Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Ուտելիքի իշխանությունը

19:15, 25 հոկտեմբերի

Սուրբ սնունդ

Սննդային արգելքներն (տաբու) այնքան հին արմատներ ունեն, որ մենք միշտ չէ, որ կարող ենք կրոնական մեկնաբանությունների ամուր շերտը փորփրելով՝ հասնել «տրամաբանական» բացատրությունների, թե ինչու է այս կամ այն մթերքը արգելված եղել կամ համարվել սրբազան սնունդ: Սննդի հետ կապված կրոնական ավանդույթները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների. առաջին հերթին այն ժամանակային սահմանափակման համակարգ է (օրինակ՝ պահքերը քրիստոնեության մեջ), երկրորդ՝ այս կամ այն մթերքի ուղղակի արգելքներ (խոզի միսը՝ իսլամի եւ հուդայականության մեջ, տավարի միսը՝ հինդուիզմի մեջ), երրորդ՝ որոշակի մթերքների հռչակումը «սրբազան» (գինին եւ հացը՝ հաղորդության խորհրդում) կամ սնունդն օգտագործելու ընթացքի «սրբացում» (համատեղ սնունդ ընդունելու ծեսերը): Այս բոլոր դեպքերում սնվելու ընթացքը ֆիզիոլոգիական պահանջմունքի բավարարումից վերափոխվում է մարդու գիտակցության եւ վարքի կառավարման ձեւի: Հոգեբանական տեսանկյունից, կյանքը սննդի միջոցով կարգավորելու համակարգը սերտորեն կապված է նույնականություն հասկացությանը, այսինքն` հանդես է գալիս որպես մարդկանց նույն խմբի մեջ միավորող միջոց եւ միեւնույն ժամանակ այդ խումբը մյուսներից տարանջատող ձեւ: Արդյունքում, այն հիմնավորապես ներդրվում է կոնկրետ մարդու աշխարհայացքի եւ ինքնաճանաչողության մեջ:

Սոցիալական սննդակարգ

Տարբեր շերտերի եւ դասերի ներկայացուցիչները միշտ տարբեր կերպ են սնվել: Ինչպես վկայում են պատմաբանները, ցածր դասի ներկայացուցիչները եղել են «հարկադիր բուսակերներ», այսինքն` նրանց ամենօրյա սննդի մեջ գերակշռում էր բուսական բաղադրիչը: Միս նրանք կարող էին իրենց թույլ տալ միայն մեծ տոների ժամանակ: Համապատասխանաբար, հասարակության վերին շերտերում միս օգտագործվում էր փաստացի ամեն օր: Հասկանալի է, որ այսպիսի զուտ տնտեսական մթերաբաշխումը չէր կարող չազդել «թանկարժեք սնունդ» օգտագործելու վերաբերմունքի վրա. այն դարձել էր բարեկեցության խորհրդանիշ: Իրավիճակի զավեշտն այն է, որ այսօր այդ «բուրգը» շրջվել է, ուտել պարզ «էկոլոգիապես մաքուր» սնունդ, ինչպես նաև թույլ տալ քեզ լիարժեք բուսակերների սնունդ, կարող են հենց միայն վերնախավի ներկայացուցիչները: Այսօր մեր խոհարարական ցանկությունների տատանման մեծությունը պայմանավորված է եկամտի չափով: Հայտնվել է մարդկանց մի խավ, որը իր բարեկեցության աստիճանը չափում է այն «համեղով», որն իրենք կարող են թույլ տալ իրենց: Եւ եթե հայտնվես այդպիսի շրջապատում, խոսակցությունը կպտտվի այն հարցի շուրջ, թե ով էկզոտիկ ինչ է կերել եւ խմել: Խոսքն այստեղ համադամության մասին չէ, այլ՝ դրամապանակի ծավալի բացահայտ գովասանքի: Այստեղից են, ի դեպ, աճում թանկարժեք ռեստորանների մի ամբողջ ցանցի անհոգ գոյության արմատները, որոնք ունեն ոչ համեղ, բայց «էլիտար» խոհանոց:

Գլոբալիզացիայի մթերքները

Ըստ ամենայնի, կյանքի բոլոր ոլորտներում մենք բավականին արագ շարժվում ենք բազմազանության կրճատման ուղղությամբ: Տեղի է ունենում նաեւ սննդի ունիվերսալացում: Դա շատ հարմար բան է. ցանկացած երկրում հայտնվելիս դուք միշտ կարող եք հույս ունենալ, որ այստեղ կգտնվի ծանոթ սնունդ: Իսկ դա, շատերի պատկերացմաբ, անկարեւոր չէ` գաստրոնոմիական հակումներից սկսած, ապահովության զգացողությամբ վերջացրած: Թեպետ, դեռեւս որոշ տեղերում կան բնական կենսաբանական սահմանափակումներ, օրինակ, տվյալ տարածաշրջանում սա չի աճում կամ չի բուծվում: Գլոբալիզացիայով պայմանավորված` ի հայտ է եկել սննդամերքի սիմվոլիզմի նոր տեսակ՝ ամբողջ աշխարհում հայտնի եւ ամենուրեք տարածված սնունդ, որը շատերի համար ծառայում է որպես տարածաշրջանի «քաղաքակրթվածության» նշան: «Մակդոնալդսը», պեպսին եւ կոկա-կոլան վաղուց արդեն պարզապես ամերիկյան կենսակերպի խորհրդանշանները չեն, այլ՝ ամբողջ ժամանակակից քաղաքակրթության: Եւ այս մթերք-խորհրդանշանների ցանկն ավելի է մեծանում:

Քաղցի իշխանություն

Առանձին թեմա է քաղցի օգտագործումը որպես մարդկային կամքը ենթարկեցնելու եւ կոտրելու միջոց: Որոշ դեպքերում մարդը քաղցն ընկալում է ավելի շատ հոգեբանական մակարդակում, քան ֆիզիկական: Ինչպես ասում էր մի տիկին. «Երբ ես քաղցած եմ, զգացողություն ունեմ, թե աշխարհն ինձ չի սիրում: Հենց ուտում եմ, ամեն բան կարգավորվում է»: Սա ավելի վառ կարող է արտահայտվել երեխաների մոտ, որոնց տրամադրությունը եւ բնավորությունը, ըստ կուշտ լինելու աստիճանի, ուղղակի աչքի առաջ փոխվում են. քմահաճ, քնատ եւ ուժասպառ վիճակից նրանք փաստացի վայրկենապես դառնում են առույգ եւ զվարթ:

Մի կեր, մի վախեցիր, սովորիր

Հոգեբանական վերջին հետազոտություններն արձանագրել են հետաքրիր արդյունք. ուտելիքից կարճատեւ հրաժարումն օգնում է հաղթահարելու վախը: Փորձն արվել է մկների վրա; Նրանց սովորեցրել են վախենալ որոշակի ձայնից (դասական մոտեցմամբ` ըստ Պավլովի), միաժամանակ տարբեր ժամանակահատվածներով թողել են առանց կերի. մկների մի խումբ, ենթարկելով ձայնի սարսափելի փորձությանը, բավականին երկար չի սնվել, իսկ մյուսը` կարճ ժամանակ: Եթե մկները, վախեցնող ձայնից կաշկանդված, երկար ժամանակ քաղցած էին մնում, նրանց սովորեցնելու ընթացքը դժվարանում էր, ռեակցիաները` բթանում: Իսկ ահա կարճատեւ քաղցը փորձից առաջ, ընդհակառակը, արագացնում էր սերտման եւ արձագանքման պրոցեսը: Եթե ենթադրենք, թե մարդկանց հակազդումը քաղցին նույն կերպ է կատարվում, ինչ մկների դեպքում, ապա կհետեւի, որ կարճատեւ քաղցը մեզ դարձնում է բավականին ակտիվ եւ գրեթե անվախ: Չէ որ սննդի փնտրտուքը մղում է ավելի համարձակ քայլերի: Այսպիսով, եթե դուք ինչ-որ բանից վախենում եք, եւ շուտով պետք է առերեսվեք ձեր վախին, կարճատեւ քաղցը կօգնի հաղթահարելու այն: Լինի դա քննություն, այցելություն ատամնաբույժի մոտ, նույնիսկ հոգեթերապեվի մոտ` վախերի առիթով, այդ ամենը ավելի հեշտ կտանեք, եթե հրաժարվեք մի երկու բաժին կերակուրից:

Նորաձեւ սնունդ

Մեր քաղաքային կյանքը հանգեցնում է տնային այն բոլոր աղած, խաշած, թթվեցրած եւ այլ պահածոների ավանդույթի վերացմանը: Մենք այս դեպքում էլ ամեն բան հանձնարարում ենք պրոֆեսիոնալներին:  Մեզ մոտ եւս, արեւմտյան երկրների հետքով, ի հայտ է եկել կիսաֆաբրիկատների մշակույթը. երեկոյան աշխուժանում են պատրաստի սննդի բաժինները: Արդեն ոչ մեկին չի զարմացնում, երբ աղջկա ձեռքից ոչինչ չի գալիս, բացի բրդուճ սարքելուց, թեեւ դեռ երեսուն տարի առաջ համեղ պատրաստելու հմտությունը հենց այն հատկանիշներից էր, որ գնահատվում էր ամուսնական շուկայում: Արդեն մարդիկ ավելի հաճախ են նախընտրում տոները եւ հիշարժան օրերը նշել ռեստորանում: Հետզհետե վերանում է նման միջոցառումների նախկին նշանակությունը` տանը հավաքել «մեծ ընտանիքը»: Սա արտացոլում է ազգակցական կապերի թուլացման ընդհանուր միտումը: Քանի որ հաղորդակցության տեխնիկական հնարավորությունների ընդլայնմամբ առերես շփումը արդեն կորցնում է նախկին արժեքը: Ահա եւ պարզվում է, որ ըստ այնմ, թե մենք ինչպես եւ ինչ ենք ուտում, ասես հայելում անդրադարձվում են ժամանակակից կյանքի բարիքները եւ արատները:

Աղբյուրը` Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության