Ազատվե՛ք ձեր վախերից
Վախը պատրանք է։ Այն անգամ գոյություն չունի։ Դուք ինքներդ եք ստեղծում այն։ Այն չի կարելի տեսնել կամ շոշափել կամ ազատվել դրանից փողով ու դեղերով։
Դա մարդկային կյանքի պարզ իրականություն է։ Վախը միայն ձեր գլխում է։ Յուրաքանչյուր մարդ զգում է այն, սակայն հաղթողները թույլ չեն տալիս, որ վախը կաթվածահար անի իրենց։ Նրանք հաղթահարում են վախը եւ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Կյանքը չափազանց կարճ է վախերի վրա կենտրոնանալու համար։ Մյուս կողմից՝ վախը աճ է։ Մաքրեք ձեր բանականությունը, նայեք ձեր հեռանկարներին եւ հասկացեք, որ անգործությունը վախից վատ է, քանի որ դուք վախենում եք ձախողումից։ Անգործությունը խանգարում է կյանքը հիասքանչ դարձնել։
Բա՛ց թողեք անցյալը
Անցյալով ապրել՝ չի նշանակում առհասարակ չապրել։ Դա շատ ուժ է խլում, ցավ է պատճառում եւ մի փոքր էլ խելագարեցնում։ Բայց անցյալի սխալներին կամ կորցրած իրերին թույլ մի՛ տվեք ձեզ տագնապահար անել։ Այդ ամենը ձեր հետեւում է մնացել։ Անցյալն իմաստ չունի։ Դա պատրանք է, հայեցակարգ, որը մենք կիսում ենք, քանի որ այն մեզ օգնում է կարգուկանոն հաստատել մեզ շրջապատող աշխարհում։ Դա իրականություն չէ։ Անցածն անցած է։ Գոյություն ունի միայն ներկան։ Հնարավոր է՝ ներկան սարսափելի է։ Հնարավոր է, որ նախկինում դուք իդեալական ընկերուհի եք ունեցել կամ լավ աշխատանք, սակայն հիմա ամեն բան կորցրել եք։
Ի՞նչ անել։ Դուք չեք կարող վերադառնալ երջանկության այն մակարդակին, եթե հիմա խորասուզվեք ձեր բացասական մտքերի եւ զգացմունքների մեջ։ Եզրակացություններ արեք եւ սկսեք քայլեր ձեռնարկել վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար։
Թողեք աշխատանքը, որը ձեզ դժբախտացնում է
Միջինում մարդուն 30 հազար օրվա կյանք է տրված։ Դրանցից 10 հազարը նա ծախսում է աշխատանքի վրա։ Եթե այդ աշխատանքը նրա համար բեռ է, ապա այդպես ապրելը խելահեղություն է։ Ինչու՞ են մարդիկ կամավոր կյանքի 1/3-ը ծախսում դժբախտ լինելու վրա։
Լսեք ձեր սրտին եւ ներքին ձայնին, եւ ձեր աշխատանքը անժամանակ կթվա։ Գտեք այնպիսի աշխատանք, որը ձեզ կոգեշնչի։ Աշխատանք, որից դուք հաճելի հոգնածություն կզգաք եւ որին առավելագույնս կնվիրվեք։ Դուք պետք է սիրեք այն, ինչով զբաղվում եք։
Դուք կարող եք արմատապես փոխել ձեր կյանքը՝ թողնելով ատելի աշխատանքն ու սկսեք զբաղվել նրանով, ինչը սիրում եք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում