Մարդիկ ականջ են ծակում հնագույն ժամանակներից։ Սակայն դրանց բազմակի անգամ ծակելը, իսկ երբեմն էլ նույնիսկ մեկ անգամ սխալ ծակելը կարող է ներքին օրգանների հիվանդության պատճառ դառնալ։ Թե ինչի՞ հետ է դա կապված եւ ի՞նչպես խուսափել դրանից, պատմում է SG գեղեցկության սրահի կոսմետոլոգ Մարինա Քոչարյանը:
Ինչո՞ւ չի կարելի ականջը ցանկացած տեղից ծակել։
Քանի որ ականջի վրա 170 բիոլոգիապես ակտիվ կետ կա, այդ թվում ականջի բլթակի վրա՝ 11։ Եթե ականջը ծակվի բիոլոգիապես ակտիվ գոտում, ապա անընդհատ օղեր կրելը կազդի որոշակի օրգանի վրա։ Դրանով կարելի է ատամի ցավ առաջացնել, պանկրեատիտի նոպաներ, տոնզիլիտի զարգացում եւ այլն։ Եթե ծակվի ականջի խեցին, որտեղ միայն կաշին ու կռճիկն են, կարելի է դրա բորբոքում՝ պերեխոնդրիտ առաջացնել։ Հիվանդությունը շատ դժվար է բուժվում՝ լայն ազդեցության հակաբիոտիկների կիրառմամբ։
Ականջի բլթակի կենտրոնում «աչքերի կետն է» (տեսուղության)։ Եթե ականջները ծակված են այդ կետում, ապա երկար ժամանակ օղ կրելիս կնվազի տեսողության սրությունը։
Ի՞նչ կասեք բլթակը ծակելու մասին։ Որքանո՞վ է այն անվտանգ։
Պետք է նշել, որ բլթակը կռճիկ չունի եւ հեշտությամբ է ծակվում։ Բլթակի կենտրոնը հարմար է, քանի որ կարելի է ծակել «ատրճանակով»։ Սակայն այստեղ էլ պետք է շատ զգույշ լինել, քանի որ աչքերի պրոյեկցիայի կետին կպնելով կարելի է խանգարել աչքի ֆունկցիան՝ առաջացնելով տեսողության թուլացում, աչքերի ծակոց, արցունքոտություն։ Իսկ եթե բլթակը ծակված է «համր գոտում», ապա աչքերի եւ այլ օրգանների վրա ազդեցություն չի լինի։ «Աչքերի կետը» գտնելը շատ հեշտ է։ Այն գտնվում է ականջի բլթակի անմիջապես կենտրոնում։ Յուրաքանչյուր մարգու մոտ ականջի բլթակը տարբեր է, եւ յուրաքանչյուր բլթակ իր անհատական անատոմիական կենտրոնն ունի։
Կարելի է արդյո՞ք մեկ ականջի վրա միաժամանակ մի քանի անցք անել, թե՞ պետք է հերթով անել։
Կախված է, թե արդյո՞ք հաճախորդը պատրաստ է դիմանալ ցավին։ Գաղտնիք չէ, որ առաջին երկու օրն ականջը կարմրում ու ցավում է։ Եթե դա խնդիր չէ, ապա կարելի է եւ 10 տեղում ծակել։ Սակայն, որպես մասնագետ, խորհուրդ չեմ տա նման բան, քանի որ ականջը նույնիսկ առաջին ծակելուց հետո էլ պետք է վերականգնվի։
Ինչպիսի՞ օղեր է պետք կրել ծակելուց անմիջապես հետո։
Ականջները ծակելու կարեւոր հարցերից մեկն այն է, թե ի՞նչ մետաղից են օղերը, որ պետք է կրել։ Դրական վալենտություն ունեցողները հակացավային, հակաբորբոքային, հակաալերգիկ եւ հանգստացնող ազդեցություն են ունենում։ Դրանցից են պղինձը, արծաթը, երկաթը։ Այդ պատճառո էլ ակնհայտ է, որ արծաթե եւ ոսկե օղերը չեն կարող վնասել, եւ այդ ընթացքում դրանք շատ հարմար կլինեն։ Հաճախ շատերը պարզապես չեն կարողանում սովորական բիժուտերիա կրել։ Այդ դեպքում խորհրուրդ ենք տալիս օգտագործել հատուկ ականջները ծակելու համար նախատեսված օղեր (բուլատ), որոնք առանց հետեւանքների կարելի է երկար ժամանակ կրել։ Սակայն խնդիրներ առաջանալու դեպքում կարելի է դրանք փոխարինել ոսկով։
Ի՞սկ կարող է ականջին արված անցքը ժամանակի ընթացքում փակվել։
Այո։ Դա կախված է, թե որքա՞ն արագ է մարդու մոտ վերականգնվում վերքը։ Յուրաքանչյուրի մոտ անհատական է, թեեւ պետք է հաշվի առնել, որ անցքը կարող է փակվել այն ժամանակ, երբ մարդը կդադարի օղ կրել կարճ ժամանակահատվածում։ Դա կարող է կախված լինել նաեւ մարդու մաշկի տեսակից։ Կան մարդիկ, ում վերքն անմիջապես լավանում է, իսկ մյուսների մոտ՝ ամիսների ընթացքում։ Եթե դրանից խուսափելու ցանկություն ունեք, ապա երկար ժամանակ մի հանեք օղերը։ Հատկապես, եթե նոր եք ծակել ականջները, ոչ մի դեպքում մի հանեք դրանք, ասենք մեկ շաբաթվա ընթացքում։
Եւ վերջում, ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր պատրաստվում են ականջ ծակել։
Մի համառեք, մի ստիպեք կոսմետոլոգին ձեր ականջը ծակել այն տեղում, որտեղ ցանկանում եք։ Սովորեք լսել մասնագետի կարծիքը, եւ ցանկացած դեպքում անհատապես խորհրդակցեք աուրիկուլյար բժշության մասնագետի հետ։ Ցանկալի է, որ նա ականջի վրա նշի այն կետերը, որտեղ կարելի է ծակել։ Ականջօղերը աղջկա լավագույն զարդն են, եւ դրանք պետք է վնաս չպատճառեն։
Զրուցեց Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ