«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպե՞ս նախապատրաստել մարմինը դաջվածքի համար

16:48, 24 հունվարի

1. Մարմնի այն մասում, որտեղ պետք է դաջվածք արվի, թարմ սպիներ, քերծվածքներ, պզուկներ ու կապտուկներ պետք է չլինեն։

2. Դաջվածք անելու նախօրյակին խորհուրդ է տրվում չչարաշահել սպիրտային խմիչքը՝ ուժեղ արյունահոսությունից խուսափելու համար, որը զգալիորեն կխանգարի հարթ ու խիտ պատկեր ստանալուն։ Դաջվածք անելու օրն էլ ցանկալի չէ թունդ սուրճ ու էներգետիկ ըմպելիքներ օգտագործել։ Սեանիսց առաջ ցանկալի է լավ քնել։

3. Դաջվածքը միշտ էլ սթրես է օրգանիզմի համար, այդ պատճառով էլ ամենեւին ցանկալի չէ այն անել վատ ինքնազգացողության ժամանակ ու սոված փորին. ցավը, ուժասպառ ու նյարդային վիճակը կուժեղացնեն տհաճ զգացողությունները սենասի ամբողջ ընթացքում։ Իսկ կանանց խորհուրդ չի տրվում դաջվածք անել մենստրուացիայի օրերին։

4. Դաջվածք չարժե անել հանգստի մեկնելուց առաջ։ Դաջվածքի տարածքում վնասված մաշկի լավանալու ընթացքը բացառում է լողանալն ու արեւի տակ երկար մնալը։

5.Չարժե մոռանալ անձնական հիգիենայի մասին, հատկապես, եթե դաջվածքը պետք է արվի մարմնի ինտիմ հատվածներում ու ոտքի թաթերին։ Վարպետը պետք է հաճույքով աշխատի ձեր մարմնի հետ, քանի որ նա զարդարում է այն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search