«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիետա դեպրեսիայի դեմ

19:09, 5 հոկտեմբերի

Դիետայի էությունը

Ինչի՞ համար է դիետան, եթե ոչ նյութափոխանակության կարգավորման ու ավելորդ քաշի կորստի։ Առաջատար եվրոպական գիտնականները կազմել են հատուկ սննդակարգ, որը չի օգնում ազատվել ավելորդ քաշից, բայց փոխարենն ունակ է մարդուն ազատել վատ տրամադրության երկարատեւ հոգեվիճակից՝ դեպրեսիայից։

Գիտնականները հայտնաբերել են, որ կան առանձնահատուկ նյութեր, որոնք խթանում են բավականության կենտրոնը, որը գլխուղեղում է, ու ստիպում մշակել ուրախության հորմոններ՝ սերոտոնիններ։ Նրանց ստեղծած դիետան ուղղված է դրանց խթանմանն ուղղված նյութերի առավելագույն գործածմանն ու արտադրմանը, դրա համար էլ դիետան բավականին մեծ հաջողություն ունի ու ազդեցությունը նկատելի է արդեն երրորդ օրվանից։

Սննդակարգ

Իհարկե, առօրեական խնդիրներից այդ դիետան հաստատ չի ազատի, սակայն լավ տրամադրությամբ դրանց դեմ պայքարելը զգալիորեն արդյունավետ կլինի։ Դիետան ներառում է սննդամթերքներ, որոնք մեծ քանակության B ու E վիտամիններ են պարունակում, որոնք խթանում են ֆոլաթթվի, սելենի ու տրիպտոֆանի մշակմանը, որոնք ինչպես գիտեք բնական հակադեպրեսանտներ են համարվում։

Դիետան պետք է շարունակել նույնիսկ մինչեւ տրամադրության լավանալը։ Հատուկ խիստ կանոններ չկան, բայց դիետա պահող մարդու օրը մոտավորապես այսպիսին պետք է լինի․

Նախաճաշ՝ ձու, պանրով բուտերբրոդ, քաղցր թեյ ու դառը շոկոլադ

Երկրորդ նախաճաշ՝ կիվի, մանդարին, յոգուրտ

Ճաշ՝  Հնդկահավի կրծքամիս, բանջարեղենային ռագու, վարունգով ու լոլիկով աղցան, բրինզա պանիր, հարած սերուցքով բանան

Հետճաշիկ՝ անանուխով թեյ եւ սեւ հաղարջի մուրաբա

Ընթրիք՝ ջեռոցում պատրաստված ձուկ, լոբի, ծնեբեկ, տաք շոկոլադ

Քնելուց առաջ ցանկալի է խմել մեկ բաժակ հիպերիկի թուրմ՝ այն թուլացնում է նյարդային համակարգն ու նպաստում լավ քնելուն։

Հաշվի առնելով, որ այս դիետան չի վնասում օրգանիզմի ռեսուրսները ու չի ծախսում դրանք, թեթեւ է ու չծանրաբեռնող, այն սկսելուց առաջ բժշկի հետ խորհրդակցելը պարտադիր չէ։ Միակ բանը, որը պետք է հաշվի առնել մթերքների ալերգեն ռեակցիա է։ Այդ դեպքում կարելի է փոխարինել դրանք որեւէ այլ անվնաս մթերքով։

Աղբյուր՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել