում են մանկական ժամանցի հետ, երբեմն մենք տեսնում ենք ֆիլմեր, որոնք ցուցադրում են հասունության եւ զգացմունքային խորության մակարդակ, որը դուք, պարզապես, չեք կարող գտնել մեկ ուրիշ տեղ:

Դրա լավագույն օրինակը Ավրորա Մարդիգանյանի կյանքի վրա հիմնված մուլտիպլիկացիոն վավերագրական ֆիլմն է: Ավրորայի կյանքը՝ որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածի, պատկերված է կենդանի գործողությունների, կադրերի եւ փայլուն անիմացիայի եզակի համադրությամբ, որը պատմում է Արեւելյան Անատոլիայից Հոլիվուդի փողոցներ նրա ճանապարհորդության մասին: Այս մելամաղձոտ հեքիաթը նկարահանել է Իննա Սահակյանը, իսկ Ավրորա Մարդիգանյանը նկարահանվել է 1919 թվականի «Հոգիների աճուրդ» ֆիլմի մի քանի հոլովակներում։

«Ավրորայի լուսաբաց»-ի անիմացիոն հատվածները լավագույնս ցուցադրում են Ավրորայի ճանապարհորդությունը: Հայկական սիմվոլիզմի, ինչպես նաեւ հարցազրույցների հատվածների եւ արխիվային նյութերի կիրառման միջոցով մեզ տրվում է մանրամասն պատկերացում Ավրորայի կյանքի մասին՝ Հայոց ցեղասպանության ֆոնին: Նրանց համար, ովքեր, գուցե, ամբողջությամբ չեն ըմբռնում Հայոց ցեղասպանության հետեւանքները, ֆիլմը ներկայացնում է այս ողբերգական իրադարձությունը եզակի եւ տեղեկատվական տեսանկյունից: «Ավրորայի լուսաբացը» եթեր է հեռարձակվում PBS հեռուստաալիքով»,-ասվում է MovieWeb-ի հոդվածում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել